ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. ԱՄՆ–ն չի չեղարկել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
«Տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ–ն չեղարկել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն իրականությանը չի համապատասխանում», – ասաց Նաղդալյանը։
Նշենք, որ այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, որ ըստ ԱԳՆ իրենց աղբյուրների, Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ, որի ուղղությամբ տևական ժամանակ է՝ մերոնք աշխատում էին։ Թերթի տվյալներով այստեղ դերակատարում է ունեցել Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցը, որի ժամանակ Բոլթոնը հարցրել է՝ արդյոք Սիրիա առաքելություն ուղարկելու որոշումը վերջնական է և անբեկանելի՞, ու դրական պատասխան է ստացել։