00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինվորի սնունդը կդառնա ավելի որակյալ, խոհանոցը` մաքուր ու ժամանակակից. ՊՆ

© Sputnik / Asatur YesayantsЗимний призыв в армию 2017, Ереван. Республиканский сборный пункт
Зимний призыв в армию 2017, Ереван. Республиканский сборный пункт  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի անուն ունեցող ընկերությունը դիմել է զինվորներին սնունդ ապահովելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Պաշտպանության նախարարությունը փորձնական ծրագիր է մեկնարկում, որը վերաբերելու է զինվորին որակյալ սննդով ապահովելուն։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը։

Առաջարկվող ծրագրով նախատեսվում է զորամասերի ճաշարանների, պահեստների ու ճաշարանային արտադրամասերի վերակառուցում կամ վերանորոգում, տեխնիկայի, կահույքի, խոհանոցային սպասքի փոխարինում ժամանակակից միջոցներով, օդափոխության, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, հակահրդեհային արդիական համակարգերի տեղադրում, դաշտային պայմաններում ու առաջնագծում ճաշատեսակների բազմազանության ապահովում։

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Զորամասի ղեկավարներն ու աշխատակիցները գողացել են զինվորների սնունդը, յուրացրել ու վաճառել

Նախատեսվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումներ, ոլորտի աշխատատեղերի ու աշխատավարձերի ավելացում։

Այս ամենի համար նախարարությունը մրցույթ է հայտարարելու և ընտրելու է մասնավոր գործընկեր կազմակերպություններ։

«Ընկերությունը պետք է ունենա առնվազն վերջին 3 տարիների ընթացքում 1 մլրդ դրամի շրջանառություն, պետք է ունենա պարենի մատակարարման բնագավառի աշխատանքային փորձ` նվազագույնը` 1000 անձի համար։ Կազմակերպությունն առնվազն 5 մարզում պիտի աշխատանքային փորձ ունենա, քանի որ մի քանի մարզում միաժամանակ աշխատելու անհրաժեշտություն կա»,– նախագիծը ներկայացնելիս ասաց փոխնախարարը։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ այս գործընթացում կարևոր է վստահ լինել, որ կոռուպցիոն ռիսկեր չկան։

«Մենք պետք է նաև կարողանանք օր առաջ, հնարավորինս շուտ մեր զինվորների սննդի որակի հարցը լուծենք, որովհետև դա պրոբլեմ է, այս պրոբլեմի վերաբերյալ արել ենք բացահայտումներ, բայց դրանից իրականությունը չի փոխվել։ Եթե հին մեխանիզմի տեղ նորը չես դնում, այն շարունակում է նույն կերպ աշխատել»,– ասաց Փաշինյանը։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում 2018 թվականի դեկտեմբերի 4-ին արդեն հրապարակվել է մրցույթի հայտարարությունը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի հունվարի 10-ը:

Հայտեր են ներկայացրել 2 ընկերություն, որոնց ուսումնասիրման և գնահատման արդյունքները ներկայացվել են ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 18.01.19թ. նիստի քննարկմանը: Ընտրություն առայժմ չի կատարվել։

Ընկերությունների անուններն այս պահին չեն բացահայտվում։ Բայց պաշտպանության փոխնախարարը հայտնեց, որ դրանցից մեկը փորձառություն ունի պաշտպանության ոլորտում աշխատելու, մյուսը` սննդի մատակարարման ոլորտում հայտնի անուն ունեցող ընկերություն է։

Լրահոս
0