00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը ձախողել է արտաքին քաղաքականության գրեթե բոլոր կետերը. Արմեն Աշոտյան

© Sputnik / Asatur YesayantsАрмен Ашотян на пресс-конференции (4 марта 2019). Еревaн
Армен Ашотян на пресс-конференции (4 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու միջազգային հարաբերությունները եղել ու մնում են նոր իշխանության ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աքիլլեսյան գարշապարը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Նոր իշխանությունը չի պահել ոչ մի խոստում ու չի իրականացրել ոչ մի ծրագիր արտաքին քաղաքականության ու միջազգային կապերի ոլորտում, մինչդեռ «թավշյա հեղափոխության» առաջնորդները շռայլում էին այդ խոստումները։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Виген Саргсян - Sputnik Արմենիա
Սարգսյանին մտահոգել է Փաշինյանի արտաքին քաղաքականության արդյունքները. նա բաց նամակ է գրել

Իր ծրագրի հետ մեկտեղ Հայաստանի կառավարությունը հաշվետվություն է ներկայացրել միջազգային հարաբերություններում` Ռուսաստանի, ՀԱՊԿ–ի ու Եվրամիության հետ ծրագրերի մասին։ Միաժամանակ, Աշոտյանի խոսքով, դիվանագիտորեն կազմված արտահայտությունների հետևում փորձ էր արվում թաքցնելու ՀԱՊԿ–ի աղմկահարույց սկանդալը։ Ոչինչ չնշանակող նախադասությունների հետևում թաքնված է այն անվիճելի փաստը, որը վկայում է, որ Հայաստանում առկա ներքաղաքական հակասությունները հանվել են արտաքին քաղաքականության ոլորտ, ու որպես հետևանք երկիրը զրկվել է ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի կարևորագույն պաշտոնից։

Եվրոպական ուղղությամբ Արմեն Աշոտյանը նույնպես միայն խնդիրներ է տեսնում։ Հաշվետու շրջանում կառավարությունը չի անցկացրել ոչ մի բարեփոխում, որոնք պետք է կատարեր` ելնելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից։

«Պաշտոնապես հայտարարում եմ`2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 4-ը, այսինքն` մինչ այս օրը, այդ պայմանագրով նախատեսված որևէ բարեփոխում չի անցկացվել։ Այս թեմայի վերաբերյալ կառավարության մրցութային շարադրության մեջ որևէ հիշատակում չկա կոնկրետ գործերի մասին. խոսքը միայն անցկացրած նիստերի, գործուղումների մասին է` բացարձակ անարդյունք միջոցառումներ», – ասաց Աշոտյանը։

Որպես Հայաստան–ԵՄ համագործակցության ծրագրի նախապատրաստման և հաստատման համար պատասխանատու միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Աշոտյանը իրավասու է համարում իրեն հայտարարելու, որ դեռ անցած դեկտեմբերին կառավարությունը պարտականություններ ուներ կատարելու` ԵՄ–ի հետ պայմանագրից բխող ու այդ պայմանագրով նախատեսված։ «Մինչ օրս, սակայն, որևէ քայլ չի արվել, և բոլորը հիանալի գիտեն, թե ինչու», -ասում է Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահն այս կապակցությամբ օրինակ բերեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու դիվանագիտական արտահայտությունն այն մասին, որ նշված փաստաթուղթը Բրյուսելում է, դրա վրա այնտեղ աշխատում են, այսինքն` անում են այն, ինչ պետք է անեն մեր նախարարությունները։ «Այլ ելք չկա,– կարծում է Աշոտյանը,– այլապես այդ փաստաթուղթը վերջնական,  նորմալ տեսք չի ստանա»։ Այդ պատճառով ԵՄ–ն իր պաշտոնական դիրքորոշումը փաստաթղթի վերաբերյալ կհայտնի միայն մարտի վերջում։ Այսինքն` կարելի է հուսալ, որ գոնե ապրիլին կառավարությունը կբարեհաճի ուսումնասիրել այս կարևորագույն հարցը։

Премьер-министр Армении Никол Пашинян перед встречей с Президентом Латвии Раймондом Вейонисом на полях саммита НАТО (12 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Փաշինյանը Բրյուսելում. կայացած առաջնորդը և բազմավեկտոր Հայաստանը

«Այսինքն` իրականում իրագործում չկա, գործողությունների ծրագիր չկա, իսկ ավելի քան 100 մլն եվրոյի ֆինանսական հատկացումները, ԵՄ դեսպանի խոսքով, «սառեցված են»։ Այս կառավարությունը, որը շատ է խոսում արտասահմանյան ներդրումների անհրաժեշտության, դրանց ներգրավման մասին, չի կարող յուրացնել նույնիսկ այն միջոցները, որոնք արդեն կային, որոնք արդեն ներգրավված են և իրենց ժամին են սպասում», – պարզաբանում է Աշոտյանը։

Նրա խոսքով` դանդաղել են նաև գործընթացի տեմպերը, որոնք պետք է հանգեցնեին կողմերի պայմանագրի ստորագրմանը։ Ընդ որում, սա արդեն այնքան ակնհայտ է, որ նոր իշխանություններն` ի դեմս ԱԺ խոսնակի, ընդունում են իմ բարձրաձայնած փաստը, և խոստովանում, որ 2019 թվականին այդ պայմանագիրը չի վավերացվի։

Ինչ վերաբերում է ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի հարցերին, ապա ավելի վաղ եվրոպական պաշտոնական դեմքերը մոտավորապես նշում էին 2020 թվականը որպես թեմայի շուրջ բանակցությունների հավանական սկիզբ, իսկ այժմ նրանք նույնիսկ մոտավոր ժամկետներ են հրաժարվում ասել։

Աշոտյանը խորհրդանշական է համարում, որ հենց այս օրերին Փաշինյանն այցով Բրյուսել էր մեկնել, սակայն ուղևորության ծրագրում որևէ լուրջ և կարևոր քաղաքական նպատակներ, հարցեր չկան։ «Միջբուհական համագործակցության և ՏՏ ոլորտում ընդամենը երկու փաստաթղթի ստորագրում է նախատեսվում։ Այդ ոլորտների նկատմամբ խորը հարգանք տածելով` դրանք այն միջոցառումներն ու փաստաթղթերը չեն, որոնք պահանջում են երկրի վարչապետի ներկայությունը»,–ասաց Աշոտյանը։ Նրա խոսքով` նույն իրավիճակը նաև վերջերս Գերմանիա կատարած Փաշինյանի այցի ժամանակ էր։

Ամփոփելով արտաքին քաղաքականության ոլորտում կառավարության գործունեության արդյունքները` Աշոտյանը հանգում է այն եզրակացության, որ նոր իշխանությունները այդ կարևորագույն ոլորտում «թավշյա հեղափոխության» առաջնորդի տված ոչ մի խոստում չեն կատարել և չեն կարողացել կապիտալիզացիայի ենթարկել նրա ձեռքբերումները։

Սրանից ելնելով Արմեն Աշոտյանը եզրահանգում է, որ վաղուց է ակնհայտ դարձել այն տխուր փաստը, որ նոր իշխանության համար ընդհանրապես, և վարչապետ Փաշինյանի համար մասնավորապես, արտաքին քաղաքական ոլորտը եղել և շարունակում է մնալ իրենց գործունեության աքիլլեսյան գարշապարը։

Լրահոս
0