00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեք «եթե»–ներով չխոսենք. ինչպես են հանքերը փչացրել Հայաստանի տնտեսական ցուցանիշները

© Photo : Lydian Armenia official siteСтройка компании Лидиан Армения
Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը 2018թ–ին կարող էր շատ ավելի ազդեցիկ լինել, եթե չխոչընդոտվեր խոշոր հանքավայրերի արդյունահանման գործընթացը։ Կառավարությունը վնասները հաշվել է ու խոստանում է մեկ անգամ էլ աշնանը հաշվել։

Նելլի Դանիելյան, Sputnik.

2018թ–ի տնտեսական աճը, ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, կազմել է 5.8%։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ այս ցուցանիշը կարող էր ավելի բարձր լիներ, եթե տարվա ընթացքում հանքարդյունաբերության ոլորտի խոշոր ընկերությունները չդադարեցնեին իրենց աշխատանքը։

Добыча и переработка золотоносной руды в Амурской области - Sputnik Արմենիա
Բրիտանական Chaarat–ը փոխարինել է ռուսական Polymetal–ին Հայաստանի ոսկու խոշոր հանքավայրում

Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան, Խաչատրյանը հիշեցրեց, որ Թեղուտի հանքավայրը 2018թ–ի փետրվարից չի աշխատել, ինչն իր բացասական ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա։

«Դա շատ պարզ ցուցանիշ է։ 2017թ–ի ընթացքում իրենք արտադրել ու արտահանել են մոտավորապես 120 մլն դոլարի արտադրանք։ Այս տարվա արտահանման կառուցվածքում այդ չափով պակաս է եղել։ Այսինքն` այլ հավասար պայմաններում դա կգումարվեր աճին և կլիներ առնվազն 10-15 տոկոսի չափով»,– ասաց Խաչատրյանը։

Նա նաև հույս հայտնեց, որ Թեղուտի հանքավայրի շուրջ առաջացած խնդիրն այս տարվա ընթացքում կլուծվի, ու տնտեսական վնասն այս տարի ավելի փոքր կլինի։

«Դուք գիտեք` բանկի հետ կազմակերպչական հարցեր կան, որոնք օրենքով սահմանված կարգով պետք է հասցվեն ավարտին։ Հույս կա, որևէ բան չի խանգարում, որ իրենց մեջ հարցերը պարզելուց հետո կանցնեն վերականգնողական աշխատանքների»,– ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է 2018թ–ին հարկադիր պարապուրդի մատնված մեկ այլ հանքավայրի` Ամուլսարին, նախարարը նշեց, որ կառավարությունում վնասի որոշ հաշվարկ արվել է, բայց չցանկացավ հրապարակել։

«Ամուլսարը դեռ չէր արտահանել, որ մենք վնասը հաշվենք։ Մենք ունենք գնահատականներ` եթե արտահանած լիներ, որքան կկազմեր վնասը։ Բայց եկեք «եթե»–ներով չխոսենք։ Երբ կաշխատի, կարտադրի, կարտահանի, այդ ժամանակ կսկսենք հաշվել։ Ճտերն աշնանն են հաշվում»,– ասաց նա։

Այդուհանդերձ, նշենք, որ ծրագրի նախագծային փուլում հանքի շահագործումից պետության շահույթը հայտարարվում էր տարեկան շուրջ 500 մլն դոլարի չափով։

Ընդերքի գնահատմամբ, հանքավայրերի պաշարների հաշվարկմամբ զբաղվող «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ–ի տնօրեն Արամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց այն տեսակետին, որ Հայաստանում հանքերն անխնա շահագործվում ու թալանվում են։ Իսկ բնապահպանական խնդիրները, նրա համոզմամբ, ուռճացված են ներկայացվում հանրությանը։

«Ցանկացած ոլորտ բնապահպանական խնդիրներ է առաջացնում, ընդերքի շահագործումը` մի քիչ ավելի շատ։ «Ամուլսարը» կոմերցիան նշանակություն ունի և պետք է շահագործվի` բոլոր բնապահպանական նորմերի պահպանմամբ»,– ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ հանքավայրը պետք է շահագործվի։

Президент Армении Армен Саркисян встретился с протестующими против экплуатации Амулсарского золоторудного месторождения (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ոսկու հանքավայրի հետ կապ ունեցել է. Սարգսյանը չի հերքում

«Ամուլսարում արդեն հասել են արդյունահանման փուլին։ Արդեն հանքաքարին են հասել։ Ինչ որ պետք է կտրեն, հանեն, արդեն կտրել են։ Հիմա հանքաքարը ոտքերի տակ դրված է։ Ինչ որ արվել է բնապահպանական տեսակետից, արդեն արված է»,– ասաց մասնագետը։

«Գեոէկոնոմիկա» ՓԲԸ–ի տնօրենը նույն կարծիքին է նաև Թեղուտի հանքավայրի մասին։ Նրա համոզմամբ` դրա շահագործումը պետք է թե՛ պետությանը, թե՛ հասարակությանը։

2018թ–ի հունիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքարդյունաբերությունը դարձել է Հայաստանի տնտեսական աճի լոկոմոտիվ, ինչը, նրա խոսքով, անընդունելի է կառավարության համար։

Համաշխարհային բանկի 2016թ–ի ուսումնասիրության արդյունքներով` վերջին հինգ տարիներին հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի արտահանումների ծավալը կազմել է տարեկան մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլար, և դրանով իսկ ոլորտը եղել է արտահանումների ու արտարժութային հոսքերի գծով առաջատարը:

Հիշեցնենք` «Թեղուտ» ՓԲԸ-ն արդեն 4 տարի աշխատում է: Շահագործվել է 2014թ.-ի դեկտեմբերին:

2018 թվականի սեպտեմբերին ՎՏԲ բանկը տիրացել էր «Թեղուտ» ՓԲԸ–ի բաժնետոմսերին ու աշխատանքից ազատել գլխավոր տնօրենին։

«Թեղուտ» ՓԲԸ նոր ղեկավարությունը ժամանակին չէր մարել 2 մլն դրամի կամ շուրջ 4000 դոլարի պարտավորությունը, որի հետևանքով ընկերության հաշիվների վրա կալանք էր դրվել։ Օրեր առաջ կալանքը հանվել է։ «Վալլեքս» խումբն էլ հայտարարում է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ից ֆինանսական պահանջներ չունի։

Медно-молибденовые рудники Техута - Sputnik Արմենիա
Հայաստանի իշխանությունը «մաֆիային չի սատարում». նոր օրենքը կօգնի հսկել հանքերի շահույթը

Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է նաև քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։ Կառավարության հրավերով հանքի տարածքում նախատեսվում է նոր միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացնել։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։

Լրահոս
0