ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Երևանի Սարկավագի փողոցում այսօր սպանություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մարտի 4-ի գիշերը, ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի փողոցի՝ 42–ամյա բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն փողոցի բնակիչ իր հարևան 50-ամյա տղամարդու հետ։
Վեճի ժամանակ երիտասարդ հարևանը իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով դիտավորությամբ կրակել է 50-ամյա տղամարդու ուղղությամբ։
Վերջինը ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենք– զինամթերք պահելու փաստով։ Որոշում է կայացվել ձերբակալել 42–ամյա տղամարդուն։
Ոստիկանությանը հանձնարարվել է հայտնաբերել նրան ու ներկայացնել վարույթ իրականացնող մարմին:
Ըստ shamshyan.com–ի` սպանվածն Արմեն Փարսադանյանն է։