00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական ներկայությունը նպաստում է տարածաշրջանի անվտանգությանը. Տոնոյան

© Sputnik / Asatur YesayantsМинистр обороны Армении Давид Тоноян и начальник ГШ ВС Артак Давтян на приеме в посольстве РФ в РА, приуроченном к 23 февраля (21 февраля 2019). Еревaн
Министр обороны Армении Давид Тоноян и начальник ГШ ВС Артак Давтян на приеме в посольстве РФ в РА, приуроченном к 23 февраля (21 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես նշեց նախարարը, 102-րդ ռազմակայանի անձնակազմը բազմիցս հաստատել է իր առջև դրված խնդիրները լուծելու բարեխիղճ մոտեցումն ու բարձր ռազմական պատրաստականությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ռուսական ներկայությունը Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսմանը, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ դեսպանատանը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելության ժամանակ։

«Հայաստանի տարածքում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը բազմիցս հաստատել է իր առջև դրված խնդիրները լուծելու իր բարեխիղճ մոտեցումն ու բարձր ռազմական պատրաստվածությունը։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ռուսական ներկայությունը հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կարևոր զսպող գործոն է ռազմական գործողությունների հավանական վերսկսման համար և նպաստում է տարածաշրջանում անվտանգության և իրավիճակի կայունությանը», - ասաց Տոնոյանը:

Այդ առումով նա կարևորեց Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում միասնական պաշտպանական համակարգ ստեղծելու և ՀՀ-ՌԴ Զինված ուժերի միասնական զորախմբի մասին երկկողմանի միջպետական համաձայնագրերի կարևորությունը: Դրանց կարևորությունը դժվար է գերագնահատել։ Նախարարը համոզված է, որ դրանց շնորհիվ հայ–ռուսական ներուժը տարածաշրջանում զգալիորեն աճել է։

Рабочий визит Давида Тонояна в Гюмри - Sputnik Արմենիա
Ռուսական ռազմակայանի տեղակայումը ՀՀ-ում բխում է 2 երկրների քաղաքական շահերից. Տոնոյան

Նա նշեց, որ փետրվարի 7-9–ին Ռուսաստան կատարած այցի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ստորագրվել են ևս մի քանի փաստաթղթեր` ուղղված նշված համաձայնագրերի դրույթների իրագործմանը։

Նրա խոսքով` երկու երկրների հարաբերություններում կարևոր ասպեկտ է դարձել մարդասիրական ոլորտում գործակցությունը։ Հայ մասնագետները մեկնել են Հալեպ` մարդասիրական առաքելություններին մասնակցելու համար։ Դրա հետ կապված` Տոնոյանը երախտագիտություն է հայտնել ՌԴ ՊՆ ղեկավարությանը հայ մասնագետներին առաքելության վայր հասցնելու հարցում ցուցաբերած համակողմանի աջակցության համար։

Հայաստանի պաշտպանության նախարարը նշեց նաև ռուս սահմանապահների ամենօրյա բարեխիղճ գործունեությունը։

© Sputnik / Asatur YesayantsՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը - Sputnik Արմենիա
1/4
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը
© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյանը և Արթուր Վանեցյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը
Ալեն Սիմոնյանը և Արթուր Վանեցյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը - Sputnik Արմենիա
2/4
Ալեն Սիմոնյանը և Արթուր Վանեցյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը
© Sputnik / Asatur YesayantsՌԴ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը և ՀՀ պաշտպանության նախարարը
ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը և ՀՀ պաշտպանության նախարարը - Sputnik Արմենիա
3/4
ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը և ՀՀ պաշտպանության նախարարը
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը - Sputnik Արմենիա
4/4
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը
1/4
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը
2/4
Ալեն Սիմոնյանը և Արթուր Վանեցյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը
3/4
ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը և ՀՀ պաշտպանության նախարարը
4/4
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը

«Սահմանին ծառայությունը միշտ եղել է ամենաբարդերից մեկը ինչպես խնդիրների բնույթով, այնպես էլ պայմաններով, որոնցում պետք է կատարել դրանք։ Եվ այսօր ինձ համար հաճելի է նշել, որ Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության անձնակազմը, շարունակելով նախորդների բարի ավանդույթները, արժանի կերպով լուծում է իր առջև դրված խնդիրները Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ միասին։ Նա հուսալի պահպանում է հայ ժողովրդի խաղաղ աշխատանքը», – նշեց նախարարը։

Տոնոյանը համոզմունք հայտնեց, որ անվտանգության ոլորտում սերտ գործակցությունը կշարունակի ամուր և արդյունավետ լինել։

Լրահոս
0