ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Ադրբեջանական երիտասարդական ազգայնական կազմակերպության անդամները բողոքի ակցիա էին անցկացրել Ադրբեջանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան շենքի դիմաց, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Ակցիայի մասնակիցները դժգոհ էին Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցից և այն աջակցությունից, որը Իսլամական հանրապետության ղեկավարությունն հայտնում է Հայաստանին։
Ակցիայի մասնակիցներին առանձնակի զայրացել էր «Արցախը Հայաստան է և վերջ» գրության ֆոնին Փաշինյանի սելֆին։
Ցուցարարներն այսպիսի կարգախոսներ ունեին. «Թող Ադրբեջանը միասնական լինի, իսկ նրա մայրաքաղաքը Թավրիզում լինի», «Արցախը մերն է և մերն է լինելու» և այլն։
Ադրբեջանական ԶԼՄ–ները նաև հայտնում են, որ Իրանում է ձերբակալված են այն 30 տեղի ադրբեջանցիները, որոնք Թավրիզում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի ժամանակ ծածանել են Ադրբեջանի դրոշը և այրել Հայաստանինը։