00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գենդերային հավասարությունն ու օրենքի անհավասարությունը. 69-րդ «Բեռլինալեի» սկանդալները

© Sputnik / Asatur Yesayants / Անցնել մեդիապահոցВход в Театр на Потсдамской площади, место проведения 69-го Берлинского кинофестиваля "Берлинале - 2019".
Вход в Театр на Потсдамской площади, место проведения 69-го Берлинского кинофестиваля Берлинале - 2019. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանիայի մայրաքաղաքում 69-րդ անգամ ավարտվեց Բեռլինի միջազգային կինոփառատոնը, Կաննի և Վենետիկի հետ մեկտեղ աշխարհի 3 լավագույններից մեկը, իսկ մայրաքաղաքայինների մեջ՝ լավագույնը:

Փառատոնը դարձավ վերջինը տնօրեն Դիթեր Կոսսլիկի համար, որը «Բեռլինալեի» ղեկին էր հեռավոր 2001 թվականից:

© Sputnik / Asatur Yesayants / Անցնել մեդիապահոցԲեռլինի կինոփառատոնի տնօրեն Դիթեր Կոսսլիկը
Գենդերային հավասարությունն ու օրենքի անհավասարությունը. 69-րդ «Բեռլինալեի» սկանդալները - Sputnik Արմենիա
Բեռլինի կինոփառատոնի տնօրեն Դիթեր Կոսսլիկը

Այս 18 տարիների ընթացքում Կոսսլիկի հասցեին հնչեցին բազմաթիվ քննադատություններ, որոնցից վերջինը վերաբերում էր գենդերային հավասարությանը. Կոսսլիկը հայտարարեց, որ այս տարի ընդհանուր ֆիլմերի ընդամենը 60%-ն է նկարահանվել տղամարդկանց կողմից, մնացած սեգմենտը ամբողջությամբ լցրել են կանայք և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ արվեստագետները:

Актриса Катрин Денёв перед премьерой фильма Прощай, ночь в рамках 69-го Берлинского кинофестиваля Берлинале - 2019 (12 февраля 2019). Берлин - Sputnik Արմենիա
Հիասքանչ Կատրին Դենյովն ու այն նույն դոկտոր Վաթսոնը․ էլ ո՞վ է եղել «Բեռլինալե 2019»-ում

Քննադատների մի մասը մեղադրում է «չգրված քվոտաների» արհեստական լինելու մեջ, մինչդեռ մյուսները վստահ են, որ Կոսսլիկի ռազմավարությունը ճշմարիտ է և ուղղված է այն ապագային, երբ արդեն բնականորեն լավագույն ֆիլմերը կլինեն հավասարապես նկարահանված բոլոր գենդերների կողմից:

Մեկ անգամ Բեռլինի կինոփառատոնը արդեն հասցրել էր մեծ իրարանցում առաջացնել փառատոնային աշխարհում`1987-ին գործարկելով, իսկ 3 տարի անց փառատոնային ծրագրի մաս դարձնելով «Թեդդի» մրցանակը, որը տրվում է ԼԳԲՏ խնդիրները բարձրաձայնող լավագույն ֆիլմերին:

Անցան տարիներ ու «Թեդդիի» մրցանակակիրներից, օրինակ` Գաս Վան Սենտը, Պեդրո Ալմոդովարը կամ Ֆրանսուա Օզոնը դարձան մեծանուն ռեժիսորներ:

«Հիմա կրկին գենդերային հավասարության հարցն ակտուալ է, ինչպես երբևէ», - արձագանքում է Կոսսլիկն արդեն կանանց և տղամարդկանց հավասարության վերաբերյալ:

© Sputnik / Asatur Yesayants / Անցնել մեդիապահոցԲեռլինի կինոփառատոնի տնօրեն Դիթեր Կոսսլիկը
Գենդերային հավասարությունն ու օրենքի անհավասարությունը. 69-րդ «Բեռլինալեի» սկանդալները - Sputnik Արմենիա
Բեռլինի կինոփառատոնի տնօրեն Դիթեր Կոսսլիկը

