00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի այցի չգաղտնազերծվող օրակարգից սպասելիքները մեծ են. ի՞նչ կբերի վարչապետն Իրանից

© Photo : official site of the PM of RAПремьер-министр Никол Пашинян встретился с президентом Ирана Хасаном Роухани (25 сентября 2018). Нью-Йорк
Премьер-министр Никол Пашинян встретился с президентом Ирана Хасаном Роухани (25 сентября 2018). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ քաղաքական ու տնտեսական խնդիրներ են քննարկելու Իրանի նախագահն ու Հայաստանի վարչապետը։ Հարցի պաշտոնական պատասխանը չափազանց ժլատ է, բայց սպասելիքները մեծ են։ Ի՞նչ արդյունքներով կվերադառնա Փաշինյանն Իրանից։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Մեկ շաբաթից` փետրվարի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան։ Այս մասին արդեն պաշտոնապես հայտարարվել է, բայց այցի օրակարգն առայժմ գաղտնի է պահվում։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց, որ վարչապետի այցի օրակարգային հարցերի մասին հանրությունը կտեղեկանա վարչապետի այցին զուգահեռ։ Այլ կերպ ասած` մինչև Փաշինյանի Իրան հասնելը չի գաղտնազերծվում, թե ինչ խնդիրներ են քննարկելու Հայաստանն ու Իրանը։

Чрезвычайный и полномочный посол Армении в Иране Арташес Туманян - Sputnik Արմենիա
Իրանի դիրքորոշումն արցախյան հարցում տարածաշրջանային զսպման գործոն է. դեսպան

Իսկ քննարկելու հարցերի պակաս, կարծես թե չկա։ Հայ– իրականական տնտեսական հարաբերությունների այս տարվա օրակարգում, նախարար Խաչատրյանի խոսքով, ամենաէականը Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումն է։

«ԵԱՏՄ անդամ երկրների մի մասն արդեն վավերացման գործընթացն ավարտել է, երկուսը շուտով կավարտեն, այդ թվում` Հայաստանը։ Համաձայնագիրը կվավերացնի նաև Իրանը և արդյունքում մենք կունենանք պարզեցված առևտուր ԵԱՏՄ տարածքի և Իրանի միջև»,– ասաց նախարարը։

Նա նաև շեշտեց, որ Իրանում ապրանքների ներմուծումն ու արտահանումը բավականաչափ առանձնահատուկ կարգավորումներ ունի, ինչը մեծապես բարդացնում է այդ երկրի հետ առևտրային հարաբերությունները։ Ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 3000-5000 ապրանքատեսակներ կենթարկվեն արդեն պարզեցված ընթացակարգերով առևտրային կարգավորումների, ինչը թույլ կտա բարելավել ներկա իրավիճակն այդ բնագավառում։

Հաջորդ կարևոր քայլն Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղության Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումն ու շահագործումն է, որի հետ արդեն ավելի քան 3 տարի Հայաստանի ներկա ու նախկին իշխանությունները մեծ հույսեր են կապում։ Բայց, փաստ է, որ դրանք առ այսօր չեն իրականացել։

Արդյո՞ք Հայաստանի ղեկավարն այս հարցը քննարկելու է Իրանի իշխանությունների հետ. «Դա մեր ներքին հարցն է։ Իրանի հետ ուղիղ կապ չունեցող»,- պատասխանեց նախարարը։

Ըստ նրա` նախագծով նախատեսված հողատարծքները, որոնք պետք է միացվեն արդեն գոյություն ունեցող 1.8 հա տարածքին, ինչ–որ կազմակերպչական հարցերի հետևանքով դեռ ձևակերպված չեն։ Հստակեցված չէ նաև ազատ առևտրի գոտում գործող անցագրային ռեժիմների խնդիրը, քանի որ այն գտնվելու է սահմանային հատուկ հսկողության տակ։

