ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններ հետաքրքրում են «Զենիթ» ֆուտբոլային ակումբին։
Մխիթարյանով հետաքրքրվելու լուրերը պտտվում էին դեռ անցած տարվա ամռանը, իսկ հիմա նոր զարգացում են ստացել պետերբուրգյան ակումբի նախագահ Ալեքսանդր Մեդվեդևի ասածներից հետո։
Մեդվեդևը Լազարյան ակումբի նիստի շրջանակում, որը տեղի է ունեցել երեքշաբթի Մոսկվայում, պատմել է, որ «Զենիթը» հետաքրքրված է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով։
«Ռուս–հայկական հանդիպում է եղել, որի ժամանակ նշվել է Մխիթարյանի ազգանունը` որպես ֆուտբոլիստի, որը կարող է հետաքրքրել մեզ։ Բայց նա գործող պայմանագիր ունի «Արսենալի» հետ, դա պետք է հաշվի առնել։ Սա առաջիկայի կամ հաջորդ տրանսֆերային պատուհանի հարց չէ», – ասել է Մեդվեդևը «Ռ Սպորտի» թղթակցի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ 30–ամյա Մխիթարյանն ընթացիկ խաղաշրջանում Լոնդոնի «Արսենալի» կազմում անցկացրել է 18 խաղ։ Նա դարձել է 6 գոլի հեղինակ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։