Մյուսները խոսում են այն մասին, թե արդյո՞ք քվոտաների արհեստական սահմանումը չի անդրադառնա որակի վրա:

Փառատոնի ղեկավարությունը վստահ է, որ եթե անգամ մի քանի տարի անդրադառնա, ապա ավելի հեռու ապագայում որակային պատկերն արդեն կվերականգնվի, բայց այդժամ` արդեն արդար ու հավասար չափաբաժիններով:

69-րդ «Բեռլինալեի» մյուս սկանդալը կապված էր չինացի ռեժիսոր Ճյան Իմոուի հետ, ում «Մեկ վայրկյան» ֆիլմը, հակառակ ծրագրավորածի, այդպես էլ չցուցադրվեց:

Պաշտոնական վարկածի համաձայն` առաջացել են տեխնիկական խնդիրներ ֆիլմի հետարտադրական փուլում, բայց գրեթե բոլոր կինոփորձագետները ու ներկայիս Չինաստանի ներքին խոհանոցին ծանոթները միաձայն փաստում են, որ խնդիրը միանգամայն այլ է:

Վերջին շրջանում Չինաստանում էլ ավելի խստացվել է առանց այն էլ խիստ գրաքննությունը: Գրաքննչական ապարատն անմիջականորեն անցել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հովանու ներքո և յուրաքանչուր ֆիլմ պարտադիր պետք է ստանա կոմիտեի «կանաչ լույսը»:

Немецкая модель Тони Гаррн на красной дорожке церемонии открытия 69-го Берлинского кинофестиваля Берлинале - 2019 (7 февраля 2019). Берлин - Sputnik Արմենիա
«Բեռլինալե 2019». ի՞նչ է կատարվել կարմիր գորգի վրա. ֆոտոշարք

Դժվար էր հավատալ, որ գրաքննությունը կարող է մի օր թակել այնպիսի ռեժիսորի դուռը, ով վերջին երկու տասնամյակներում նկարահանում էր բացառապես էսթետիկ պատմական մարտաֆիլմեր ու ստանում էր կառավարության կողմից պատվերներ` բեմադրելու 2008-ին կայացած Պեկինի ամառային կամ 2022-ին կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերը: 

Պարզվեց՝ խնդիրը նրանում է, որ Ճյան Իմոուն իր նոր ֆիլմում որոշել էր անդրադառնալ չինական «մշակութային հեղափոխությանը», և այդ անդրադարձը պարունակել է այնպիսի համարձակ քաղաքական դիրքորոշումներ, որ չինական գրաքննիչներն ուլտիմատիվ կերպով «հանել» են ֆիլմը «Բեռլինալեի»  պես հեղինակավոր միջազգային կինոփառատոնի ծրագրից:

«Բեռլինալեի» տնօրեն Դիթեր Կոսսլիկին էլ մնում էր կա՛մ խզել հարաբերությունները Չինաստանի հետ, կա՛մ էլ փորձել ամեն գնով պաշտպանել արվեստագետի ազատ արտահայտման իրավունքը: Արդյունքում՝ կամ Կոսսլիկը չցանկացավ հանուն մի ֆիլմի գնալ կոնֆլիկտի հզոր պետության հետ, կա՛մ էլ ինքը` Ճան Իմոուն, նախընտրեց վերամոնտաժել ֆիլմը հայրենիքի «աչքի գրողը» չդառնալու համար:

Հաջորդ տարի սպասվում է Բեռլինի նոր փառատոնը՝ հոբելյանական 70-երորդը, որը կունենա նոր տնօրեն, նոր ֆիլմեր և ուրեմն՝ նաև նոր խնդիրներ ու սկանդալներ:

© Sputnik / Asatur YesayantsՌեժիսոր Ֆրանսուա Օզոնը Բեռլինի 69-րդ կինոփառատոնի ժամանակ
Գենդերային հավասարությունն ու օրենքի անհավասարությունը. 69-րդ «Բեռլինալեի» սկանդալները - Sputnik Արմենիա
Ռեժիսոր Ֆրանսուա Օզոնը Բեռլինի 69-րդ կինոփառատոնի ժամանակ
Լրահոս
0