ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգն իր մարզաշապիկը նվիրել է ռեփեր Սուպեր Սաքոյին։ «Մի գնա» երգի հեղինակը մարզաշապիկի լուսանկարը հրապարակել է Instagam–ի սթորիզում։
«Թանկագին Սուպեր Սաքոյին»,– մարզաշապիկի վրա գրել է Օբամեյանգը։
© Instagram / super_sakoՍուպեր Սաքոյի հրապարակած լուսանկարը
Սուպեր Սաքոյի հրապարակած լուսանկարը
Ռեփերն էլ պատասխանել է նրան. «Շնորհակալություն, եղբայրս»։
Օբամեյանգն ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել և ապացուցել, որ «Մի գնա» երգի երկրպագուներից է։
Հիշեցնենք, որ «Մի գնա» երգը ձայնագրվել է 2016թ.-ին և շատ արագ տարածվել Հայաստանում և աշխարհի մի շարք երկրներում։։
Այն արդեն հասել է Եգիպտոս, Իսրայել, Սաուդյան Արաբիա, Լիբանան, Վրաստան, Ռուսաստան, ԱՄԷ, Ֆրանսիա։