«Երեխայի կորչել մենք հասկանում ու հասկացել ենք, երբ, օրինակ, մարդաշատ վայրում երեխան ծնողի ձեռքը բաց է թողնում, նրա կողքից մի քանի րոպեով կորում է»,– ասում է գնդապետ Նելլի Դուրյանը։ Բայց նախորդ շաբաթվա տեղի ունեցածի պարագայում իրավիճակն այլ է: «Երեխան տանից դուրս է գալիս, գնում դպրոց չի վերադառնում, կամ ծնողը տանը քնած երեխան առավոտյան 7–ին, 6.30 կարող է որոշել տանից դուրս գալ ու հանդիպել ընկեր-ընկերուհիներին կամ համակարգչի միջոցով սիրահարված զույգին , կամ մարզից գա Երևան ու հակառակը: Զարմանալին գիտե՞ք` որն է, որ նման դեպքերում, երբ երեխան կամ դեռահասը մի քանի օր անհետանում է, ծնողների մի մասը ոստիկանություն է դիմում երկրորդ, երրորդ, անգամ չորորդ օրը»:
Նելլի Դուրյանը զարմացած է՝ մեղավոր են բոլորը, մեղավոր է ոստիկանը, մեղավոր է ուսուցիչը, հարևանը, հասարակությունը, բացի ծնողից: «Մեր երեխաների համար պատասխանատու ենք մենք` ծնողներս, ես էլ եմ ծնող և իմ երեխայի համար պատասխանատու եմ», ասում է Դուրյանը:
Նրա խոսքով` ծնողը պետք է իմանա ուր է իր երեխան, ում հետ է շփվում, ինչ է իր հետ դպրոց տանում և այլն: Ծնողներ կան չգիտեն իրենց երեխաների ընկերների անունները։ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյաննի տեղեկացմամբ` 2018թ.–ին անհայտ կորել, տնից հեռացել է 94 երեխա : Հիմնական պատճառը ծնողի – երեխա հարաբերությունն է, կոնֆլիկտային իրավիճակը: Երկրորդ տեղում սիրահարվածությունը: Դուրյանի խոսքով այստեղ է ,որ ծնողի հետևողականությունը խիստ անհրաժեշտ է:
Հաղորդավար՝ Աննա Վարդանյան