00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով տեսել է գաղթը, երբեք չի մոռանա. Արգենտինայում մահացել է Ցեղասպանությունը վերապրած հայը

© AP Photo / Facundo Cantelmi / DiarioArmeniaЛусин Береджиклян-Хатчерян
Лусин Береджиклян-Хатчерян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը արգենտինական մամուլին պարբերաբար պատմել է իրենց ապրած սարսափի մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. 106 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին մոհիկաններից մեկը։ Լուսին Բերեջիկյան- Խաչերյանը մահացել է փետրվարի 20-ին Արգենտինայում։

Լուսինը ծնվել է 1913 թ.-ի հունվարի 7-ին, Արևմտյան Հայաստանի Այնթապ գավառում։ «Ավելի լավ է ոչինչ չհիշել: Երբ հիշում եմ, չեմ կարողանում քնել», - ասել է նա 2015-ին` Հայոց ցեղասպանության հարյուրամյակին Telefé Noticias- ին տված հարցազրույցում: Փոքրիկ Լուսինն իր ընտանիքի հետ հայրենի գյուղը թողել ու գաղթական էր դարձել Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Ցեղասպանության ու հայերի տեղահանման պատճառով։

Выступление Реджепа Тайипа Эрдогана перед сторонниками во время митинга (16 июня 2013). Стамбул - Sputnik Արմենիա
Թուրքիան արձագանքեց Մակրոնի` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր նշելու հայտարարությանը

Հայրը` Աբրահամը, ոսկերիչ էր։ Խառնակ տարիներին նա իր ավագ որդիներին ուղարկում է Սիրիա։ Շուտով, ցավոք, Աբրահամը հիվանդանում է։ Ազգությամբ թուրք նրա մի քանի ընկերները փորձում են օգնել հային։ Նրանք կառք են գտնում, որպեսզի Աբրահամն ընտանիքով կարողանա փախչել: «Երբ մենք ճանապարհ էինք ընկել, զինվորականները կանգնեցրին կառքը և բոլորիս իջեցրին: Նրանք մեզնից ոսկի էին պահանջում: Մայրս մի քանի ոսկու ձուլակտոր էր թաքցրել բարձերի մեջ։ Զինվորները քրքրեցին ու ստուգեցին մեր իրերը և գտան ոսկիները. նրանք ուզում էին մեզանից խլել ամեն ինչ: Մայրս սկսեց լաց լինել, նա ասում էր`ինչպե՞ս մենք կապրենք առանց այդ խնայողությունների: Ճամփորդության համար մենք որոշ սնունդ ունեինք, որը նրանք նույնպես վերցրին: Մնացինք առանց ուտելիքի, բայց կարողացանք հասնել Հալեպ: Մայրս չփրկվեց: Նա հղի էր, արյունահոսություն սկսվեց, և մայրս մահացավ ճանապարհին», - պատմել է Լուսինը պարբերականին:

Հետո, Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտին նրանք մեծ հույսով ու ակնկալիքով վերադառնում են իրենց գյուղ: Այն ավերակների էր վերածվել... Թուրքական իշխանությունները նրանց գնացք են նստեցնում և կրկին աքսորում:

Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху с сыном Яиром Нетаньяху у стены плача после победы его партии Ликуд на всеобщих выборах (18 марта 2015). Иерусалим, Израиль - Sputnik Արմենիա
«Թուրքիա, լռի՛ր, դու պատասխանատու ես Հայոց ցեղասպանության համար». Նեթանյահուի որդի

Լուսինը հիշում է. «Գնացքը կանգ առավ մի անհյուրընկալ և խավար վայրում: Հայրս  ոսկի տվեց պահակին, որպեսզի մեզ թույլ տա գնանք: Դա մի ամայի վայր էր: Մենք սկսեցինք քայլել դեպի միակ լույսը, որ տեսանելի էր: Երբ հասանք, տեսանք, որ դա մի հսկայական պահեստ էր, որը լի էր հայերով: Բոլորը իրար սեղմված էին: Մի քանի օր այնտեղ անցկացնելուց հետո հայրս ասաց, որ մենք չենք կարող այստեղ մնալ: Նա որոշեց գնալ Դամասկոս: Ճանապարհին հանդիպում էինք մարդկանց, որոնք նույնպես փախչում  էին: Մի կնոջ եմ հիշում, որն անդադար լալիս էր. նրա երեխաներն ու ամուսինը սպանվել էին: Հայրս նրան խնդրեց, որ հոգ տանի իմ մասին, քանի որ ես ամենափոքրն էի: Եվ այդ կինն ինձ խնամում էր դեպի Դամասկոս ողջ ճանապարհի ընթացքում»:

Հայրը` Աբրահամը, մահանում է Դամասկոսում, իսկ եղբայրներն այդ ժամանակ արդեն մեկնել էին Արգենտինա: Լուսինը և նրա ավագ քույրը մնում են Դամասկոսում, մինչև նրա 16 տարին լրանալը և միայն 1929 թ.-ին  որոշում են մեկնել Հարավային Ամերիկա:

«Նա, ով տեսել է գաղթն ու Ցեղասպանությունը, երբեք չի կարող մոռանալ դա: Մենք շատ վատ ժամանակներ ենք ապրել  առանց մոր ու առանց հոր: Ցեղասպանությունը երբեք չի մոռացվի»,–ասել է նա La Nación պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ:

Լուսին Բերեջիկյան- Խաչերյանը պատմել է, որ  ինքնուրույն է սովորել իսպաներեն խոսել, երբ  ժամանել էր երկիր և բնակություն հաստատել Բուենոս Այրեսի Պալերմոյի թաղամասում:

© Photo : Facundo Cantelmi / DiarioArmenia Լուսին Բերեջիկյան- Խաչերյան
Ով տեսել է գաղթը, երբեք չի մոռանա. Արգենտինայում մահացել է Ցեղասպանությունը վերապրած հայը - Sputnik Արմենիա
Լուսին Բերեջիկյան- Խաչերյան
Լրահոս
0