Բիլլ պապը 72 տարեկան է, սակայն նա որոշել է, որ սիրելի 10-ամյա թոռնուհուց` Մեյվից, ոչ մի դեպքում հետ չպետք է մնա, նույնիսկ եթե թոռնուհին որոշել է կրակոտ պար ցուցադրել։
Մեյվը ծնունդով Կալիֆոռնիայից է, աղջիկը մասնակցում էր տաղանդների մրցույթին, այնպես որ նա բարդ պար էր մտածել։ Նրա պապը, որը կենդանաբանական այգում է աշխատում, համարձակորեն ընդունել է աղջկա մարտահրավերը։
Կադրերում երևում է, որ պապը փոքր-ինչ շփոթված է հնարքներից, որոնք պետք է ցուցադրի, սակայն նա համարձակ է, իսկ ամենակարևորը` ճկուն։ Հզոր համարի վերջում Մեյվն ու Բիլլը նույնիսկ թռիչքով պտույտ են կատարում։ Այս զույգը կոտրում է կարծրատիպերը և ակնհայտորեն շատ օրինակելի է։