00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

85-ամյա վարսավիրը և ծեր վարսավիրանոցը. ինչպես է գյումրեցի պապը հոգում ընտանիքի հոգսը

© Sputnik / Lilit HarutyunyanСамый пожилой практикующий парикмахер в Армении Ханик (Ханаев) Аристакесян
Самый пожилой практикующий парикмахер в Армении Ханик (Ханаев) Аристакесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որպես կանոն` ծեր մարդկանց մասին հոգ են տանում ավելի երիտասարդները։ Սակայն լինում է նաև այնպես, որ նրանք էլ, անկախ տարիքից, ստիպված են լինում խնամել այլոց։ Sputnik Արմենիան զրուցել է 85-ամյա վարսավիրի հետ և կիսել նրա ուրախությունն ու տխրությունը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Այսօր ամեն քայլափոխի կարելի է գեղեցկության սրահ տեսնել։ Ոճային, լավ կահավորված, բարձրակարգ, որտեղ ձեզ կդիմավորեն և անգամ սուրճ կառաջարկեն։ Մենք այնքան ենք հանդիպել դրանց, որ սովորական են դարձել։ Իսկ հիշո՞ւմ եք` դեռ ոչ վաղ անցյալում ամեն բան բոլորովին այլ տեսք ուներ, հիշո՞ւմ եք խորհրդային վարսավիրանոցները, որտեղ վարսահարդարները, բժիշկների նման սպիտակ խալաթներ էին հագնում։ Իսկ կարո՞ղ եք այսօր նման գոնե մեկ վարսավիրանոց գտնել։ Մենք կարող ենք։

© Sputnik / Lilit HarutyunyanԱմենահին վարսավիրանոցը Գյումրիում
85-ամյա վարսավիրը և ծեր վարսավիրանոցը. ինչպես է գյումրեցի պապը հոգում ընտանիքի հոգսը  - Sputnik Արմենիա
Ամենահին վարսավիրանոցը Գյումրիում

Նման մի «նախնադարյան» գեղեցկության սրահ, որը, կարծես, մնացել է այն ժամանակներում, պահպանվել է Հայաստանի հայրաքաղաքում, ընդ որում` կենտրոնական հրապարակում։ Այն քաղաքի (գուցե և հանրապետության) ամենահին վարսավիրանոցն է, և բնական է, որ հենց այնտեղ է աշխատում երկրի ամենատարեց վարսավիրը։ Այո, այո, Խանիկ (Խանաև) Արիստակեսյանը սանրվածքներ է անում արդեն ավելի քան 6 տասնամյակ։ Այս ապրիլին կլրանա նրա 86–ամյակը։

– Սովորել եմ Սարատովում, ավիացիայի ոլորտում, էլեկտրամեխանիկ եմ։ Սակայն իմ մասնագիտությամբ չեմ աշխատել. հայրս թույլ չտվեց։ Նա սպա էր և չէր ցանկանում, որ ես էլ զինվորական դառնամ։

Ո՞վ է Հայաստանի ամենաերիտասարդ վարսահարդարը - Sputnik Արմենիա
Պարոն ոսկե ձեռքեր․12-ամյա Էրիկը հրաշքներ է գործում վարսահարդարման ոլորտում․տեսանյութ

Խանիկ պապը համաչափ դիմագծերով, մոխրագույն մազերով բավական բարձրահասակ տղամարդ է։ Բանակում ծառայելուց առաջ նա աշխատում էր մսի գործարանում, իսկ բանակից վերադառնալուց հետո իրեն նվիրեց վարսավիրական արվեստին։

–Այս վարսավիրանոցը գործում է 1940 թվականից, շուրջ 80 տարի։ Իսկ ես արդեն 63 տարի է աշխատում եմ այստեղ։ Սովորաբար, մեր մասնագիտության մարդիկ այսքան երկար աշխատել չեն կարողանում, ես ոչ միայն մեր քաղաքի, այլև հանրապետության ամենատարեց վարսահարդարն եմ, որը աշխատում է մինչ օրս, – հպարտությամբ ասում է վարպետը։

– Իսկ վաստակած հանգստի գնալ չե՞ք ցանկանում։

– Չեմ կարող չաշխատել...

