00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի վերջո Սաակաշվիլին հա՞յ է, թե՞ վրացի. պատասխանում են հայ և վրացի մասնագետները

© AFP 2024 / JOHN THYSՄիխեիլ Սաակաշվիլի
Միխեիլ Սաակաշվիլի - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ԴՆԹ թեստը ծիծաղեցրել, ջղայնացրել ու հանգստացրել է Վրաստանի ու Հայաստանի բնակիչներին։ Որքանո՞վ է այն ճշմարիտ, փորձել է պարզել Sputnik Արմենիայի թղթակիցը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ազգությունը շատերին է հետաքրքրել, հատկապես` Թբիլիսիում։ Քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչները չեն հասկանում` ինչի համար է նախկին նախագահը որոշել հենց հիմա թեստն անցկացնել։

Михаил Саакашвили - Sputnik Արմենիա
Սահակաշվիլին հայ չէ. Վրաստանի նախկին նախագահը ներկայացրել է ԴՆԹ թեստի տվյալները

Արդյո՞ք Սահակաշվիլու մեջ հայկական արյուն կա։ Այդ հարցը սկսել է հուզել Հայաստանի ու Վրաստանի բնակիչներին 2000–ականների սկզբին, երբ հետաքրքիր ու հիշվող ազգանունով նախագահն իշխանության եկավ։ 2008 թվականի օգոստոսից հետո Թբիլիսիի վրացիները պնդում էին, որ նա միանշանակ Սահակյան է, հայերն էլ՝ թե Սաակաշվիլիի է։

Քննարումների նոր ալիքն ակտիվացավ կիրակի օրը` փետրվարի 17–ին, երբ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց իբրև թե ԱՄՆ–ում արած ԴՆԹ թեստի արդյունքները` իր խոսքով իր ազգության վերաբերյալ վեճերը պարզաբանելու համար։ Ըստ նրա` արդյունքը միանշանակ է, թեստը ցույց է տվել, որ նա 98.3%–ով վրացի է։

Պետք է նշել, որ նախագահ լինելու ժամանակ Սաակաշվիլին բազմիցս ասել էր. «ես հայ եմ, օսեթին եմ., վրացի եմ, մեգրել եմ..., քանի որ  ես Վրաստանի նախագահն եմ»։

ԴՆԹ–թեստ. Սուտ, թե՞ ճիշտ

Միջազգային հնագիտական էքսպեդիցիայի ղեկավար, մարդաբան, գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը կասկածի տակ է առնում ԴՆԹ թեստի արդյունքները։

Бывшие торговые ряды Манташева, ныне улица Шардена - Sputnik Արմենիա
Թբիլիսին առանց Մանթաշյանցի ուրիշ կլիներ. ի՞նչ է թողել Վրաստանին նավթային մագնատը

«Ոչ մի թեստ չի կարող ապացուցել ու ցույց տալ ինչ–որ մեկի 99% պատկանելիությունը այս կամ այն ազգին, հատկապես, եթե խոսքը կովկասյան ժողովրդի մասին է», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Եպիսկոպոսյանը։

Նրա խոսքով` լավագույն դեպքում ԴՆԹ թեստը կարող է ցույց տալ, որ Սաակաշվիլին 60-70%–ով պատկանում է Կովկասում ապրող ժողովրդին։ Ավելին, նա ընդգծեց, որ այսօր վրացիների ԴՆԹ–ն ավելի վատ է ուսումնասիրված, քան հայերի ԴՆԹ–ն, ու դա իր պատճառներն ունի։

Նա նաև նշեց, որ եթե Սահակաշվիլու տատը կամ պապը հայեր լինեին, ապա թեստը ամենայն հավանականությամբ դա ցույց կտար, բայց այդ դեպքում էլ Եպիսկոպոսյանը նման թեստավորման արդյունքները կասկածելի է համարում։

Ոչ մի թեստը չի կարող ցույց տալ, որ մարդ 99% այս կամ այն ազգության է պատկանում, վստահ է  մեր զրուցակիցը։

«Ուրեմն` նա թաքցնելու բան ունի, եթե որոշել է նման թեստ անել», – եզրահանգեց Եպիսկոպոսյանը։

