ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Փետրվարի 19-ի ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը և հավելում, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Փակ են Արագածոտնի մարզի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր և Ձորագլուխ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի և Արագածի Մելիքգյուղ, Շենկանի, Ավշեն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 52 բեռնատար ավտոմեքենա: