00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի իշխանությունը շարունակում է Մոսկվայի հետ մերձենալու ուղին. քաղաքագետ

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցСпикер Национального Собрания Армении Арарат Мирзоян на заседании Софета Федерации России (27 февраля 2019). Москва
Спикер Национального Собрания Армении Арарат Мирзоян на заседании Софета Федерации России (27 февраля 2019). Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը կարծում է, որ Հայաստանում իշխանությունը ստանձնած թիմը նախկինների համեմատ ավելի բաց և ուղիղ է բարձրաձայնում Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրների մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի ելույթը Ռուսաստանի Դաշնության խորհրդում բազմաթիվ հետաքրքիր ուղերձներ է պարունակել։ Հայաստանի ԱԺ նախագահը շոշափել է հայ–ռուսական օրակարգի մի շարք առանցքային խնդիրներ։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի կարծիքով` զգացվեց, որ ճանաչելիության բարձրացման հարցն արդիական է մնում։

Ален Гевондян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ղևոնդյան. «ՀՀ ԱԺ նախագահի ելույթը ՌԴ Դաշնային խորհրդի նիստում բավականին մեսիջաշատ էր»

Հիշեցնենք, որ Միրզոյանը փետրվարի 27–ին ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության խորհրդի լիագումար նիստում` նշելով երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի խնդիրները։

«Միրզոյանը նշեց, որ հայ–ռուսական հարաբերություններն այլընտրանք չունեն։ Նա հասկացնել տվեց, որ տվյալ փուլում և ընդհանրապես Ռուսաստանի հետ գործընկերությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Մեկ այլ կարևոր ուղերձ կապված է  Սիրիա մեկնած մարդասիրական առաքելության հետ։ Հայաստանը հասկացնել է տվել, որ այդ հարցում սատարում է Ռուսաստանին», – նշեց Ղևոնդյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Փորձագետը հատկանշական է համարում այն փաստը, որ Միրզոյանն իր ելույթում բավական կոշտ արձագանք է տվել ռուս խորհրդարանականների` Բաքու կատարած այցին, որը նվիրված է եղել Խոջալուի դեպքերին։

Նախկինում հայկական կողմը սովորաբար չի արձագանքել ռուս պաշտոնյաների կամ պատգամավորների նման գործողություններին։

Выступление спикера НС Армении Арарата Мирзояна на заседании Совета Федерации России (27 февраля 2019). Москва - Sputnik Արմենիա
Անհասկանալի է ռուսաստանցի պատգամավորների մասնակցությունը հակահայկական ակցիային. Միրզոյան

Միաժամանակ, անդրադառնալով հայ–ռուսական հարաբերություններում սեպ խրելու անթույլատրելիության մասին խոսնակի հայտարարություններին, Ղևոնդյանը դժվարացավ պատասխանել, թե ինչու է այդ թեման հիմա արդիական դարձել։ Նա համոզված է, որ հայ–ռուսական հարաբերությունները չափազանց քիչ են կախված նրանից, թե ինչպիսի քաղաքական թիմ է գլխավորում Հայաստանի իշխանությունը։

Քաղաքագետի կարծիքով` Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանում ռուսական քաղաքականության գերակա ուղղությունը։ Մյուս կողմից, Երևանը, ելնելով օբյեկտիվ աշխարհաքաղաքական իրողություններից, շահագրգռված է Մոսկվայի հետ համագործակցության մեջ։ Հանրապետության իշխանություններն անկախության առաջին օրերից պրագմատիկ դիրքորոշում են զբաղեցրել, և ներկա ղեկավարությունն այդ իմաստով բացառություն չէ։

Официальный представитель МИД России Мария Захарова на еженедельном брифинге (28 февраля 2019). Москвa - Sputnik Արմենիա
«Ռուսաստանի ԱԳՆ–ն ռուս պատգամավորների Բաքու այցի կազմակերպիչը չէ». Զախարովա

«Պատճառներ չեմ տեսնում, ըստ որոնց երկկողմ հարաբերություններում կարող են հայտնվել ինչ–որ ճեղքեր։ Հայաստանը, արևմուտքում ունենալով Թուրքիայի նման հարևան, օբյեկտիվորեն շահագրգռված է գործընկերոջ հետ փոխգործակցությունը շարունակելու մեջ, որի հուսալիությունը ժամանակի ստուգում է անցել։ Իհարկե, կարող են լինել տարբեր մանիպուլյացիաներ, բայց աշխարհաքաղաքական շահերն առիթ չեն տալիս խոսելու նման բացասական միտումների մասին», – նշեց Ղևոնդյանը։

Նա նշեց նաև Միրզոյանի ելույթի որակական տարբերությունը նախորդների ելույթներից, որոնք հնչել են ռուսական ամբիոններից։ Փորձագետի խոսքով` Հայաստանում իշխանության գլուխ անցած թիմն ավելի բաց և ուղիղ է հնչեցնում այն խնդիրները, որոնք առկա են երկկողմ հարաբերություններում։

Նախկին իշխանությունները փորձել են լռել խնդիրների մասին կամ ներկայացնել դրանք ավելի «լուսավոր» երանգներով, ինչը չի կարելի ասել գործող ղեկավարության մասին։

Փորձագետը կարծում է, որ ռուս գործընկերներն աստիճանաբար վարժվում են Հայաստանի նոր իշխանությունների ոճին և շեշտերին։

Կարելի է ասել, որ վերջին 10 ամիսների ընթացքում նրանց միջև տեղի է ունեցել յուրօրինակ ադապտացիա։

Լրահոս
0