00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անճշտություններ» Հովհաննես Գալստյանից. նախարարությունը ներե՞լ է «կոռուպցիոներ» ռեժիսորին

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция режиссера Ованеса Галстяна (19 февраля 2019). Еревaн
Пресс-конференция режиссера Ованеса Галстяна (19 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը հերքում է ՀՀ մշակույթի նախարարության հնչեցրած բոլոր մեղադրանքները։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը, որն արդեն 17 օր է` հացադուլ է անում, Մշակույթի նախարարությունից նամակ է ստացել, որում նրան ուղղված ծանր մեղադրանքներ կան։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ռեժիսորը։

Ованнес Галстян - Sputnik Արմենիա
Հարությունյանը գնացել է հացադուլավոր ռեժիսորի մոտ. ՄԻՊ–ը դիմել է Մշակույթի նախարարություն

«Տատիկիս վարսերը» ֆիլմը Բուլղարիայի, Գերմանիայի և Հայաստանի առաջին համատեղ նախագիծն է։ Ռեժիսորի խոսքով` Հայաստանի ազգային կինոկենտրոնը պետք է 88 մլն դրամ հատկացներ, սակայն հատկացվել է 23 մլն–ը։ Նա պահանջում է մնացած գումարը։

Հացադուլ հայտարարած ռեժիսորին 5 օր առաջ միացել է նաև Արցախյան պատերազմի վետերան Մհեր Մազմանյանը։

Ռեժիսորը հերքում է Մշակույթի նախարարության բոլոր մեղադրանքները` դրանք անվանելով «անճշտություններ» ։

«Մշակույթի նախարարության նամակն ընթերցեմ վերջից։ Չորս էջում շարադրած կոռուպցիոն մեղադրանքներից հետո գերատեսչությունը որոշում է բացառության կարգով թույլատրել, որ իմ նախագիծը մասնակցի 2019 թվականին հայտարարված մրցույթին, ընդ որում` բոլորի հետ հավասար պայմաններով, ինչպես նաև նախապատրաստվում է խումբ ձևավորել, որը կլուծի «Տատիկիս վարսերը» ֆիլմի հետ կապված խնդիրները` ֆիլմարտադրությունը շարունակելու համար», – ասաց Գալստյանը։

Նրա խոսքով` Մշակույթի նախարարության տրամաբանության համաձայն` մարդը կարող է հանցագործ, կոռուպցիոներ լինել, սակայն դա չի խանգարում, որ գերատեսչությունն աչք փակի ու թույլ տա մասնակցել մրցույթին։

Գալստյանն ընդգծեց, որ Մշակույթի նախարարությունը մշտապես տարբեր տվյալներ է հայտնում նախագծի մասին` մեղադրելով նրան պետական միջոցները ծախսելու մեջ։

Руководитель фракции Мой шаг Лилит Макунц на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացրել հացադուլ հայտարարած ռեժիսորի հետ զրույցից

Դրանից բացի, նախարարությունը հայտարարում է, որ 2010-2014 թվականներին Գալստյանը պետությունից 93,4 մլն դրամ է ստացել «Թողություն» ֆիլմի համար, սակայն ֆիլմը մինչ օրս ավարտին չի հասցվել, միայն 15-րոպեանոց տեսանյութ է նկարահանվել։ Ռեժիսորը հերքում է նաև այդ մեղադրանքը։

«Այդ ֆիլմի գլխավոր դերակատար Կարեն Ջանիբեկյանը մահացավ, հետո մահացավ համահեղինակը։ Այդ պատճառով էլ ֆիլմը չավարտվեց, նկարահանումները հետաձգվեցին։ Ֆիլմն ընթացքի մեջ է։ Նկարահանվել է 97 րոպե, ոչ թե 15, ինչպես նշում է Մշակույթի նախարարությունը», – պարզաբանեց Գալստյանը։

Նա ավելացրեց, որ Կինոկենտրոնում շատ են նման անավարտ ֆիլմերը, բայց դա, չգիտես ինչու, որևէ մեկին չի մտահոգում։

Ռեժիսորն ընդգծեց, որ «Թողություն» ֆիլմը հնարավոր կլինի ավարտել միայն այն ժամանակ, երբ ինքը նկարահանի «Տատիկիս վարսերը»։

Դեկտեմբերի 3-ին, երբ Հովհաննես Գալստյանն առաջին անգամ հացադուլ հայտարարեց, միջգերատեսչական հանձնաժողովի նիստ կայացավ, որի կազմում ընդգրկված էին Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանը, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն ու այն ժամանակ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

Ованнес Галстян - Sputnik Արմենիա
«Մեր պաշտոնյաների մեջ հումանիզմ չկա». Հովհաննես Գալստյանը ծայրահեղ միջոցների է դիմել

Շուշանիկ Միրզախանյանը պնդում է, որ որևէ հանձնարարություն այս կապակցությամբ չի ստացել։ Ավելին, մեղադրում է ռեժիսորին խաբեբայության մեջ։ Ղարիբյանն էլ ռեժիսորին ստախոս, խարդախ և զրպարտիչ է անվանում։

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը կոչ էր արել «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը ոչ միայն հանուն կինոյի և իր ընտանիքի, այլև հանուն արդարության։

Լրահոս
0