ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին որոշ ժամանակով թույլատրել են լքել Հայաստանը։ Համապատասխան տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Ազգային անվտանգության ծառայության մամլո խոսնակ Սամսոն Գալստյանը։
«Նախաքննություն իրականացնող մարմինը որոշ ժամանակով թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին մեկնել Հայաստանից», – ասաց նա, չմանրամասնելով, թե որքան ժամանակով Սարգսյանը կարող է բացակայել։
Գալստյանը նաև չնշեց Սարգսյանի մեկնելու վայրը։
Նշենք` ըստ որոշ լրատվամիջոցների, նախկին նախագահի եղբայրը մեկնել է Իսպանիա։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը Հայաստանում մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։