00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վալլեքսը» երկարաձգեց Ալավերդու գործարանի աշխատակիցների պայմանագրերը դադարեցնելու ժամկետը

© Sputnik / Aram NersesyanАлавердский медеплавильный завод группы компаний "Валлекс", Лори
Алавердский медеплавильный завод группы компаний Валлекс, Лори - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչև ապրիլի 30-ը պղնձաձուլարանի անձնակազմին աշխատավարձ կվճարվի «Վալլեքս» խմբի նախագահի անձնական միջոցներից։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. «Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին: Ընկերությունների խումբը որոշում է կայացրել չեղարկել փետրվարի 28-ից պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումները՝ նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը:

«Տեղեկացնում ենք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները չեղարկում են «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) աշխատողներին տրված ծանուցումները՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին (ծանուցումները չեղարկվում են երկրորդ անգամ)։ Ընկերության աշխատողներին կտրվեն նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը»,– նշված է հայտարարության մեջ։

Այդ ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կվճարվի աշխատավարձ «Վալլեքս» խմբի նախագահի անձնական միջոցներից (ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողի վարձատրության համար ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չափով)։ «Վալլեքս» խմբի ընկերությունների նման որոշումը պայմանավորված է խմբի ընկերությունների՝ իրենց արտադրական օբյեկտների և (կամ) գործունեության տարածքի ազդակիր համայնքների (այդ թվում՝ Ալավերդի համայնքի) ազգաբնակչության նկատմամբ ունեցած կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ, ինչպես նաև սոցիալական իրադրության հնարավոր վատթարացումն այդ համայնքներում կանխելու ձգտումով։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Եկեք «եթե»–ներով չխոսենք. ինչպես են հանքերը փչացրել Հայաստանի տնտեսական ցուցանիշները

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ «Վալլեքս» խումբը շարունակելու է ՀՀ Կառավարության հետ համատեղ գործադրել բոլոր ջանքերը Ընկերության աշխատանքի վերսկսման խնդրի հնարավոր լուծումների ձևավորման և իրագործման ուղղությամբ։ Ամիսներ շարունակ չգործող Ընկերության անձնակազմին աշխատավարձ վճարելով՝ մենք նպատակադիր ենք նաև պահպանել ընկերության անձնակազմի հավաքականությունը։ Ընկերության արհեստավարժ անձնակազմի հավաքականության պահպանումը նախապայման ենք համարում ինչպես ընկերության գործունեության վերսկսման և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում սոցիալական կայունության ապահովման, այնպես էլ ժամանակակից պղնձաձուլարանի ստեղծման «Վալլեքս» խմբի ընկերությունների հեռահար ծրագիրը կյանքի կոչելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` Ալավերդու պղնձաձուլական գործարանը 2018 թվականի հոկտեմբերից չի գործում, քանի որ ձեռնարկությունը խախտել է բնապահպանական օրենսդրության նորմերը, և բնապահպանական պետական տեսչությունը գործարանին տուգանել է 380 միլիոն դրամով։ 2018 թվականի փետրվարից դադարեցվել են նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի աշխատանքները (գործարանն ու հանքավայրը պատկանում են «Վալլեքս» ընկերությանը)` պոչամբարների անվտանգությունն ուսումնասիրելու համար։ Աշխատանքը դադարեցնելու հետևանքով ի հայտ են եկել վարկերը մարելու խնդիրներ։

Алавердский медеплавильный завод группы компаний Валлекс, Лори - Sputnik Արմենիա
«Վալլեքսը» հերքում է. դատարան չի դիմել, «Թեղուտից» գումար չի պահանջել

«Վալլեքս» ընկերության ղեկավար Վալերի Մեջլումյանը որոշել էր պարապուրդի մատնված գործարանի աշխատակիցներին չզրկել աշխատավարձից և հայտնել, որ նրանք մինչև փետրվար դեռ որոշակի գումար կստանան։ Պղնձաձուլարանի վերագործարկումը պահանջող աշխատակիցներն էլ փետրվարի 15-ին փակել էին գործարանի մոտակայքով անցնող միջպետական երկաթուղին։

ՀՀ փոխվարչապետ Տիգրանն Ավինյանն ընդունել էր գործարանի աշխատակիցներին և ասել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա նշել էր նաև, որ կառավարությունը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ: Գործարանի աշխատակիցներն ի վերջո համաձայնել էին ազատել երկաթգիծը

Լրահոս
0