00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջերմ ընդունելությունից բացի ի՞նչ արդյունքներ ակնկալենք Փաշինյանի իրանական այցից

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министра Армении Никола Пашиняна принял Верховный лидер Исламской революции Аятолла Сейед Али Хаменеи (27 февраля 2019). Тегеран
Премьер-министра Армении Никола Пашиняна принял Верховный лидер Исламской революции Аятолла Сейед Али Хаменеи (27 февраля 2019). Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն էքսցենտրիկ չի գործում, բայց, այնուամենայնիվ նախանշում է իր դիրքերը Իրանի հետ հարաբերությունների հարցում, նշում է իրանագետը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանը և Իրանը կարողացել են խնդիրները դարձնել առաջադրանքներ, Sputnik Արմենիային ասաց Արդի տնտեսության ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռուսաստանյան քաղաքագետ և արևելագետ Կարինե Գևորգյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետի այցը Իսլամական Հանրապետություն։

Газопровод из России в Армению - Sputnik Արմենիա
Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը գազի հարցը կքննարկեն Թեհրանում

Նրա խոսքով`  Նիկոլ Փաշինյանին ընդունել են բարձրագույն արարողակարգով։ Միակ բանը, որ Ռոուհանին նրան չի դիմավորել օդանավակայանում, բայց դա անհնար էր, որովհետև նա նախագահ է, իսկ Փաշինյանը` վարչապետ, այստեղ նրբություններ կան։

«Փաշինյանն այցելել է նախագահի հրավերով, ավելին, նա հանդիպել է հոգևոր առաջնորդի հետ, իսկ Իրանը թեոկրատական պետություն է։ Ինչպես հասկանում եմ, Այաթոլլա Խամենեիին բավական ջերմ է ընդունել նրան, և մամուլի համար արտահայտությունները բավական լավատեսական եմ գնահատում», – ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով` եղել են մի շարք խնդիրներ, որոնք կողմերը պետք է քննարկեն և տեղափոխեն առաջադրանքների հարթություն։ Գևորգյանի կարծիքով` այդ մտադրություններն իրագործվել են, այսինքն` չկան քաղաքական պատճառներ, որոնք կարող են խանգարել տնտեսական, էներգետիկ համագործակցության զարգացմանը։

Նա նշեց, որ իրանական կողմի համար չափազանց կարևոր է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, թեև ԱՄՆ–ի նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնի` Երևան կատարած այցից հետո հնչել են տարբեր գնահատականներ։

Իզուր չէ, որ Ռոուհանին գոհունակություն է հայտնել` կապված Հայաստանի դիրքորոշման հետ։

Газокомпрессорная станция - Sputnik Արմենիա
Իրանից Հայաստան եկող գազի ծավալը կկրկնապատկվի. նախարարը հաստատեց

«Իրանի դեմ անարդար պատժամիջոցների հարցում Հայաստանը դիվանագիտորեն հարում է այն դիրքորոշման, ինչ եվրոպական երկրները։ Հայաստանն էքսցենտրիկ չի գործում, բայց, այնուամենայնիվ, նախանշում է դիրքերը», – ասաց Գևորգյանը։

Նա հիշեցրեց, որ իրանցիները բավական զուսպ են եղել Հայաստանում 2018թ–ի ապրիլի իրադարձությունների ժամանակ։ Ռոուհանիի հրավերը նշանակել է, որ Իրանը որոշում է կայացրել` «Շարունակում ենք աշխատել»։

Կկարողանա՞ արդյոք Փաշինյանը նոր խթան հաղորդել հարաբերություններին, կկարողանա՞ն արդյոք կողմերը ներդրումներ գտնել այնպիսի նախագծերի համար, ինչպիսիք են երկաթուղին կամ նավթի վերամշակման գործարանը։ Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Հայաստանը գերակա ուղղություն չէ Իրանի արտաքին քաղաքականության մեջ, բայց վերջին տեղում էլ չէ։

