00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեզ բմբուլ պետք չի». ի՞նչ կլինի, երբ Հայաստանը առաքյալների թվով նախարարություններ ունենա

© Sputnik / Asatur YesayantsУчастник акции протеста у здания Министерства здравоохранения Армении (11 января 2019). Еревaн
Участник акции протеста у здания Министерства здравоохранения Армении (11 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մնում է միայն վերացական հուսալ, որ իրականացվելիք կառուցվածքային փոփոխությամբ չեն ցանվի այնպիսի շաղգամներ, որ հետո պապը կանչի տատիկին ու... մնացածին։

Մեզ բմբուլ պետք չի։ Եթե ավելի գրական՝ փետուր: Եթե ավելի կոնկրետ՝ նախարարություն: Կարճ ասած՝ Հայաստանին կարծես այլևս պետք չեն մշակույթի, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունները: Հա, նաև՝ սփյուռքի:

Սպուտնիկ զրույց-Արթուր Խաչատրյան (11.02.19) - Sputnik Արմենիա
Նախարարությունների օպտիմալացման հարցում սիրողական մոտեցում է ցուցաբերվել. Արթուր Խաչատրյան

Հայրենի կառավարությունում, գիտեք, սեփական կառուցվածքի փոփոխության նախագիծ է մշակվել: Այն շուտով ու ամենայն հավանականությամբ կներկայացվի խորհրդարանականների դատին:

Սեփական «Իմ քայլը» խմբակցության հետ երեկվա հանդիպումից հետո տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ եթե կարիք լիներ նախագիծը շտապ ներկայացնելու, ապա կառավարությունը կարող էր որոշում ընդունել ու այն միանգամից բերել ԱԺ: «Պրոցեսը բնականոն հունով ընթանում է: Հաջորդ փուլով (նախագիծը) կհայտնվի կառավարության նիստում, ապա կբերվի ԱԺ: Գաղտնիք չկա, ոչինչ չի արվում կուլիսների հետևում, բոլորին ամեն ինչ հայտնի և պարզ է»,-ասաց Սուրեն Պապիկյանը:

Հայտնին, հնարավոր է, հայտնի է, բայց այ պարզության պահով վերապահումներ կան: Հատկանշական է, օրինակ, որ e-draft կայքում, որտեղ զետեղված է նախագիծը, դրանով ակտիվորեն հետաքրքրված 283 քաղաքացիների միայն 8 տոկոսն է «կողմ» արտահայտվել, իսկ ճնշող մեծամասնությունը՝ 261 օգտատեր կամ 92 տոկոսը, «դեմ» է քվեարկել: Դե, քննադատական մեկնաբանությունների մասին էլ չասենք:

Премьер-министр Никол Пашинян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայտնի են 12 նախարարությունների անվանումները

Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու, նախարարությունների քանակը կրճատելու և 17-ից 12-ի հասցնելու մոտեցման հիմքում գործող իշխանությունը դնում է կառավարման արդյունավետության բարձրացման ու նաև ուռճացված համակարգի կրճատման անհրաժեշտությունները: Ոչ ոք չի հակաճառի այն իմաստով, որ այո, անհրաժեշտ է և՛ արդյունավետությունը բարձրացնել, և՛ ուռճացվածության խնդիրը հաղթահարել:

Բայց կան «բայց»-եր:

Մի առիթով, ոչ այնքան վաղուց, թեթևակի հեգնել էի, թե կարելի է առհասարակ 1 (մեկ) նախարարություն ունենալ՝ ԱԻՆ, այսինքն՝ ամեն ինչի նախարարություն: Ու վերջ: Հարգելի գործընկերոջս երկրորդելով նշեմ, որ սա հեգնանք էր, ասել կուզի, որ եթե ցանկություն չկա սատիրային հասնելու, ապա չարժե կատակը որպես գործողության ուղեցույց ընկալել: Քավ լիցի, 12 նախարարություն պահպանվելու է: Առաքյալների ու տարվա ամիսների թվով: Այսինքն՝ դեռ կրճատելու և խտացնելու տեղ կա:

Վերադառնանք սակայն բուն խնդրին: Շատերը հիմնականում կենտրոնացել են այն հանգամանքի վրա, որ նախատեսված է չունենալ առանձին մշակույթի նախարարություն, այլ այն միավորել ներկայիս ԿԳ նախարարությանն ու համապատասխանաբար ունենալ կրթության և մշակույթի նախարարություն:

Сотрудники министерства диаспоры и культуры собрались перед зданием правительства Армении (21 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Փողը վերջում է գալիս». նախարարությունների կրճատման ֆինանսական շահը դեռ չի հաշվարկվել

