00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորաձև դատավճռից մինչև կատաստրոֆիկ սեր. Նաիրա Զոհրաբյանը տվել է բոլոր հարցերի պատասխանները

© Photo : provided by Naira ZohrabyanНаира Зограбян
Наира Зограбян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոճը փոխած պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի թղթակցին պատմել է ֆոտոմոդելի կարիերայի, նոր կերպարի և իր սիրո պատմության մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի –Sputnik, Նանա Մարտիրոսյան. Ինձ հազվադեպ են մարդիկ զարմացնում։ Եվ չափազանց հազվադեպ է լինում, երբ զարմանքն այդ դրական նստվածք է թողնում։ Բավական երկար ժամանակ շուրջբոլորս քննարկում էին քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի նոր կերպարը։ Վերանայում էին լուսանկարները. իսկապես գեղեցկացել է։ Կարծես միշտ էլ խնամված է եղել, ինչու է այսքան քննարկվում, սակայն մեր վերջին հանդիպումը տվեց բոլոր հարցերի պատասխանները։

© SputnikՆաիրա Զոհրաբյան
Նորաձև դատավճռից մինչև կատաստրոֆիկ սեր. Նաիրա Զոհրաբյանը տվել է բոլոր հարցերի պատասխանները - Sputnik Արմենիա
Նաիրա Զոհրաբյան

Հարցազրույցին պատրաստվելիս` ես հասկացա, որ գրեթե ոչինչ չգիտեմ նրա անձնական կյանքի մասին, թեև խորհրդարանական նրա ելույթներից կարող եմ հիշել տասնյակ բուռն քննարկումներ և մեմեր դարձած արտահայտություններ։ Ընթերցեցի հոդվածները, նայեցի լուսանկարները և, կարծես թե, պատրաստ էի մեր զրույցին` նոր բան չակնկալելով նրանից։ Սակայն առաջինը, ինչը զարմացրեց այն էր, որ ինձ հետ մի սեղանի շուրջ նստած էր ոչ թե պողպատյա հայացքով մի կին, այլ ժպտերես մի տիկին։

Наира Зограбян - Sputnik Արմենիա
Կին քաղաքական գործիչը պետք է խնամված լինի. Նաիրա Զոհրաբյանը ընտանիքի և ամուսնու մասին

Պահպանողական Նաիրա Զոհրաբյանը զգում էր` փոփոխությունների ժամանակն է և նրա լավ բարեկամը խորհուրդ տվեց փոխել արտաքին տեսքը։ Նա երկար հակառակվում էր, բայց ի վերջո, հանձնվեց։ «Կլեոպատրան» հայտնի սանրվածքի հետ մեկտեղ փոխեց նաև կենսակերպը, հանեց պողպատե տիկնոջ դիմակն ու իրեն ներդաշնակ զգաց։ 

Նրան իմիջ–կենտրոն տարան, որտեղ բոլորը պատրաստ էին և իրեն էին սպասում։ Միակ բանը, որ նա խնդրեց, մազերը կարճ չկտրելն է, և նրան լսեցին։ Տեղում իրականացրեցին նաև առաջին ֆոտոշարքը` հայտնի ամսագրի համար, որը բուռն արձագանք գտավ հայկական, ռուսական և նույնիսկ արաբական ԶԼՄ–ներում։  Այնուհետև փորձեց Գևորգ Շադոյանի «Վերածնունդից մինչև անկախություն» հավաքածուի զգեստները, ի դեպ նա պատրաստվում է շարունակել համագործակցությունը Շադոյանի հետ։ Ավելին, հավանաբար շուտով նա դառնա ոսկերչական ապրանքանիշի դեմքը և կլուսանկարվի նորաձևության ֆրանսիական ամսագրի համար։

«Սա հոբբի է, որը հաճույք է պատճառում ինձ։ Նաև  փորձեցի կոտրել  կարծրատիպերը քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի և կին Նաիրա Զոհրաբյանի մասին։ Տարիներ շարունակ ես ընկալվել եմ որպես խիստ, ջղային ու ագրեսիվ`իրականում դրա հակապատկերը լինելով։ Ես շատ խոցելի եմ։ Միգուցե, այդ կարծր ու կոպիտ դիմակը կրել եմ, որպեսզի կարողանամ քաղաքական դաշտում այս գայլային խաղի կանոններին դիմակայել։ Եվ հասկացա, որ այդ դիմակը խանգարում է, որովհետև երբ ի ցույց ես դնում ողջ կանացիությունդ ու հմայքդ, շահում ես նաև որպես քաղաքական գործիչ։ Ես պատրաստ եմ ընդունել, որ տարիներ շարունակ սխալ եմ եղել», – պատմում է նա լայն ժպիտով։

© Photo : provided by Naira ZohrabyanՆաիրա Զոհրաբյան
Նորաձև դատավճռից մինչև կատաստրոֆիկ սեր. Նաիրա Զոհրաբյանը տվել է բոլոր հարցերի պատասխանները - Sputnik Արմենիա
Նաիրա Զոհրաբյան

