ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Արցախյան կողմը հերքում է ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, թե իրենք ՀՀ ԶՈւ անօդաչու թռչող սարք են խոցել։
«Հայկական Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի խոցման վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։
Նշենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն է տարածել, ըստ որի Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցվել է ՀՀ Զինված ուժերի հետախուզական անօդաչու։