ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմի ռեժիսորը ստացել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» 3րդ միջազգային փառատոնի գլխավոր մրցանակը, իսկ լավագույն կոմպոզիտոր է ճանաչվել Սերժ Թանկյանը, որը գրել է ֆիլմի սաունդտրեքը։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։
««Տիեզերքի մասնիկը» կինոսերիալը և «Սպիտակ» ֆիլմը ճանաչվել են լավագույնը Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթներ» երրորդ միջազգային կինոփառատոնում», – ասվում է հաղորդագրությունում։
«Սպիտակը» պատմում է 1988 թ.–ի դեկտեմբերի 7–ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը խլել է 25 հազար մարդու կյանք։ Ֆիլմում խաղացել են Լեռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդրա Պոլիտիկը և այլն։
2019 թ.–ին մրցույթին մասնակցել են 10 ֆիլմեր յոթ երկրներից և տասը սերիալ։ Ծրագրում ներկայացվել են Ռուսաստանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքներ Ֆրանսիայի, Բելառուսի, Չեխիայի, Լեհաստանի և Իսրայելի գործընկերների հետ։
Կինոփառատոնը գլխավորել է դերասան և ռեժիսոր Սերգեյ Նիկոնենկոն։ Ժյուրիի կազմի մեջ եղել են Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դերասանուհի Նատալյա Վառլեյը, դերասան Մարտինշ Վիլսոնը, Միքայել Թարիվերդիևի ստեղծագործական ժառանգության բարեգործական հիմնադրամի նախագահ Վերա Թարիվերդիևան, ինչպես նաև հաղորդավար և կինոքննադատ Անդրեյ Սմիրնովը։