Սերբ վարսահարդար Մարիո Խվալան հաճախորդի գլխին «քանդակել» է հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի պատկերը։
Մարիոն արդեն 9 տարի է` մազերի վրա «դաջվածքներ» է ստեղծում։ Մեկ դաջվածք ստեղծելու համար երեքից վեց ժամ է պահանջվում։
Մարիոն ցուցադրել է նաև իր նախորդ աշխատանքները։ Ավելի վաղ նա ստեղծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարները։
Տեսանյութում դիտեք` ինչպես է աշխատում սերբ վարսահարդարը։