Վրացական պատվիրակությունը` պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորությամբ, առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է Իզորիան Հայաստանի ՊՆ–ում հանդիպման հանդիսավոր արարողությանը հայերենով ողջունում պատվո պահակախմբին։
«Ողջույն ձեզ», – ասում է Իզորիան։
Նրան պատասխանում են` «Ողջույն, պարո՛ն նախարար»։