ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի համաձայն` անցած տարվանից պետք է հստակ մակնշվի այն կաթնամթերքը, որում օգտագործվում են բուսական յուղեր։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի խոսքով`
դա կնշանակի, որ տվյալ կաթնամթերքը ոչ թե վտանգավոր է, այլ սպառողը կտեղեկացվի, որ դրանում բուսական յուղ կա։
«Մարտի 4-ից 15-ը Հայաստանում կանցկացվեն սպառողների միջազգային օրվան առնչվող միջոցառումներ»,-տեղեկացնում է Ավետիսյանը։
Ավետիսյանը «Ռակուրս» հաղորդաշարի շրջանակում անդրադարձել է նաև սննդի անվտանգությամբ զբաղվող միջազգային կառույցների հետ համագործակցության թեմային։
Հաղորդավար` Հայկ Կիրակոսյան