Նրա նոր կերպարը հավանել են ոչ միայն համացանցի օգտատերերն ու լրագրողները, այլ նաև մայրը։ Իսկ դստեր և քրոջ պարագայում ամեն ինչ ավելի բարդ է եղել. նրանց ավելի շատ դուր է գալիս իր նախորդ սանրվածքը։ Սակայն, մի լավ ծանրութեթև անելուց հետո, որոշեց նոր ոճին մնալ։ Զոհրաբյանը չի թաքցնում, որ իմիջը փոխելուց հետո նրան շատ են հաճոյախոսություններ անում և փորձում գրավել նրա ուշադրությունը։

Наира Зограбян - Sputnik Արմենիա
Տղամարդկանց ռեպլիկները չեմ մեկնաբանում. Զոհրաբյանը պատասխանեց ադրբեջանցի գործընկերոջը

«Դա ինձ համար փակ թեմա է, որովհետև Սամվել Մկրտչյանից հետո դժվար է տեսնել իմ կողքին այլ տղամարդու։ Իմ կողքի տղամարդը պետք է լինի ուժեղ ու ազնիվ։ Ես տանել չեմ կարողանում ալֆոնսների, կեղծ ինտելեկտուալների։ Ինչպիսին պիտի լինի այն տղամարդը, որի հետ կարող եմ կոմֆորտ զգալ։ Այս պահին նման մարդ չկա։ Յուրաքանչյուր ոք, որի մեջ գոնե մի փոքր հետաքրքրություն տեսել եմ, բախվել է իմ Սամվելի համեմատությանը ու անմիջապես փշուր–փշուր եղել», – ասում է նա։

Ամեն անգամ ամուսնուն հիշատակելուց նրա աչքերն ավելի մեղմ էին դառնում և լցվում հուզմունքով։ Զոհրաբյանը ոգեշնչված պատմում էր «Բիթլզ» խմբի նկատմամբ ունեցած ամուսնու սիրո մասին, այն մասին, որ նա տիրապետում էր անգլերենի բոլոր բարբառներին և ժարգոներին, որ գրում էր իր համար և իրենց սիրո պատմությունը պատմել է իր «Հուդայի Ավետարանում» պատմվածքում։ Մի անգամ լուսանկարիչ Գերման Ավագյանը, նկատելով նրա նմանությունը Յոկո Օնոյի հետ  և Մկրտչյանի սերը բիթլզների նկատմամբ ,որոշեց լուսանկարել նրանց «Օնո–Լենոն» ոճում։ Լուսանկարն այդ այսօր էլ հաճախ է հայտնվում սոցցանցերում և ուղեկցվում Զոհրաբյանին նվիրված Մկրտչյանի խելահեղ բանաստեղծությամբ։

«Մենք խելահեղ ու կատաստրոֆիկ էինք սիրում իրար։ Իսկապես սիրել կարող են ընտրյալները։ Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց միջին վիճակագրական կանայք ու տղամարդիկ ունակ չեն այդպիսի հզոր զգացմունքի, այդպիսի անձնազոհության, որովհետև սերը հենց անձնազոհություն է։ Այն փոքր հրապուրանքները, որ սեր են կոչում, պետք է լինեն, որ մարդիկ ամուսնանան ու երեխաներ ունենան։ Բայց իսկապես սիրել ընդունակ են միայն տաղանդավոր մարդիկ։ Միգուցե, Սամվելի հանճարը բավարար էր երկուսիս», – ասում է նա։

Զոհրաբյանը կարծում է, որ սերը նախևառաջ անձնազոհություն է։ Նրա խոսքով` սերն այն է, որ երբ Սամվել Մկրտչյանը մահանում էր Լիոնի հիվանդանոցում, միակ բանը, ինչ ինքը խնդրում էր Աստծուց` իրեն տանել նրա փոխարեն։ Եվ նա հպարտանում է իր զգացմունքներով, որոնք ապրում են մինչ օրս։

«Մեկ–մեկ ինձ ասում էր. «Այնպես եմ ուզում դու մեռնես, որ քեզ տանեմ թաղեմ, ոտքով խփեմ հողին, որ ես իմանամ, որ դու ոչ մեկին իմ մահից հետո բաժին չես հասնի»», – պատմում է Զոհրաբյանը խոնավ աչքերով։

Այնուհետև ժպտում է և պնդում, որ երջանիկ կին է, քանի որ նրան սիրել է ամենաուժեղ, տաղանդավոր, նուրբ և ինտելեկտուալ տղամարդը։ Քանի որ ամեն օր արթնանում է երախտագիտությամբ, որ զգացել է այն, ինչը շատերն այդպես էլ չեն կարողանում զգալ։

© Photo : provided by Naira ZohrabyanՆաիրա Զոհրաբյան
Նորաձև դատավճռից մինչև կատաստրոֆիկ սեր. Նաիրա Զոհրաբյանը տվել է բոլոր հարցերի պատասխանները - Sputnik Արմենիա
Նաիրա Զոհրաբյան

Հ.Գ. Նաիրա Զոհրաբյանը գիրք է գրում առողջ ապրելակերպի մասին։ Այն նախատեսված է հանրային մարդկանց համար, որոնց ժամանակը չի բավականացնում իրենց հետևելու համար։ Զոհրաբյանը գրեթե ավարտել է գիրքը, այժմ այն գտնվում է լուսանկարներն ընտրելու և խմբագրման փուլում։

Լրահոս
0