00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նուբարաշենում» պահվող կալանավորի ինքնասպանության մանրամասները. ներկայացնում է նախարարը

Բաժանորդագրվել
Ինքնասպանություն գործած մեղադրյալը երկու անգամ պատիժ կրել է տարբեր բնույթի հանցագործությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորն ինքնասպանություն է գործել այն պահին, երբ հոգեբաններն աշխատելիս են եղել մեկ այլ կալանավորի հետ։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«ՔԿՀ են տեղափոխվել երկու կալանավորներ, և մինչև հոգեբանները աշխատելիս են եղել նրանցից մեկի հետ, վերադարձել են մյուսի մոտ, գտել են կախված վիճակում»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով` անձը, որը ինքնասպանություն է գործել, եղել է կարանտինի մեջ, առանձին խցում նույն հոդվածով մեղադրվող մեկ այլ անձի հետ։

«Երկուսն էլ նույն տիպի հանցագործության մեջ մեղադրվող անձինք էին, որպեսզի մեկը մյուսի վրա ճնշում չգործադրի։ Գիտեք՝ հետապնդվում են նման մեղադրանքով անձինք։ Կանխատեսվել է դա՝ կանխարգելելու նպատակով», – ասել է Զեյնալյանը։

Нубарашен УИУ. Карцер - Sputnik Արմենիա
«Նուբարաշենի» կալանավորներից մեկին կախված են հայտնաբերել

Նախարարի խոսքով` ինքնասպանություն կատարած կալանավորը մեղադրվում էր անչափահաս երեխային բռնաբարելու մեջ։ Նախկինում նա արդեն երկու անգամ դատապարտված է եղել և կրել պատիժը ուրիշ հոդվածներով։

«Այդպիսի դեպքեր լինում են, անցած տարի էլ էր եղել։ Անկախ մեղադրանքից, սա ցավոտ դեպք է, քննությունը դեռ ընթացքի մեջ էր», – ասաց Զեյնալյանը։

Փետրվարի 21-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բանտախցերից մեկում հայտնաբերվել է 53-ամյա Մ. Պետրոսյանի դին։ Դեպքի վայրի զննությամբ կալանավոր Մ.Պետրոսյանի դին հայտնաբերվել է սավանից ինքնաշեն եղանակով պատրաստված պարանով խցի պատուհանի ճաղավանդակից կախված վիճակում։ Խցում հայտնաբերվել է նաև այն սավանը, որից կտրված հատվածներով պատրաստվել է ինքնաշեն պարանը:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ–ի 110-րդ հոդվածի 1 մասի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)։

Լրահոս
0