00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգեբուժական հիվանդանո՞ց, թե՞ համակենտրոնացման ճամբար. երբեմն կարելի է նաև շփոթել

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցЦентр социальной и судебной психиатрии имени В.П. Сербского
Центр социальной и судебной психиатрии имени В.П. Сербского - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի օմբուդսմանի գրասենյակը «Ձորակ» հոգեկան խանգարումներով անձանց բուժհիմնարկում կատարած ստուգումների արդյունքում բացահայտել է մի շարք խնդիրներ` փոքր, մեծ և ուղղակի սարսափեցնող։ Կոնկրետ հոգեբուժարանը դարձել է քննարկումների թեմա, բայց բանն այն է, որ այն միակը չէ. նույն խնդիրները կան նմանատիպ ցանկացած այլ հաստատությունում։

Նրանից հետո, երբ Հայաստանի օմբուդսմանի գրասենյակը հրապարակեց հաշվետվությունը  «Ձորակ» հոգեբուժարան կատարած այցելության մասին, նույնիսկ Հայաստանի՝ ամեն ինչի սովոր քաղաքացիները մեծ շոկ ապրեցին։

Детский сад в селе Бурастан - Sputnik Արմենիա
Երևանցիները բողոքում են` մանկապարտեզը գործում է հոգեբուժարանի շենքի առաջին հարկում

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ սովորական պրակտիկա է հիվանդներին ժամկետանց դեղեր և սննդամթերք տալը։ Հիվանդները զուրկ են մի շարք անհրաժեշտ ծառայություններից, վիրուսային, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն անցկացվում է այս հաստատության «բանտարկյալների» ազգականների համառ պահանջներից հետո։

Ձմռանը մշտական ջեռուցման և հիվանդանոցի գերծանրաբեռնվածության մասին կարելի է նույնիսկ չխոսել։ Մի խոսքով` պայմաններն ավելի շատ նման են խստացված պայմաններով ուղղիչ հաստատության, քան քաղաքացիական հիվանդանոցի։ Այստեղի հիվանդների յուրահատկությունը բոլորովին առիթ չէ նրանց անտանելի պայմաններում պահելու համար, հակառակը, առանց այդ էլ դժբախտ մարդիկ հատուկ ուշադրության կարիք ունեն։

Ի դեպ, միայն «Ձորակը» չէ, որ վատն է, վերոնշյալը բնորոշ է երկրի նմանատիպ ցանկացած հաստատության։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հենց դա նշեց Հայաստանի ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը։

Սիմոնյանը նշեց, որ առաջին հերթին մտահոգություն է առաջացնում բժշկական սպասարկման որակը և արգելված միջոցների ու հանդարտեցման գործիքների կիրառումը:

Пациенты Государственного Научного центра социальной и судебной психиатрии - Sputnik Արմենիա
Մարդուն ստիպողաբար ու ապօրինի պահել են հոգեբուժարանում

Իսկ ահա հիվանդներին զսպելու նպատակով դեղեր կիրառելը կամ ֆիզիկական մեկուսացումը խստորեն կանոնակարգված է։ Այնուամենայնիվ, ամենուրեք կարելի է հայտնաբերել դեղամիջոցների անթույլատրելի համադրություններ, որոնք տալիս են վարքագծի խախտումներով հիվանդներին, նրանց մեկուսարաններում պահելու պայմանները ոչ մի կերպ չեն համաձայնեցվում հստակ կանոնների հետ` մշակված համապատասխան տարածքների համար։

Հիվանդների (կարելի է ասել բանտարկյալների, և դա չափազանցություն չի լինի) սնվելու հետ կապված խնդիրները նույնքան բազմազան են։ Ամեն ինչ սկսում է նույն ժամկետանց մթերքներից, հյութերից և մուրաբաներից` պատրաստված տեղի այգու մրգերից։ Կարող է թվալ, որ դրանում ոչ մի վատ բան չկա, իրենց մրգերն են օգտագործում, բայց բանն այն է, որ դա արգելված է, քանի որ պարզ չէ պատրաստման տեխնոլոգիան, և նման մթերքները կարող են պոտենցիալ վտանգ պարունակել։ Հենց այդ պատճառով էլ արգելված է հարազատներից տնային պահածոներ ընդունելը։

Генеральный прокурор Армении Артур Давтян и омбудсмен Арман Татоян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դատապարտյալները պատրաստ չեն ազատ կյանքի, հոգեկան հիվանդները ենթարկվում են խոշտանգման. ՄԻՊ

Յուրաքանչյուր նման կլինիկայում կան որոշակի անձինք, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն սնվել։ Սիմոնյանն ասում է, որ անսպասելի բան է պարզվում. նման մարդկանց կերակրում է բուժհաստատության գրեթե ամբողջ անձնակազմը. դայակները, սանիտարներ, պրոֆիլային բժիշկներ, թերապևտներ, բայց նրանք ամեն դեպքում չեն հասցնում ժամանակին կերակրել։ Այստեղ հետևություն. հոգեբուժարաններում աշխատողների պակաս կա և դա շատ զգալի է։ Իսկ մեկ հաստատությանը բաժին ընկնող հիվանդների թվի ավելցուկը, կլինիկաների ծանրաբեռնվածությունը երևում է անզեն աչքով։

Ամենայն հավանականությամբ, բանը քիչ մոտիվացնող աշխատավարձն է։ Բայց հետաքրքիր է մի բան. Սիմոնյանը նշում է, որ հաստատությունների աշխատակիցները, եթե նույնիսկ բողոքում են ցածր աշխատավարձերից, ապա ոչ մի դեպքում չեն արդարացնում առկա թերությունները։ Ավելին, հիվանդների նկատմամբ վատ վերաբերմունքից, անտարբերությունից և դաժանությունից բողոքներ գրեթե չկան, այդ առումով հիվանդների հարազատները բողոք չունեն։

Այսինքն խնդիրներն ավելի համակարգային են, քան մարդկային գործոնով պայմանավորված։ Եվ այստեղ պահանջվում է բոլոր գերատեսչությունների միջամտությունը, որոնք կապ ունեն այդ նուրբ ոլորտի հետ. առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության և այլ նախարարություններ։

Ընդ որում` միջամտություն պահանջվում է ոչ թե վաղը և նույնիսկ ոչ երեկ, այլ նախանցյալ օրը. նույնիսկ դա արդեն շատ ուշ է։

Լրահոս
0