00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը Բրյուսելում. կայացած առաջնորդը և բազմավեկտոր Հայաստանը

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян перед встречей с Президентом Латвии Раймондом Вейонисом на полях саммита НАТО (12 июля 2018). Брюссель
Премьер-министр Армении Никол Пашинян перед встречей с Президентом Латвии Раймондом Вейонисом на полях саммита НАТО (12 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն արդեն երկու անգամ եղել է Ռուսաստանում, եկել էր արևմտյան երկրների առաջնորդների հետ ծանոթանալու հերթը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԵՄ և ՆԱՏՕ–ի մայրաքաղաք, որտեղ նա առաջին անգամ հանդիպել է արևմտյան առաջնորդների հետ։ Ի՞նչպես կարելի է գնահատել ՀՀ վարչապետի առաջին այցը «արևմտյան աշխարհ». Sputnik  Արմենիան զրուցել է փորձագետների հետ։

Հիշեցնենք, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը զրուցել է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Թերեզա Մեյի հետ։ Նա նաև հանդիպում է ունեցել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Փաշինյանը նաև առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում Փաշինյանի այցն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Генерального секретаря НАТО Йенса Столтенберга (12 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Ի՞նչ էր փնտրում և ի՞նչ գտավ Փաշինյանը «բրյուսելյան կաղամբի» մեջ

Նրա խոսքով` այցը բավական տրամաբանական էր, քանի որ վերջին շրջանում վարչապետն արդեն երկու անգամ եղել էր Մոսկվայում, և եթե Հայաստանի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացված է, ապա Ռուսաստանից հետո Փաշինյանը ԵՄ և ՆԱՏՕի մայրաքաղաք պետք է այցելեր։

 «Նման գագաթաժողովները, ֆորումները, միջազգային հարթակները շատ կարևոր են, քանի որ երկրի ղեկավարները այնտեղ ժամանում են շփվելու, ծանոթանալու, պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Այդ իսկ պատճառով տրամաբանական է, որ նա մեկնել և հանդիպել է այլ պետությունների ղեկավարների հետ», – ասաց Սարգսյանը։

Չափազանց կարևոր է, որ ոչ միայն ծրագրված պաշտոնական հանդիպումներ են եղել, այլև հընթացս զրույցներ, համոզված է զրուցակիցը։

«Փաշինյանը ծանոթացել է այն առաջնորդների հետ, որոնց հետ նախկինում չէր հանդիպել։ Նրանց համար ևս հետաքրքիր էր ծանոթանալ նոր Հայաստանի նոր ղեկավարի հետ, առավել ևս, որ հետևում էին երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին», – նշեց Սարգսյանը։

Ամեն դեպքում, ըստ նրա, Հայաստանի վարկը բարձրացել է, քանի որ ապրիլի և մայիսի իրադարձությունները ժողովրդավարական գործընթաց էին։  Բնականաբար, միջազգային վարկանիշի տեսանկյունից ավելի լավ է ժողովրդավարական պետություն լինել, քան ավտորիտար։

Այդ մասին կարելի է չբարձրաձայնել, սակայն այդ գործոնը, Սարգսյանի խոսքով, իր դերը խաղում է։ ԵՄում նույնպես ամեն ինչ դիտարկում են համեմատության մեջ` գնահատելով նախկին և ներկայիս Հայաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։

Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с экспертами Карнеги Европа (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Ադրբեջանն օրեցօր ավելի ագրեսիվ է դառնում Հայաստանի նկատմամբ. Փաշինյան

Ինչ վերաբերում է ԵՄ դրսևորած պասիվության վերաբերյալ Փաշինյանի դժգոհությանը, Սարգսյանի կարծիքով, խոսքն, ամենայն հավանականությամբ, ԵՄի կողմից աջակցության (տեխնիկական, ֆինանսական), վիզաների ազատականացման մասին է։