Պապի պատմությունն արտասովոր է։ Նա ապրում է կնոջ, որդու և երկու դեռահաս թոռների հետ։

– Որդիս ատամնաբույժ է, սովորել է Ռուսաստանում, որոշ ժամանակ այնտեղ էր աշխատում։ Ամուսնացավ ռուս աղջկա հետ, նրանք դուստր ունեցան։ Այնուհետև Հայաստան տեղափոխվեցին, որդիս սկսեց այստեղ աշխատել, սակայն կարճ ժամանակ անց նա ուղեղի կաթված ստացավ, ձախ կողմն ամբողջությամբ թմրեց։  Ու էլ չկարողացավ աշխատել։

Խանիկ պապը կնոջ հետ փորձում էր բուժել որդուն, սակայն ջանքերն ապարդյուն էին։

© Sputnik / Lilit HarutyunyanԽանիկ (Խանաև) Արիստակեսյանը
85-ամյա վարսավիրը և ծեր վարսավիրանոցը. ինչպես է գյումրեցի պապը հոգում ընտանիքի հոգսը  - Sputnik Արմենիա
Խանիկ (Խանաև) Արիստակեսյանը

– Հարսի մայրը, իմանալով վրա հասած դժբախտության մասին, շուտով այստեղ եկավ, համոզեց դստերը և նրան մեր թոռան հետ միասին Կրասնոյարսկ տարավ։ Ստիպված մենք ևս գնացինք այնտեղ, որպեսզի բուժենք որդուս հատուկ չինական մերսման` ասեղնաբուժության օգնությամբ։ Ասացին կօգնի, սակայն չօգնեց։ Երկու տարի անց մենք վերադարձանք, իսկ հարսս թոռնուհուս հետ մնացին այնտեղ։

Արդեն Հայաստանում Խանիկ պապը երկրորդ անգամ ամուսնացրեց որդուն։

Сербский парикмахер выбрил на затылке клиента портрет Роналду - Sputnik Արմենիա
Սերբ վարսահարդարը «դաջվածքներ» է անում մազերի վրա. տեսանյութ

– Նրանք մեզ երկու թոռ պարգևեցին։ Սակայն հինգ տարի առաջ հարսս մահացավ քաղցկեղից... Հիմա 5-ով ենք ապրում, սակայն մեզնից երեքը հաշմանդամ են`կինս, որդիս և ես։ Չէ՞ որ ես էլ երկրորդ կարգի հաշմանդամ եմ, կոտրվածքներ եմ ստացել երկրաշարժի ժամանակ... Տղա թոռներս մեծացան, ավագը` 17, կրտսերը` 15 տարեկան է։ Գումար է  հարկավոր նրանց ապրուստը հոգալու համար, իսկ միայն թոշակով ապրել հնարավոր չէ։ Աստված ինձ հնարավորություն է տվել, ես դեռ ի վիճակի եմ աշխատելու, ահա և աշխատում եմ։ Ձեռքս չի դողում, տեսողությունս էլ չի դավաճանում ինձ. մինչ օրս աշխատում եմ առանց ակնոցի։

Վարպետը գոհ է ընտրած մասնագիտությունից։ Ասում է, որ մասնագիտության շնորհիվ շրջել է ողջ Եվրոպայով։ Բազմաթիվ անգամ մասնակցել է տարբեր մրցումների և մրցանակային տեղեր նվաճել։

– Լենինականում անցկացվող մրցույթի ժամանակ առաջին տեղն եմ զբաղեցրել, իսկ հանրապետությունում` երկրորդ։ 1973 թվականին Համամիութենական մրցումների ժամանակ իմ արած սանրվածքը երկրորդ տեղը գրավեց, սակայն 5-րդը տվեցին, քանի որ հաճախորդի վրա կտորը սխալ էի գցել։  Սակայն մեկ տարի անց Սոչիում ես ցույց տվեցի կարողություններս... Դրանից հետո ինձ հրավիրեցին մասնակցելու Եվրոպայի հեղինակավոր մրցույթին, սակայն եղբայրս այն ժամանակ ծանր հիվանդ էր, և մասնակցել չհաջողվեց...