Տվյալ դեպքում, ինչպես ասվում է, կյանքը ցույց կտա, թե դա ինչ կտա: Էականը այն է, որ ներկայացվի ընկալելի ու հիմնավորված մշակութային քաղաքականություն և իրականացվի այն: Սակայն դատելով հատկապես մշակույթի ոլորտի ներկայացուցիչների բացասական արձագանքներից` կարծես քաղաքականության հարցում բացեր կան: Ըստ որում` այնքան, որ նույնիսկ ընկալելի քաղաքականության մասին դժվար է խոսել: Այնպես չէ, թե առաջներում այս իմաստով երկնքից աստղեր էին իջեցվում, բայց դրանից դեռ չի հետևում, որ նորությունը պիտի երկու, անգամ երեք գերատեսչությունների մեխանիկական միաձուլումը լինի (ըստ նախագծի՝ սպորտն էլ է միանում ապագա ԿՄՆ-ին):

Ճիշտն ասած, ավելի շատ անհանգստացրեց գյուղատնտեսության նախարարության ճակատագիրը: Այն, իհարկե, գործառութային իմաստով չի վերանում, այլ նախատեսված է միավորել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և ապագա «միաձուլվածքն» անվանակոչել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

Հետաքրքրաշարժ մտահղացում է, իհարկե: Տա Աստված, հետաքրքրաշարժից ծիծաղաշարժի չվերածվի: Առաջներում, իհարկե էլի եղել է էկոնոմիկայի նախարարություն, ու ոչ մեկի մտքով չէր անցնում գյուղնախարարությունը, կներեք, պատվաստել մեկ այլ գերատեսչության հետ: Հիմա, երևում է, ինչ-որ նոր տեսակի էկոնոմիկայի նախարարություն է լինելու: Միչուրինյա՛ն...

Ինչո՞ւ է առանձնապես կարևոր թվում հենց գյուղնախարարության հարցը: Կարիք կա՞ բացատրելու, որ մեր երկրի բնակչության մի զգալի մասի զբաղվածությունն ու եկամուտը, ինչպես նաև՝ տնտեսական արդյունքի մի նկատելի ծավալն ապահովվում է գյուղատնտեսությամբ, սկսած պտղաբուծությունից, հողագործությունից, այգեգործությունից, անասնապահությունից, վերջացրած արդեն գյուղմթերքի իրացմամբ ու դրա ենթակառուցվածքներով, վերամշակմամբ, անհրաժեշտ նյութերի ու մեքենա-մեխանիզմների մատակարարմամբ և այլն, և այլն: Դեռ չենք խոսում բուսաբուծության և սերմերի, վնասատուների դեմ պայքարի, անասնաբուժական առանցքային խնդիրների ու կոմպլեքս միջոցառումների, հողերի աղակալման կամ, օրինակ, ջերմատնային տնտեսությունների զարգացման քաղաքականության ու մնացած այլևայլ խնդիրների մասին:

Заседание Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ անել, որ բարեփոխումն աղետի չվերածվի,կամ նախարարությունների կրճատման լավ ու վատ կողմերը

Այսինքն իր տնտեսական ծավալային ընդգրկմամբ ու կենսական նշանակությամբ, կարծում ենք, դեռևս անհրաժեշտ է, որ մեր երկրում լինի գյուղատնտեսական քաղաքականությամբ զբաղվող, այն մշակող հղկող ու հատկապես՝ իրականացնող առանձին գերատեսչություն: Միայն կառուցվածքային փոփոխության աներևույթ աստծուն է թերևս հայտնի, թե ինչ կլինի արդեն փոփոխված էկոնոմիկայի նախարարության կազմում գործող գյուղատնտեսական ստորաբաժանման աշխատանքի արդյունքը կամ ինչ պտուղներ այն կտա: Համարենք դա ագրոփորձարարական մոտեցում:

Ի դեպ, նախանշած փոփոխություններից հետո հայրենի կառավարության կազմում թերևս կարելի է սուպերգերատեսչություն համարել տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, որը կլանելու է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, բացի այդ՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի, այդ թվում՝ ճանապարհների ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները: Դա էլ ամենը չէ, քանզի նույն գերատեսչության ենթակայությանը կհանձնվեն նաև պետգույքի կառավարման, ինչպեսև՝ ջրային կոմիտեն, իսկ նախարարությունն էլ կկոչվի՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների:

Մնում է միայն վերացական հուսալ, որ իրականացվելիք կառուցվածքային փոփոխությամբ չեն ցանվի այնպիսի շաղգամներ, որ հետո պապը կանչի տատիկին ու... մնացածին:

Լրահոս
0