00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն արել է իր քայլը և սպասում է Ադրբեջանի պատասխանին. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացրել է Արցախի հարցի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը։ Նա վերահաստատել է իր նախկին հայտարարությունն այն մասին, որ Արցախի հարցը պետք է լուծվի 3 կողմերի համար ընդունելի տարբերակով։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում չի փոխվել։ Այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշման կոշտացման վերաբերյալ հարցին, որը նրան ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը։

«Կան այդպիսի գնահատականներ, որ Հայաստանը Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում իր դիրքորոշումը կոշտացրել է, բայց ես կարող եմ ասել, որ Հայաստանի կառավարության դիրքորոշումն այս ընթացքում Ղարաբաղի հարցում չի փոխվել։ Եթե հիշում եք, ես ասել եմ, որ մեր դիրքորոշումն այս հարցում լինելու է իրավիճակին ադեկվատ»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ Արցախի հարցը կարող է լուծվել միայն Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի համար ընդունելի տարբերակով։ Ըստ Փաշինյանի` սրանով հայկական կողմն արել է առաջին քայլը` հուսով, որ համանման հայտարարություն կհնչի նաև Ադրբեջանի կողմից։

«Բայց ցավոք սրտի, մինչև այսօր ադրբեջանական կողմից համանման հայտարարություններ չեն հնչում, ընդհակառակը` անընդհատ ակնարկներ են արվում ուժով կամ ռազմական ճանապարհով հարցերը լուծելու մասին։ Արվում են հայտարարություններ, որոնք ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանի իշխանությունները չեն էլ մտածում, որ հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելիւ լինի Հայաստանի ու Արցախի համար, և մենք այս իրավիճակում հավատարիմ ենք մնում մեր դիրքորոշմանը` լինել ադեկվատ իրավիճակին»,– ասաց Փաշինյանը։

Пресс-конференция и.о. премьер-министра Никола Пашиняна международным СМИ (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ղարաբաղյան հակամարտության մեր դիրքորոշումը

Վարչապետն ընդգծեց, որ բանակցություններն արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ունենալ արդյունավետ ֆորմատ, որը կա և ճանաչվել է 1994թ–ին, երբ ԼՂ–ն ճանաչվել է բանակցային կողմ։

«Մենք հիմա ջանքեր ենք գործադրում, որ այդ ֆորմատը լիարժեք գործի, բնականաբար` ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ հայկական կողմն աշխատում է միջազգային գործընկերների հետ` իր այս դիրքորոշումը հասկանալի դարձնելու համար։

Ի դեպ, Փաշինյանը շեշտեց, որ իր տպավորությամբ վերջին ամիսներին հայկական կողմի դիրքորոշման ընկալման մակարդակը միջազգային ասպարեզում մեծանում է։

Լրահոս
0