ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Վայոց Ձորում տեղի ունեցած ավտովթարի պատճառով տուժել են 2 եղբայր։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, երեկ՝ մարտի 3-ին, ժամը 23։15-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արմեն Հարությունյանը իր վարած «Օպել» մակնիշի 35 ND 110 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գլխիվայր պտտվելով հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանն ու նրա ուղևոր՝ 45-ամյա Աշոտ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղից վարորդը՝ Ա. Հարությունյանը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը հարազատ եղբայրներ են։