Ի՞նչ են մտածում Թբիլիսիում

Ընդհանրապես Թբիլիսիում բացասական են ընդունել Սահակաշվիլու նախաձեռնությունը։ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Խաթունա Խոփերիան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց։

Памятник тифлисскому меценату Александру Манташеву - Sputnik Արմենիա
Ո՞վ կփրկի Մանթաշյանցի տունը. Թբիլիսիի հայկական մարգարիտը վաճառքի են հանել

«Ի՞նչ է, հիմա պետք է նրա հորը փնտրենք», – վրդովել է նա, ասելով` որպես Վրաստանի քաղաքացի դա նրա համար պատվաբեր չէ։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում քաղաքական գիտությունների դոկտոր Վախթանգ Մաիսայան իր հերթին ասաց, որ չի կասկածում` Սաակաշվիլու պապը հայ է։ Պատահական չէ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին պարգևատրել է  Սաակաշվիլուն պատվո շքանշանով «հայ–վրացական դարավոր բարեկամությունն ամրապնդելու, նաև Հայաստանի ու Վրաստանի համագործակցությունը ամրապնդելուն ուղղված գործունեության» համար։

«Նա ստացել է շքանշանն ու շնորհակալություն հայտնել երկրորդ հայրենիքին` Հայաստանին։ Հիմա էլ որոշել է միայն վրացի լինել` առանց հայկական արմատների՞», – վրդովվում է  Մաիսայան։

Дом Александра Мелик-Азарянца в Тбилиси - Sputnik Արմենիա
Միայն թե չքանդվի. Թիֆլիսի հայկական այս շենքը բազմաթիվ գաղտնիքներ ունի

Փորձագետը վստահ է, որ այդպիսով Սաակաշվիլին ինքն իրեն ծաղրի առարկա է դարձնում։ Մինչ 1940-1950 թվականները, Մաիսայայի խոսքով, Սաակաշվիլու պապը Սահակյան էր։ Երբ իշխանության եկավ խորհրդային կուսակցական գործիչ, Վրաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար  Վասիլի Մժավանաձեն, Վրաստանում ազգայնական շեղում կար ու կարիերա անելու համար նախկին նախագահի պապը սկսեց Սաակաշվիլի գրվել, վստահ է Մաիսայան։

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետ Պետրե Մամրաձեն  ճանաչում է նախկին նախագահին ու նրա ընտանիքին 1992 թվականից։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ երբեք չի հետաքրքրվել նրա ազգությամբ։

«Երբ Միխեիլ Սաակաշվիլին, որին ի դեպ անվանել են պապի` Թբիլիսիի բժշկական համալսարանի առաջին ռեկտորի պատվին, հայտնի դարձավ, տարեց բժիշկներն ասում էին, որ ժամանակին նրա պապը գրվում էր Սաակով», – ասաց Մամրաձեն։

Սակայն Մամրաձեն կարծում է, որ դա ոչինչ չի ասում. խորհրդային տարիներին բազում վրացական ու հայկական ազգանուններ էին վրացականների նման։

Իսկ ծնողնե՞րը

Վերջնական պատասխաններ ստանալու համար Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել Սաակաշվիլու ծնողների հետ։

Инициалы Иосифа Шаншияна на входной двери - Sputnik Արմենիա
Որտեղ է պահվում Հովհաննես Թումանյանի սրտի բանալին կամ հայ բանաստեղծի թիֆլիսյան հանգրվանը

Հայտնի բժիշկ Նիկոլոզ Սաակաշվիլու՝ տարիներ շարունակ գլխավորած գիտահետազոտական ինստիտուտում մեզ ասացին, որ նա երկրում չէ, իսկ հայկական ծագում ունենալու մասին լուրերը հերքեցին` հիմարություն անվանելով։

Մենք փորձեցինք նաև կապ հաստատել Սաակաշվիլու մոր` վրացի պատմաբան, հասարակական գործիչ Գիուլի Ալասանիայի հետ։ Սակայն սկզբում նրա քարտուղարը մտածելու ժամանակ խնդրեց, իսկ մեկ օր անց ներողություն խնդրեց ու ասաց, որ տիկին Ալասանիան այդպես էլ հասկանալի պատասխան չտվեց` արդյո՞ք այդ թեմայով մեկնաբանություն տալու է, թե՞ ոչ։

Լրահոս
0