Ամբողջ շաբաթվա ընթացքում ժյուրին ընտրելու է լավագույններին, իսկ մենք կներկայացնենք, թե ինչ տեսք են ունեցել աստղերը բացման արարողության կարմիր գորգի վրա։ Sputnik Արմենիայի ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցն ամեն ինչ տեսել է իր աչքերով և նա աշխարհին է ներկայացնում իր տեսածը։
Փառատոնի գլխավոր մրցանակը` «Ոսկե արջը», շնորհում են լավագույն ֆիլմի համար։
«Արծաթե արջը» շնորհում են հետևյալ անվանակարգերում` «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն սաունդթրեք» և կինոյի զարգացման մեջ ականավոր դերասանական ավանդի համար։
Հիմնական մրցույթային ծրագրից բացի Բեռլինի փառատոնի շրջանակում գործում են նաև «Համայնապատկեր» և «Նոր կինոյի ֆորում» ծրագրերը, գեղարվեստական ֆիլմերի եվրոպական կինոշուկան, միջազգային տեսափառատոնը և մանկական ու պատանեկան ֆիլմերի փառատոնը։
Բեռլինի միջազգային կինոփառատոնը (Բեռլինալե) Կաննի և Վենետիկի կինոփառատոնների հետ միասին համարվում է աշխարհի գլխավոր կինոփառատոններից մեկը։ Անցկացվում է 1951 թ.–ից ամեն տարի։