Ամեն դեպքում Տիգրան Խաչատրյանը հույս ունի, որ այս տարվա ընթացքում այս ծրագրում ևս էական առաջընթաց կարձանագրվի։

Իրանի հարցով անկախ փորձագետ Վարդան Ոսկանյանը Փաշինյանի այցի հնարավոր օրակարգի վերաբերյալ գնահատականներում շատ ավելի շռայլ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում իրանագետը, հատկապես կարևորեց էներգետիկ ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Флаги Армении и Ирана - Sputnik Արմենիա
Շրջանառվող լուրերն ու մեկնաբանություններն աղավաղում են Իրանի դիրքորոշումը. ռազմական կցորդ

«Մենք «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքն ունենք, որը պետք է կրկնապատկվի, եռապատկվի, եթե գործարկվի 3-րդ բարձրավոլտ էլեկտրագիծը դեպի Իրան։ Այս տիրույթում մենք ունենք չափազանց հետաքրքիր ծրագիր` էլեկտրաէներգետիկ միջանցք ձևավորելու` Ռուսաստան–Վրաստան–Հայաստան– Իրան քառակողմ ձևաչափով, որը չափազանց կարևոր է` հաշվի առնելով, որ այս հարցում շահագրգիռ են բոլոր կողմերն անխտիր»,– ասաց Ոսկանյանը։

Նրա համոզմամբ, այս ծրագիրը, հատկապես կարևոր է Հայաստանի համար։ «Մենք փաստացի գոնե մեկ ոլորտում Վրաստանի համար դառնում ենք այլընտրանք` ջարդելով Վրաստանի կախվածությունն ադրբեջանա–թուրքական դաշինքից։ Այս գործընթացում ներգրավվում է նաև Ռուսաստանը, ինչը բխում է նաև ռուսական շահերից։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը Վրաստանում կունենա ավելի մեծ ներկայություն, քան ունի»,– պարզաբանում է փորձագետը։

Հաջորդ կարևոր խնդիրը, որն իրանագետը կցանկանար տեսնել ՀՀ վարչապետի այցի օրակարգում Հայաստան–Իրան երկաթուղու տարիներ շարունակ ներբողվող, բայց բարի ցանկությունների մակարդակից առաջ չգնացող ծրագիրն է։

Այն, Վարդան Ոսկանյանի գնահատմամբ, ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կարևոր նշանակություն ունի։ «Սա գործիք է չեզոքացնելու Ադրբեջանի կողմից մեր հասցեին պարբերաբար հնչեցվող այն հայտարարությունները, որ Հայաստանը պետք է մեկուսացվի»,– ասաց Ոսկանյանը` հավելելով, որ այս նախագիծը կյանքի կոչելուն ուղղված մեր քայլերը կարող են դառնալ մեր պատասխանն Ադրբեջանին։

Ինչ վերաբերում է Իրանի հետ ազատ առևտրի գոտուն, Ոսկանյանը համոզված է, որ Հայաստանն այստեղ դանդաղելու իրավունք չունի։

«Մենք չպիտի բաց թողնենք այդ հնարավորությունը` դառնալու կարևորագույն կապող օղակ` մի կողմից` Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային և էներգետիկ տիրույթում, մյուս կողմից` ԵԱՏՄ երկրներ–Իրան հատույթում։ Եթե մենք այս երկու հատվածները կարողանանք աշխատեցնել և այս հատվածներում առկա ծրագրերն իրականացնել, ես կարծում եմ` Հայաստանը նոր կշռով հանդես կգա Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում» ,– ասաց Ոսկանյանը։

Իսկ թե թվարկված ծրագրերից որոնք կլինեն ՀՀ վարչապետի այցի օրակարգի առաջնահերթություններում ու ինչ կտա այն Հայաստանին, թերևս պարզ կդառնա միայն փետրվարի 27-ից հետո։

Փետրվարի 27-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան։ Դա վարչապետի դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է այդ երկիր։

Լրահոս
0