00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքի մի մասը հայերիս նվիրած Կիմ Բակշին. ինչպե՞ս կարայիմը հայ դարձավ

© Sputnik / Asatur YesayantsАрмянская семья из США подарила Евангелие 1471 года Ереванскому Институту древних рукописей "Матенадаран"
Армянская семья из США подарила Евангелие 1471 года Ереванскому Институту древних рукописей Матенадаран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայից այսօր վատ լուր եկավ. 88 տարեկանում մահացել է ռուս հայտնի գրող, դոկումնետալիստ, կինոդրամատուրգ Կիմ Բակշին։ Կյանքում ամենակարևորը, նրա իսկ խոսքով, միշտ մարդ մնալն է ու մարդկանց հետ վարվել այնպես, ինչպես կուզենաս քո հետ վարվեն։

Քրիստոնեական բարոյականությունն ու քրիստոնեական պատգամները չափազանց կարևոր էին Կիմ Բակշիի համար. նա մեծ նշանակություն էր տալիս այն փաստին, որ նրան քրիստոնեական ավանդույթներով էին մկրտել։ Բակշին «սովորական ռուս կնոջ» որդի էր, նա այդպես էր անվանում մորը, որը ծննդով Օրլովի նահանգի Կարաչև քաղաքից էր և սրում էր հեծելազորային բրիգադի հրամանատարի ընտանիքից։ Հայրը կարայիմների փոքր ազգությունից էր։

«Դա փոքր թյուրքալեզու ժողովուրդ է, որը հուդայականություն է ընդունել», – պարզաբանել է Բակշին։

1954 թվականին կոմկուսը կոչ էր անում յուրացնել անմշակ հողերը, ու կոմսոմոլ Կիմ Բակշին, որը  նույն տարում ավարտել էր Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, գնում է անմշակ հողեր յուրացնելու. չէ որ դրանում հայտնագործողի բերկրանք կար։ Նա աշխատում է որպես տրակտորիստ, կոմբայնավար, բայց չի մոռանում իր հիմնական մասնագիտությունը, գրում է տեղական թերթերի ու կենտրոնական պարբերականների համար։

© Photo : Mikhail Sarkisov / press office of RAUԿիմ Բակշին Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում. Երևան, 13 նոյեմբերի 2012 թ.
Կյանքի մի մասը հայերիս նվիրած Կիմ Բակշին. ինչպե՞ս կարայիմը հայ դարձավ - Sputnik Արմենիա
Կիմ Բակշին Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում. Երևան, 13 նոյեմբերի 2012 թ.

Ծանոթությունը Հայաստանի հետ ու, ինչպես հետո պարզվեց, հավերժ սիրահարվածությունն այդ երկրին ու մշակույթին, եղավ 1960–ականներին։ Բակշին Երևան եկավ ու սկսեց ուսումնասիրել Մատենադարանի ձեռագրերը, հետո Իտալիա գնաց, իր համար անթիվ-անհամար նյութեր գտավ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Կիլիկիո կաթողիկոսարանում, Իրանում ու այլ վայրերում, հին գրքերի հավաքածուներում ու աշխարհի խոշորագույն գրադարաններում։

Ким Бакши - Sputnik Արմենիա
Մոսկվայում մահացել է գրող, կինոդրամատուրգ, հայագետ Կիմ Բակշին

Բակշին եկավ այն եզրակացության, որ թրի հետ փրկում է նաև գիրը։ Արդյունքում նա ինքը բազում աշխատություններ ու «Մատենադարան» հեռուստաֆիլմի 20–սերիանոց սցենարը գրեց։ Այս ամենի արդյունքում նա բազում մրցանակներ ստացավ` Հովհաննես Թումանյանի անվան, Հայաստանի գրողների միության, Հայաստանի Հանրապետության մրցանակ, Ֆրիտյոֆ Նանսենի անվան միջազգային մրցանակ։

