00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համով Հայաստան. նախաճաշ հայկական ձևով. սա պետք է համտեսի յուրաքանչյուրը

Բաժանորդագրվել
Նախաճաշ պատրաստելու հազար ու մի բաղադրատոմս կա, սակայն մեր առաջարկած տարբերակը լավագույններից մեկն է։ Այն ոչ միայն համեղ է, այլև օգտակար։ Դիտեք տեսանյութում, թե ինչպես է կարելի համեղ և օգտակար շիլա պատրաստել։

Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» նախագծի շրջանակում պատմում են, թե ինչպես կարելի է ինչպես համեղ և ախորժալի նախաճաշ պատրաստել, որը նաև արագ կստացվի։ Այս հարցում մեզ օգնել է Երևանի ռեստորաններից մեկի շեֆ-խոհարար Գարիկ Խաչատրյանը։

Հյուր շեֆ խոհարարին. ինչպես գրիլի վրա հավի կրծքամիս պատրաստել  - Sputnik Արմենիա
Համով Հայաստան. Այս հավի հետ մատներն էլ կուտեք. պահանջված բաղադրատոմս

Գարիկն այս ոլորտում է արդեն 15 տարի։ Նա 21 տարեկան էր, երբ բանակից հետո, մայրը խորհուրդ տվեց իր ուժերը փորձել խոհարարության ոլորտում։

«Գնացի աշխատելու մայրիկիս ընկերուհու  որդու մոտ։ Սկսել եմ պիցցա պատրաստելուց, ժամանակի ընթացքում հասկացա, որ սա իմն է և մնացի», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Ամենից շատ Գարիկին գրավում է խոհանոցում տիրող իրարանցումը։ Երբ շեֆը հագնում է համազգեստը և մտնում խոհանոց, բոլոր դժվարությունները մոռացվում են։ Նա աշխատում է «յուրաքանչյուր ուտեստ պետք է ունիվերսալ լինի» սկզբունքով, որպեսզի նույնիսկ ամենաքմահաճ ու պահանջկոտ հաճախորդը գոհ մնա։

Հաջողության գաղտնիք է համարում մասնագիտությանը նվիրված լինելը, ինքնանվիրումն ու սերը աշխատանքի նկատմամբ։

Հյուր շեֆ–խոհարարին` ինչպես հոթ–դոգ պատրաստել  - Sputnik Արմենիա
Համով Հայաստան. հոթ դոգի ամենահամեղ բաղադրատոմսը

Մեր ծրագրի համար Գարիկն առաջարկեց նախաճաշ պատրաստել։ Բաղադրատոմսն օգտակար կլինի բոլորի համար, քանի որ բաղադրիչները կարելի է հեշտությամբ գտնել, իսկ գործընթացը մոտ 20 րոպե կպահանջի։

Առաջին կանոնն այն է, որ նախաճաշը պետք է ոչ միայն համեղ լինի, այլև օգտակար։ Բրնձով պատրաստված շիլան այն է, ինչ պետք է։

Սկզբում վերցնենք բաղադրիչները. սալորաչիր, չամիչ, բրինձ, կարագ, ջուր և մուրաբա։

Կտրտում ենք սալորաչիրը։

Այդ ընթացքում թավան դնում ենք կրակի վրա և սպասում մինչև այն կտաքանա։ Այնուհետև մեջ կարագ ենք դնում և հալեցնում ենք։ Ավելացնում ենք չամիչը, սալորաչիրն ու մուրաբան։

Հյուր շեֆ խոհարարին. ինչպես պատրաստել «Գառան սրունք»  - Sputnik Արմենիա
Համով Հայաստան. սիրում են թե՛ զբոսաշրջիկները, թե՛ տեղացիները. ամենաթրենդային ուտեստը

Գարիկն առաջարկեց սպիտակ կեռասի մուրաբա օգտագործել։ Նա համոզված է, որ այս մուրաբայով շիլան ավելի համեղ կստացվի։ Սակայն դուք կարող եք գործի դնել ձեր երևակայությունն ու ընտրել ցանկացած այլ մուրաբա։ Իմ կարծիքով շիլային կարելի է նարնջի կեղև ավելացնել, ինչը ավելի շատ թարմություն կհաղորդի նրան։

Սալորաչիրը, չամիչը և մուրաբան փոքր-ինչ տապակում ենք։ Այս բաղադրիչները չպետք է փոխեն գույնը, այնուհետև ավելացնում ենք կլոր բրինձը։ Խառնում ենք և ավելացնում ջուր. 100 գրամ բրինձի համար 600 մլ լիտր ջուր ենք օգտագործում։ Շիլան եփում ենք այնքան ժամանակ մինչև ջուրը գոլորշիանա։

Հանում ենք, դնում ափսեի վրա մատուցելու համար և զարդարում մուրաբայով։ Բարի ախորժակ։

Մեր նախագծի շրջանակում նաև այլ հետաքրքիր բաղադրատոմսերի կարող եք ծանոթանալ:

 

Լրահոս
0