Վարպետը պատմում է, որ նախկինում նրա մոտ մազ կտրելու համար երկու օր շուտ էին գրանցվում, սակայն հիմա իրավիճակը շատ է փոխվել։

© Sputnik / Lilit HarutyunyanԽանիկ (Խանաև) Արիստակեսյանը
85-ամյա վարսավիրը և ծեր վարսավիրանոցը. ինչպես է գյումրեցի պապը հոգում ընտանիքի հոգսը  - Sputnik Արմենիա
Խանիկ (Խանաև) Արիստակեսյանը

– Առավոտից աշխատանքի եմ եկել, ժամը 12-ն է արդեն, սակայն ոչ մի հաճախորդ չեմ սպասարկել։ Այս վարսավիրանոցն այն ժամանակ (խորհրդային տարիներին – խմբ.) աշխատում էր առավոտյան 8-ից մինչև երեկոյան 10-ը, մեկ ժամվա ընթացքում 25-30 հաճախորդ էինք սպասարկում։ 11 վարսահարդար էինք։ Իսկ հիմա ի՞նչ։ Ո՞վ  կա հիմա։  Այս փողոցը միշտ այնքան մարդաշատ է եղել, իսկ հիմա այստեղ ընդամենը մի քանի հոգի կարելի է տեսնել։

Այն պահին, երբ մենք վարսավիրանոց մտանք, մի քանի վարպետ հաճախորդներ ունեին, մի քանիսն էլ տաքանում էին գազօջախի մոտ և ժամանակին նորաձև գեղեցկության սրահի ֆրանսիական պատուհաններից նայում անցորդներին։

Սակայն Խանիկ պապը չի դժգոհում, ասում է, որ ամենօրյա կարիքները հոգալու համար գումարը բավականացնում է։  Բացի այդ հպարտանում է, որ 4 երեխաներին էլ կարողացել է բարձրագույն կրթություն տալ։ Այո, որդուց բացի, նա նաև 3 դուստր ունի։

– Ավագ դուստրս մոդելագործ է, Ռոստովում է ապրում։ Նա երկու երեխա ունի. մեկը` ատամնաբույժ է, մյուսը` վարսավիր։ Միջնեկ դուստրս ամուսնացած է, ապրում է Սպիտակում։ Նա երեք թոռ է մեզ պարգևել. աղջիկն այստեղ է ապրում ամուսնու հետ, մի որդին Դուբայում է աշխատում, մյուսը` Մոսկվայում։ Իսկ կրտսեր դուստրս Սարատովում է, նա որդի և դուստր ունի։ Ընդհանուր առմամբ 10 թոռ և 15 ծոռ ունեմ արդեն։

– Շատ հարուստ մարդ եք, – ասում եմ ես։

– Այո, Փառք Աստծո, – ժպտում է զրուցակիցս։

– Երեխաները հաճա՞խ են Հայաստան գալիս։

© Sputnik / Lilit HarutyunyanԽանիկ (Խանաև) Արիստակեսյանը
85-ամյա վարսավիրը և ծեր վարսավիրանոցը. ինչպես է գյումրեցի պապը հոգում ընտանիքի հոգսը  - Sputnik Արմենիա
Խանիկ (Խանաև) Արիստակեսյանը

– Ոչ շատ հաճախ, բայց այցելում են մեզ։ Սակայն մենք նրանց հետ գրեթե ամեն օր կապի մեջ ենք։ Գիտեք`ինչպիսին են ժամանակակից տեխնոլոգիաները, երբեմն մենք նույնիսկ Մոսկվա–Դուբայ–Սպիտակ–Գյումրի միացում ենք ունենում, – ասում է Խանիկ պապն ու ժպտում։

Ես նրան, կնոջը, երեխաներին, թոռներին ու ծոռներին առողջություն եմ մաղթում, իսկ նա ի պատասխան ինձ է առողջություն մաղթում։  Դուրս գալիս նկատում եմ պատի վրա կախված Այվազովսկու կտավը և ակամայից պատկերացնում այս հինավուրց, սակայն դեռ գրավչությունը չկորցրած  վարսավիրանոցի նախկին փառքը։ Սկսում է հետաքրքրել` ուրիշ էլ ինչ գաղտնիքներ կան թաքնված դրա բազմադարյա պատերի ներքո, սակայն դա արդեն բոլորովին այլ պատմություն է...

Լրահոս
0