ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Չինական Xinhua պետական լրատվական գործակալությունը ներկայացրել է առաջին վիրտուալ կին հաղորդավարին, որն արհեստական ինտելեկտ ունի։ Գործակալությունը լուրը հայտնել է Twitter–ի պաշտոնական էջում և տեսանյութ հրապարակել։
«Ես արհեստական ինտելեկտով առաջին կին հաղորդավարն եմ, ստեղծվել եմ Xinhua-ի և շարժիչների արտադրման չինական կազմակերպության` Sogou-ի համատեղ ջանքերի շնորհիվ»,– հայտնում է վիրտուալ հաղորդավարուհին։
Նա ավելացնում է նաև, որ իրեն անվանել են Սին Սյոմենգ, ձայնն ու արտաքին տվյալներն էլ մոդելավորվել են նույն գործակալության իրական հաղորդավարուհու` Կյու Մենգի տվյալների հիման վրա։
Xinhua unveils world's first female #AI news anchor pic.twitter.com/Faj3Mk69y1
— China Xinhua News (@XHNews) 20 февраля 2019 г.
Վիրտուալ հաղորդավարուհին պատրաստվում է լուրեր հայտնել Չինաստանի խորհրդարանի ամենամյա նիստի ժամանակ, որը կկայանա մարտին։
Նշենք, որ Սին Սյոմենգն «առաջին ծիծեռնակը» չէ։ Նրա տղամարդ գործընկերն արդեն հայտնվել է Համաշխարհային ինտերնետ–համաժողովի ժամանակ, որը կայացել է անցյալ տարվա նոյեմբերին Արևելյան Չինաստանի Չզեցյան նահանգում։