00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տղամարդկանց ռեպլիկները չեմ մեկնաբանում. Զոհրաբյանը պատասխանեց ադրբեջանցի գործընկերոջը

© Sputnik / Asatur YesayantsНаира Зограбян
Наира Зограбян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նաիրա Զոհրաբյանի` Թուրքիայի հասցեին հնչեցրած քննադատությունը դուր չի եկել Թուրքիայի և Ադրբեջանի պատգամավորներին։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանը կանի հնարավոր ամեն ինչ` թույլ չտալու համար, որ ԵԽԽՎ–ն վերածվի ղարաբաղյան հակամարտության քննարկման հարթակ, ինչին երկար ժամանակ ձգտում է Ադրբեջանը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Здание Национального Собрания Армении - Sputnik Արմենիա
132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անուն

Նրա խոսքով` Հայաստանի «թավշյա հեղափոխության» վերաբերյալ առաջնահերթությունները ԵԽԽՎ–ում չեն փոխվել։ ՀՀ–ի համար մարդու իրավունքն ու ազատությունը, խոսքի ազատությունը շարունակում են առանցքային արժեք լինել, այդ արժեքների ամրապնդումն ընկած է խորհրդարանական կառույցի շրջանակում փոխգործակցության հիմքում։ Միաժամանակ հայկական կողմը փորձում է խոչընդոտել ԵԽԽՎ–ում Բաքվի լոբբիստական ջանքերը` նպատակ ունենալով այստեղ տեղափոխել ղարաբաղյան խնդրի քննարկումը։

«Ղարաբաղյան խնդրի լուծումը չի մտնում Եվրոպայի խորհրդի մանդատի մեջ, և մենք թույլ չենք տա, որ այդ կառույցը դուրս գա իր առաքելության շրջանակից», – ավելացրեց Զոհրաբյանը։

Զուգահեռաբար այսօր հայկական պատվիրակության համար նոր ուղղություն է հայտնվել, որը կապված է Հայաստանում տնտեսական հեռանկարները գրագետ և նպատակաուղղված ներկայացնելու, հանրապետության տնտեսության մեջ եվրոպական նոր ներդրումներ ներգրավելու ձգտման հետ։ Նրա խոսքով` Հայաստանում խաղի կանոնները փոխվել են, այդ թվում` նաև բիզնեսի ոլորտում։ Այդ հանգամանքը պետք է օգտագործել` խրախուսելով եվրոպական գործընկերներին Հայաստանի հետ փոխգործակցության վերաբերյալ գործնական քայլեր անել։

Наира Зограбян - Sputnik Արմենիա
Կին քաղաքական գործիչը պետք է խնամված լինի. Նաիրա Զոհրաբյանը ընտանիքի և ամուսնու մասին

«ԵՄ լոկոմոտիվ երկրները, իմ վստահ համոզմամբ, այս պահին դեռևս միայն քաջալերանքի խոսքերից այն կողմ շատ ավելի կոնկրետ առարկայական քայլերի չեն անցել։ Քաջալերանքի խոսքերից, որոնք կարծում եմ բավարար են, պետք է անցնենք կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացմանը», – նշեց պատգամավորը։

Զոհրաբյանն անդրադարձավ նաև ԵԽԽՎ նստաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի պատգամավորների հետ ունեցած վեճին։ Պատգամավորը Ստրասբուրգում հայտարարել էր, որ Թուրքիայում «վհուկների որս» է սկսվել քաղաքական գործիչների և պատգամավորների նկատմամբ։ 8 պատգամավոր, այդ թվում թուրքահայ Կարո Փայլանը կարող են զրկվել անձեռնմխելիությունից չարաբաստիկ 301-րդ հոդվածի համաձայն` «թուրք ժողովրդին վիրավորելու» համար։ Զոհրաբյանը ԵԽԽՎ–ին խնդրեց, որ Թուրքիայից պահանջեն դադարեցնել քաղաքական գործիչների հետապնդումը և հրաժարվեն ամոթալի 301-րդ հոդվածից։

Նրան պատասխանեց Թուրքիայի պատվիրակ Հիսյար Օզսոյը։ «Կարո՞ղ եք Թուրքիայի և ձեր երկրի ժողովրդավարությունը համեմատել և ցույց տալ գոնե մեկ թուրք պատգամավորի ձեր խորհրդարանում։ Իսկ Թուրքիայի խորհրդարանում երեք հայ պատգամավոր կա», – ասել էր նա։ Թուրք պատգամավորի համեմատությունը հասկանալի պատճառներով բավականին զվարճալի էր, և պատվիրակները ծիծաղել էին։

Депутат Наира Зограбян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նաիրա Զոհրաբյանն անճանաչելի է դարձել. լուսանկարներ

«Մարդը, պատմությունից տարրական գիտելիքներ չունենալով, խորհրդարանի պատգամավոր է և ներկայացնում է Թուրքիան միջազգային կազմակերպություններում», – նշեց Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է նշված խնդրի էությանը, ապա ԵԽԽՎ–ն փաստել է, որ Թուրքիայի ՔՕ–ում այդ հոդվածը չի համապատասխանում խոսքի ազատության սկզբունքին և ուղղված է իշխանության քաղաքական ընդդիմախոսներին ճնշելուն։ Վեհաժողովը մտադիր է Թուրքիային կոչ անել վերանայել այդ հոդվածը։

ԵԽԽՎ–ի ամբիոնից Զոհրաբյանի հնչեցրած քննադատությունը դուր չի եկել նաև Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին։ Ադրբեջանական ԶԼՄ–ների տեղեկության համաձայն` նա հայտարարել է, որ «որքան Զոհրաբյանը գեղեցկանում է, այդքան անտանելի է դառնում նրա բնավորությունը»։

Այս «հաճոյախոսությունը» Զոհրաբյանը չմեկնաբանեց, քանի որ «երբեք չի սիրել արձագանքել տղամարդկանց ռեպլիկներին»։ Նա միայն ավելացրեց, որ շատ կզարմանար, եթե իր բնավորությունը դուր գար Ադրբեջանի պատվիրակությանը։

Լրահոս
0