ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ուկրաինայի ոստիկանությունը Կիևի ռեստորաններից մեկում գործողություն է անցկացրել, որի ընթացքում ձերբակալել են երկու մարդու, մեկը` օրենքով գող, մյուսը` քրեական հեղինակություն»։ Facebook սոցիալական ցանցում այս մասին հայտնել է Ուկրաինայի ոստիկանապետ Վյաչեսլավ Աբրոսկինը։
Նա նշել է, որ ձերբակալվել են Նոդարի Ուսոյանը («Նոդար Ռուսթավսկի») ու «Պոլուզվերը» (Անդրեյ Իմանալի): Նշվում է, որ նա ՌԴ քաղաքացի է։ Աբրոսկինը հայտնել է, որ հիմա քննվում է այդ մարդկանց Ուկրաինայից արտաքսելու հարցը։
Ի դեպ, Ուկրաինայի ՆԳՆ–ն պնդում է, որ քրեական հեղինակություններին հակազդելու համար օրենք է պետք ընդունել։ Գործող օրենսդրության համաձայն` նման մարդկանց հիմա միայն կարելի է արտաքսել երկրից։