Թերևս, հարցը մրցանակները չեն, ու մրցանակների համար չեն հատորներ գրվել ու ֆիլմեր նկարահանվել։

«Առաջին հերթին՝ սրտանց եմ գրում։ Գրում եմ հենց այն ժողովրդի համար, որի հետ ապրում եմ, քանի որ կարծում եմ` այն հոգևոր արժեքները, այն հարստությունները, որոնք կան հայ ժողովրդի մեջ, հայկական պատմության մեջ, պետք է լինեն ընդունելի, հասկանալի ու պետք է ի գիտություն լինի նաև իմ ժողովրդին։ Ես կուզենայի, որ հայ ժողովրդի շատ հատկանիշներ ընդօրինակեր նաև մեր ժողովուրդը, քանի որ ես միշտ կարծել եմ, որ հայ ժողովուրդը շատ աշխատասեր է, կիրթ ու հոգևոր», – ասել է Բակշին մեկ տասնամյակ առաջ` հերթական անգամ ելույթ ունենալով Երևանում։

Ի դեպ, թեև ֆիլմը «Մատենադարան» է կոչվում, այն չի սահմանափակվում հին ձեռագրերի գրադարանով, անվանումն օգտագործված է որպես կրթության, մշակույթի ու գրավոր խոսքի խորհրդանիշ, որոնք ազգային սրբություն ու բացարձակ առաջնահերթություններ են համարվում։  Մի սերիան ներկայացնում է, ասենք, հայ փիլիսոփաներին, մյուսը` Իրանի հայկական գանձերը, մյուսը տանում Լիբանան։ Բակշիի խոստովանությամբ, երբեմն չափազանց դժվար էր սցենար գրել, քանի որ հաճախ ստիպված էր ոտքի վրա գրել, քանի որ այլ երկիր մեկնելիս երբեք չգիտես` ինչ այնտեղ կգտնես ու կտեսնես։

© Photo : Mikhail Sarkisov / press office of RAUԿիմ Բակշին Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում. Երևան, 13 նոյեմբերի 2012 թ.
Կյանքի մի մասը հայերիս նվիրած Կիմ Բակշին. ինչպե՞ս կարայիմը հայ դարձավ - Sputnik Արմենիա
Կիմ Բակշին Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում. Երևան, 13 նոյեմբերի 2012 թ.

Այդպես անընդհատ բացահայտումներ անելով ու ներկայացնելով այդ բացահայտումները անցավ նրա երկար ու հարուստ կյանքը։  Խորհրդանշական է, որ Բակշիի վեջին աշխատանքներից մեկը «Արցախի հոգևոր գանձերը» գիրքն է՝ աշխարհի այդ չքնաղ հատվածի պատմության մասին։ Բակշին ասում է, որ «դա աշխարհում իր տեսած ամենագեղեցիկ վայրն է»։

Մի անգամ Սիլվա Կապուտիկյանն ասել է, որ Կիմ Բակշին հասկացել էր հայ ժողովրդի տոկունության գաղտնիքը պատմաբանի խորագիտությամբ, մշակութաբանի վարպետությամբ, գեղանկարչի գույների ընկալմամբ, բանաստեղծի ոգեշնչմամբ, ու ինչն ամենակարևորն է` սիրով։

Ու դա հենց սեր էր, ոչ թե թեթև սիրահարություն, այդ սերը հոգու մի մաս էր դարձել։ Այդ սերը կյանք էր տվել «թանգարանային ձեռագրերին ու տաճարներին, մանրանկարներին ու զարդանախշերին», մեզ մոտ ու հասկանալի է դարձրել Մխիթար Գոշին իր հեռավոր XII դարից, Գրիգոր Մագիստրոսին XI դարից, իսկ Մինասի հանճարը նախկինում անծանոթ, բայց հիմա հասկանալիորեն մտերմացել էր Թորոս Ռոսլինի հետ։

Լրահոս
0