00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացի պատգամավորի ինտիմ տեսանյութը տարածողը Հայաստանի բանտու՞մ է. նախարարության պատասխանը

Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխանել է «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության պատգամավոր Էկա Բեսելիայի մասին տեսանյութ տարածած մարդու վերաբերյալ հարցմանը։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության պատգամավոր Էկա Բեսելիայի անձնական կյանքի մասին տեսանյութը տարածողի մասին տեղեկություն չունի։

Депутат парламента от правящей партии Грузинская мечта – демократическая Грузия Эка Беселия - Sputnik Արմենիա
Վրացի պատգամավորի մասին սկանդալային տեսանյութը տարածած մարդը Հայաստանի բանտում է

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն պարզել էր «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության պատգամավոր Էկա Բեսելիայի անձնական կյանքի մասին տեսանյութը տարածողի ինքնությունը։ ՆԳՆ–ն հայտնել էր, որ նա Վրաստանի քաղաքացի Դ․Ի-ն է, որը սպանության համար գտնվում է Հայաստանի կալանավայրերից մեկում։ Նշվել էր նաև, որ նրան գտել են հայաստանցի գործընկերների ու Facebook սոցցանցի ադմինիստրացիայի շնորհիվ։

Սկանդալային տեսանյութը համացանցում տարածվել էր հունվարի 28-ին։ Տեսանյութը պահելու ու սոցցանցերի միջոցով տարածելու մեղադրանքով 18 մարդու են ձերբակալել։ Նրանցից երեքը, այդ թվում տեսանյութը Youtube-ում հրապարակողը, պետք է սպասեն դատարանի վճռին։

Sputnik Արմենիան Վրաստանի ՆԳՆ–ի տեղեկությունը հաստատելու խնդրանքով դիմել էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը։ Մեզ պատասխանեցին, որ այդ մասին տեղեկություն չունեն։

«Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն միջազգային պայմանագրերի, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվում են օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում նաև Վրաստանի Հանրապետության», – նշված էր պատասխանի մեջ։

Միաժամանակ վրացական ԶԼՄ–ները հայտնում են, որ հանցագործության կասկածյալը Վրաստանի քաղաքացի է։ Ավելին` նշվում է նրա անունը` Դմիտրի Անդրեև։ Տեղեկություն կա նաև, որ նա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է։ Վրացական լրատվամիջոցներն ընդգծում են` Հայաստանի Քննչական կոմիտեում քննում են Անդրեևի դեմ գործը, իսկ Հայաստանի օրենսդրությունն արգելում է ՔԿՀ–ներում գտնվող անձանց բջջային հեռախոսներ պահել ու համացանցից օգտվել։

Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ազդեցիկ պատգամավոր Էկա Բեսելիայի շուրջ իրարանցում էր առաջացել հունվարի վերջին։

Վրաստանում շատերը սկանդալը կապում են Բեսելիայի գործունեության և նրա ու «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության անդամների հակամարտության հետ։ Պատգամավորը դեմ է արտահայտվել որոշ դատավորների նշանակումներին, դրան ի պատասխան Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն իր թիմի հետ համատեղ ջանքերով ազատել է Բեսելիային պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Քննարկվել է նաև Բեսելիայի` կուսակցությունից դուրս գալու հարցը, նաև այն, որ տեսանյութի տարածման հետ կապ են ունեցել կուսակիցները։ «Վրացական երազանքում» դա կտրականապես հերքում են։

Լրահոս
0