Իր հերթին իրանագետ Գոհար Իսկանդարյանը հինգշաբթի լրագրողների հետ զրույցում նշեց, որ Փաշինյանի այցը Իրան կարևոր էր երկկողմ հարաբերությունների զարգացման նոր ուղղություններ գտնելու առումով։

Նա նաև ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Փաշինյանին ընդունել են բարձր մակարդակով, առավել ևս, որ Իրանի հոգևոր առաջնորդը միշտ չէ, որ հանդիպում է մյուս երկրների ղեկավարների հետ։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент Ирана Хасан Рухани на совместной пресс-конференции (27 февраля 2019). Тегеран - Sputnik Արմենիա
Մեր նպատակն է թույլ չտալ, որ որևէ 3–րդ երկիր միջամտի մեր համագործակցությանը. Ռոհանի

«Խամենեիի հայտարարությունն այն մասին, որ անկախ ամեն ինչից Հայաստանը և Իրանը կշարունակեն մնալ բարեկամ երկրներ և տարածաշրջանում կզարգացնեն հարաբերությունները, շատ կարևոր է», – ասաց Իսկանդարյանը։

Կարևոր է նաև այն, որ համատեղ մամուլի ասուլիսում Իրանի նախագահը հայտարարել է, որ վերջին տարիներին երկրների միջև կուտակված նախագծերը պետք է իրագործվեն։ Եվ նույնիսկ աշխատանքային խմբին ժամանակ են տվել մինչև ամառ, որպեսզի առաջարկներ ներկայացնի։

Իրանական կողմը նշել է, որ հետաքրքրված է Հյուսիս–հարավ ճանապարհով և նույնիսկ պատրաստ է աջակցել աշխատանքների շուտափույթ ավարտին։

«Հետաքրքիր է Ռոուհանիի հայտարարությունն այն մասին, որ նրանք կարող են ավելի շատ գազ առաքել Հայաստան, ընդ որում խոսքը Վրաստան տարանցելու մասին է, այլ ոչ թե էլեկտրաէներգիայով փոխանակելու։ Դա շատ կարևոր, հետաքրքիր հարց է, որը կարող է լինել քննարկման առարկա», – նշեց Իսկանդարյանը։

Նրա խոսքով` նման հայտարարություններն օդից չեն ծնվում։ Նշանակում է, որ Վրաստանի հետ եղել են որոշակի քննարկումներ և, հնարավոր է, բանակցություններ են ընթանում նաև Ռուսաստանի հետ, քանի որ Իրան–Հայաստան գազատարը պատկանում է «Գազպրոմին»։

Официальный визит премьер-министра Армении Никола Пашиняна в Иран (27 февраля 2019). Тегеран - Sputnik Արմենիա
Իրանի շուրջ իրադարձությունները հուզում են ՀՀ–ին. Փաշինյանը` ԱՄՆ–ի պատժամիջոցների մասին

Հայկական դիվանագիտական կորպուսը, նրա խոսքով, պետք է ակտիվորեն աշխատի թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի հետ, որպեսզի մեկ օր առաջ իրագործի նման նախագիծը և ակտիվացի համագործակցությունը։

Նրա խոսքով` Իրանը հիմա գտնվում է այնպիսի իրավիճակում, որ նրան պետք են ընկերներ, գործընկերներ` ԱՄՆ–ին ճնշմանը հակազդելու համար։

«Հայաստանն Իրանի միակ քրիստոնյա հարևանն է, որն աջակցում է Իրանին և համագործակցելու պատրաստակամություն հայտնում։ Չնայած նրան, որ Հայաստանի վրա նույնպես կա որոշակի ճնշում. հիշենք Բոլտոնի այցը», – ասաց Իսկանդարյանը։

Բայց Հայաստանը ցույց տվեց, որ Իրանի հետ համագործակցությունը բխում է երկրի կենսական շահերից, քանի որ գտնվում է շրջափակման մեջ։

Դա հստակ ուղերձ էր ԱՄՆ–ին այն մասին, որ Իրանի հետ համագործակցությունն այլընտրանք չունի։

Փաշինյանի այցը Իրան ավարտվեց այսօր՝ փետրվարի 28–ին։

Լրահոս
0