00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օպտիմալացումներ, որից բյուջեի ծախսերն ու եկամուտները չեն ավելանա, բայց չեն էլ պակասի

© Sputnik / Aram NersesyanЧлены правительства Армении слушают речь премьер-министра Никола Пашиняна на внеочередном заседании парламента (12 февраля 2019). Еревaн
Члены правительства Армении слушают речь премьер-министра Никола Пашиняна на внеочередном заседании парламента (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանը անդրադարձել է կառավարության նախաձեռնած օպտիմալացմանն ու հարցադրումներ է անում դրանց նպատակի և կանխատեսվող արդյունքի վերաբերյալ

Մինչ մշակութային շրջանակները, ոչ առանց հույզերի, քննարկում են պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կարգավիճակով գործող մի շարք կառույցների ենթադրյալ օպտիմալացման հնարավոր հեռանկարները, կառավարությունը այլ ոլորտների հետ կապված կոնկրետ որոշումներ է ընդունում:

Театр Амазгаин - Sputnik Արմենիա
Սկանդալ մշակույթի ոլորտում. ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն իսկապե՞ս անհիմն է

Վերջին նիստում, օրինակ, օպտիմալացման ալիքը հասավ շախմատին, ավելի կոնկրետ՝ «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» ՊՈԱԿ-ին, որը միացվեց «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին:

Օպտիմալացման «տեղումները» հասան նաև «Մելիորացիա» և «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ներին, որոնց գործառույթներն, ըստ էության, կանցնեն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը:  

Հա, որոշվեց նաև այս տարվա հուլիսի 1-ից դադարեցնել ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: Միաժամանակ սահմանվեց, որ այդ հիմնարկի գործառույթները շարունակելու է իրականացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ «Ծրագրերի իրականացման վարչություն»  մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման միջոցով:

Ինչպես դժվար չէ կռահել կառավարության որոշման (նախապես հրապարակվող նախագծի) շարադրանքից, հիշյալ ստորաբաժանումը նոր է ձևավորվելու:

Առհասարակ, որոշման նախագծերի տեքստերը ու հատկապես դրանց հիմնավորումներն ու տեղեկանքներն ընթերցելը հետաքրքրական է: Առանց հեգնանքի իսկ նշույլի: Իսկապես հետաքրքրական է:

Օրինակ, մի՞թե ուշագրավ չէ, որ կառավարության վերոթվարկյալ օպտիմալացման բոլոր որոշումների ուղեկից տեղեկանքներում նշված է. «…որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական փոփոխություն չի առաջանում»: Կամ այսպես. «…պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում»:

Левон Аронян - Sputnik Արմենիա
Միտու՞մ, թե՞ անփութություն. շախմատի գրոսմայստերական դպրոցը փակման եզրին է

Ինքնաբերաբար հարց է ծագում օպտիմալացման ֆինանսական համատեքստի վերաբերյալ: Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ այդ վերադասավորումների, վարակազմավորումների, միավորումների և մյուս նման քայլերի հետևանքով առանձնապես շատ կրճատվողներ չեն լինի կամ կրճատումներ չեն սպասվում, այլապես կնշվեր բյուջեի ծախսերի նվազում (խնայողություն): Մյուս կողմից, ենթադրելի է, որ կրճատումներ կարող են և լինել, բայց դա թույլ կտա բարձրացնել չկրճատվողների վարձատրության չափը:

Օրինակ, կոնկրետ «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի» դեպքում հստակ նշված է. «Հիմնարկի՝ աշխատանքից ազատված աշխատողները կներգրավվեն աշխատանքի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կառուցվածքում ստեղծվելիք ստորաբաժանման համարժեք քաղաքացիական ծառայության պաշտոնների, իսկ դրա անհնարինության դեպքում աշխատանքային պայմանագրով՝ առնվազն պահպանելով վարձատրության (աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների) պայմանները»։

Գուցե կարող է հարց ծագել, թե ի՞նչն է այդ դեպքում օպտիմալացվում կամ ո՞րն է դրա նպատակը:

 Ընդհանուր առմամբ, մոտեցումը պարզ է՝ տվյալ կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացումն է, միմյանց գործառութային առումով կրկնող մարմինների մեկտեղումը: Նույն ԾԻԳ-ին վերաբերող որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես նշած է, որ նախ՝ կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն, այն է՝ «պետական կառավարման համակարգի մարմիններից բացի, որևէ այլ մարմնի կամ կազմակերպության կողմից պետության ներքին և արտաքին քաղաքականության բնագավառում լիազորությունների իրականացման բացառումը»:

Журналисты перед началом пресс-конференции второго президента Армении Роберта Кочаряна (14 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Աչքալուսա՞նք», թե՞ «սև թուղթ». ԶԼՄ–ներ vs իշխանություն «տարածքային վեճը» թափ է հավաքում

Նույն տեղում նաև ընդգծվում է, որ հանրային յուրաքանչյուր մարմին կամ կազմակերպություն, անկախ կազմակերպաիրավական կամ այլ առանձնահատկություններից, պետք է գործի օրենքով սահմանված որոշակի լիազորությունների շրջանակում՝ բացառապես իրականացնելով տվյալ մարմնի նպատակներին համապատասխանող և դրանցից բխող գործառույթներ: Եվ, որպեսզի հարցականներ չծագեն, որոշման հիմնավորման մեջ նաև նշված է. «Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, և չպետք է լինեն կրկնություններ, այլընտրանքային, զուգահեռ, փոխարինող կամ թաքնված համակարգեր և/կամ տվյալ մարմնին ոչ բնորոշ գործառույթներ»:

Այս ամենը իսկապես հետաքրքիր է ու, հասկանալի է՝ կարևոր, եթե հասել է կառավարության որոշում ընդունելու հարթություն:

Բայց, էլ ավելի հետաքրքիր կլինի տեսնել իրականցվող օպտիմալացման քայլերը գործողության մեջ, ինչպես ասվում է՝ ռեալ ժամանակի ռեժիմում:

Ինչ վերաբերում է կոնկրետ ջրառի ու ոռոգման խնդիրներին, ապա մնում է հուսալ, որ օպտիմալացման ու վերակազմավորման գործընթացները առաջիկա գյուղատնտեսական գարնանային աշխատանքների փուլում ու մանավանդ՝ ոռոգման սեզոնին հողագործների համար գոնե աննկատ կմնան և խնդիրների պատճառ չեն դառնա: Բայց ավելի լավ է՝ իրադարձություններից առաջ չընկնենք:

Լրահոս
0