ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 25–ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ։
Մոսկովյան այցի շրջանակում փետրվարի 27–ին ՀՀ ԱԺ նախագահը ելույթ կունենա Դաշնության խորհրդի լիագումար նիստի սկզբում։
Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը և Անուշ Բեղլոյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նոյեմբերի 29–ին միջխորհրդարանական վեհաժողովի «Համագործակցություն» շքանշան է հանձնել Հայաստանի ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանին, որի հետ բարեկամական հարաբերությունների մեջ է եղել։