00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը խստացրել է Արցախի հարցում դիրքորոշումը, բայց դեռ ամենակարևոր հարցի պատասխանը չկա

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян посетил воинскую часть (16 июня 2018). Карабах
Премьер-министр Армении Никол Пашинян посетил воинскую часть (16 июня 2018). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ իշխանությունը համոզվեց, որ Ադրբեջանն ամենևին պատրաստ չէ փոխզիջումներ, վերադարձավ Ստեփանակերտի` բանակցությունների սեղան վերադառնալու անհրաժեշտությանը։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Ղարաբաղյան կարգավորման գործընթացը առաջ չի գնա առանց կարգավիճակի սահմանման մեխանիզմի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի ղեկավարությունը որոշակի հույսեր ուներ Երևանում նոր իշխանության հետ կապված։ Ամենայն հավանականությամբ դրանք պայմանավորված էին աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների այն երաշխիքներով, որ Հայաստանի նոր կառավարությունը կդիմի համարձակ քայլերի, որոնք «ոչ պոպուլյար» կլինեն։

Пресс-конференция главы МИД России Сергея Лаврова (16 января 2019). Москвa - Sputnik Արմենիա
«Լրացուցիչ ժամանակ կպահանջվի». Լավրովը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին

Հակոբյանի հիշեցնում է, որ նման տերմին օգտագործել է Ջոն Բոլտոնը երևանյան իր այցի ժամանակ։ Հնարավոր է, այդ լավատեսությունը (իրենց ընկալմամբ) նաև Ադրբեջանին է  փոխանցվել։

«Որոշ ժամանակ Հայաստանի նոր ղեկավարը ուզում էր հասկանալ` «ուր է ընկել», ինչ գործընթացներ են ընթանում։ Սակայն Իլհամ Ալիևի հետ հանդիպումներից հետո, մասնավորապես` Դավոսում, մա վերջնականապես գիտակցեց` ինչ ակնկալիքներ ունի Ադրբեջանը ու ինչպես է դա հարաբերվում Հայաստանի շահերի հետ», – ասաց Հակոբյանը։

Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ Ադրբեջանը փոխադարձ զիջումների իր պատկերացումների մեջ ոչ մի սանտիմետր հետ չի գնացել։ Հնարավոր է, նա այդ հարցով քաղաքական խորհրդատվություններ էր անցկացրել՝ այդ թվում որոշ գործընկերների ու ռազմավարական դաշնակիցների հետ։

«Դրանից հետո Հայաստանի ղեկավարի դիրքորոշումը կտրուկ խստացել է։ Դա միանգամից Ադրբեջանում վրդովմունք է առաջացել», – նշեց նա։

Հայաստանի՝ համեմատաբար մեղմ դիրքորոշումը փոխվել է բավականին խիստով, հիմա Երևանն ասում է, որ ոչ մի զիջման մասին խոսք լինել չի կարող, քանի Ադրբեջանը ցույց չտա, որ պատրաստ է նման քայլերի։ Երկրորդը, Հայաստանը չի կարող խոսել Ադրբեջանի հետ հարցերի ամբողջ փաթեթի մասին առանց Արցախի։

Министр иностранных дел Словакии Мирослав Лайчак во время встречи с министром иностранных дел РФ Сeргеем Лaвровым (19 февраля 2019). Москвa - Sputnik Արմենիա
Հայաստանի նոր կառավարությունից ակնկալիքներ կան Արցախի հարցի վերաբերյալ. ԵԱՀԿ ղեկավար

«Բանակցային գործընթացի շրջանակում  որևէ լուրջ խոսակցություն լինել չի կարող, քանի դեռ չկա հստակություն` ինչ ալգորիթմով է լուծվելու կարգավիճակի կարևորագույն հարցը։ Հիմա այդ հարցին պատասխան  չկա», – ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ Հայաստանում չկա ու չի լինի ադեկվատ մի ղեկավար, որը միակողմանի զիջումների կգնա։ Հակառակ դեպքում որոշումը միանգամից կչեղարկվի, քանի որ նոր հեղափոխություն կլինի, որը գահընկեց կանի այդ ղեկավարին։

Քաղտեխնոլոգի խոսքով` փաստաթուղթը ստորագրել ու իրականացնել այն, տարբեր բաներ են։ Կա նաև Արցախի գործոնը` ինչպես իշխանության, այնպես էլ ժողովրդի։ 

«Հիմա այնտեղ և՛ իշխանությունը, և՛ ժողովուրդը, և՛ ռազմաքաղաքական վերնախավը բավականին խիստ դիրքորոշում ունեն։ Ու ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով միտք է հնչում, որ այնտեղ պատրաստ չեն զիջումների։ Թղթի վրա գրածն իրականացնելու համար պետք է լինելու կոտրել նրանց դիմադրությունը»,  – նշեց  Հակոբյանը։

Ինչ վերաբերում է արտաքին ճնշմանը, ապա, քաղտեխնոլոգի խոսքով, խոսակցությունները դրա մասին կան արդեն ավելի քան 20 տարի, պատերազմի սկզբից։

Միաժամանակ այդ առումով շատ ավելի բարդ շրջաններ են եղել, երբ հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը համընկել են, ընդ որում` ոչ Հայաստանի օգտին։

«Չեմ կարծում, որ հիմա այդպիսի պահ է ու աշխարհաքաղաքական շահերը համընկնում են։ Ճնշման մասին այս խոսակցությունները մեծ մասամբ չափազանցված են լինում, նաև օգտագործում են ներքին քաղաքականության մեջ։ Դա արդեն ավանդույթ է», – նշեց Հակոբյանը։

Выступление президента Армена Саркисяна в Гейдельбергском унивеситете (15 февраля 2019). Германия - Sputnik Արմենիա
Ինչպես պետք է կարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը. պատասխանում է Սարգսյանը

Նրա խոսքով` այնպիսի իշխանություն չի եղել, որոնց չմեղադրեին Արցախը հանձնել պատրաստվելու մեջ։ Միակ բացառությունը Լևոն Տեր–Պետրոսյանն է, որը զիջումների հարցով իր մոտեցումը չի փոխել։

Քաղտեխնոլոգի խոսքով` հենց այդ պատճառով են շատերը բացասական վերաբերվում այն փաստին, որ Փաշինյանը առաջին նախագահի շրջապատի մարդկանց է պաշտոնների նշանակում։

Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ հայկական կողմը չի պատասխանի Արցախի խնդրում փոխզիջումների գնալու պատրաստականության մասին հարցերին այնքան ժամանակ, քանի Ադրբեջանը նույն հարցին չպատասխանի։ Վարչապետն ասել էր, որ չի հասկանում` ինչու են ղարաբաղյան հարցով զիջումների մասին միշտ հայկական կողմից հարցնում։

Լրահոս
0