 «Հայաստանը կոնկրետ քայլերի է գնում, ցույց է տալիս, որ Եվրոպայի հետ նույն արժեհամակարգում է գտնվում։ Իշխանափոխությունը տեղի է ունեցել ժողովրդավարական, խաղաղ ճանապարհով։ Եվրոպայում այդ գործընթացներին հետևում էին, նրանց համար այդ գործընթացները կարևոր են։ Այդ տեսանկյունից ԵՄի ավելի մեծ աջակցությունը կարող է Հայաստանի համար կարևոր լինել արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման և տնտեսության զարգացման առումով», – ասաց Սարգսյանը։

Այդ իսկ պատճառով Եվրոպայի ֆինանսական և տեխնիկական աջակցությունը, քաղաքագետի խոսքով, Հայաստանի համար շատ կարևոր է։

Նշենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ԵՄի ֆինանսական աջակցության կարիքը չունի։

Ռուս քաղաքագետ Արթուր Աթաևը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Բրյուսելում Փաշինյանը կոտրել է որոշակի կարծրատիպային կանխատեսումներ, որոնց համաձայն նա մտադիր է հրաժարվել զարգացման եվրասիական վեկտորից։

«Փաշինյանը որպես առաջնորդ կայացել է, և դա ակնհայտ է։ Սա կարելի է տեսնել նրա հայտարարությունների օրինակով։ Մասնավորապես, առաջինն այն է, որ զարգացման եվրասիական վեկտորը նրա համար հիմնականն է, նշելով, որ ԵԱՏՄին անդամակցելը հնարավորությունների պատուհան է բացել», – ասաց Աթաևը։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с Председателем Европейского совета Дональдом Туском (12 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Փաշինյանը դժգոհ է Եվրամիության անհասկանալի կեցվածքից

Նրա խոսքով` այդպիսով, կանխատեսումներն այն մասին, որ Փաշինյանը երես կթեքի  ռուսական և եվրասիական վեկտորից, հիմնազուրկ էին։ Աթաևի խոսքով, կարևոր է, որ դա եվրոպական հարթակում է հնչել։

Երկրորդ պահը, որի վրա Աթաևն ուշադրություն է դարձրել այն է, որ Փաշինյանը Արցախը ներկայացրել է որպես կայացած, ինքնուրույն պետություն։ Այդ ուղերձը թեև պաշտոնական մակարդակով չի հնչել, այլ փորձագետների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, սակայն, նույնպես շատ կարևոր էր։

Ինչ վերաբերում է Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը, ապա վերջինիս հայտարարություն ավելի քան խոսուն էր, նկատեց վերլուծաբանը։ Մոգերինին ասաց, որ աջակցելու է Փաշինյանին. «Եվրոպան ընդունել է «թավշյա հեղափոխությունը»։

 «Երկար հանդիպումն ու բանակցությունների իրական բաղադրիչը մատնանշում են այն, որ եվրոպական քաղաքական բոմոնդը Հայաստանին ընդունել է իր ոչ ֆորմալ, միևնույն ժամանակ, ֆորմալ ակումբը», – ասաց Աթաևը։

Իսկ ԱՄՆի տեսանկյունից, նրա խոսքով, Հայաստանը շատ կարևոր աշխարհագրական առումով ռազմավարական հանգույց է, նրա նշանակությունն էլ ավելի է մեծանում ընտրություններին Էրդողանի հաղթանակից հետո և պանթյուրքական քաղաքականության վերակենդանացումով։ Հայաստանի դերը մեծ է ոչ միայն կովկասյան, այլև մերձավոր արևելյան տարածաշրջանում։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил воинкую часть (16 июня 2018). Карабах - Sputnik Արմենիա
Դեռ ժամանակը չէ․ բանակցություններն առայժմ կշարունակվեն առանց Ստեփանակերտի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բրյուսելում էր գտնվում։ Բելգիայի մայրաքաղաքում ՀՀ կառավարության ղեկավարը մասնակցեց և խոսքով հանդես եկավ Աֆղանստանում ՆԱՏՕի խաղաղապահ գործողությունների մասնակից պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Հանդիպում ունեցավ նաև ՆԱՏՕի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Կանադայի իր գործընկեր Ջասթին Տրյուդոյի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Լրահոս
0