00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գլխավոր բառը «լռությունն» է. «Սպիտակ» ֆիլմը հյուսվել է իրական պատմություններից

© Photo : provided by Teresa VarzhapetyanКадры со съемок фильма "Спитак"
Кадры со съемок фильма Спитак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը, որը պատմում է 1988թ–ի ավերիչ երկրաշարժի մասին, հեռուստատեսությամբ կցուցադրվի դեկտեմբերի 7–ին։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. «Սպիտակ» ֆիլմի նկարահանման հրապարակում ամենից հաճախ հնչել են «կամաց» և «հանգիստ» բառերը։ Հենց այդ կոչերն է անընդհատ հնչեցրել ռեժիսոր Ալեքսանդր Կոտը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց դերասանուհի Հերմինե Ստեփանյանը, որը մարմնավորել է ֆիլմի գլխավոր հերոսուհուն։

«Դերասանների մոտ զգացմունքային պոռթկումներ էին լինում։ Այդ պահերին նա կրկնում էր` «կամաց», «հանգիստ»։ Թույլ չէր տալիս, որ հիստերիայի մեջ ընկնենք, և դա մեզ շատ օգնեց», – պատմեց դերասանուհին։

Հերմինեն նկարահանումներից առաջ 1988թ–ի երկրաշարժի մասին բազում վավերագրական նյութեր է կարդացել և դիտել։ Կարդացել է նաև հայտնի պատմությունը, թե ինչպես է փլատակների տակ հայտնված մայրն իր արյունով կերակրել երեխային։ Շատ է հուզվել այդ պատմությունից։

© Sputnik / Asatur YesayantsՀերմինե Ստեփանյան
Գլխավոր բառը «լռությունն» է. «Սպիտակ» ֆիլմը հյուսվել է իրական պատմություններից  - Sputnik Արմենիա
Հերմինե Ստեփանյան

Ֆիլմում դրա նման մի դրվագ կա, և այդ հատվածի նկարահանումից հետո 8 տարեկան Ալեքսանդրա Պոլիտիկը, որը ֆիլմում խաղում է Հերմինեի հերոսուհու դստեր դերը, վազել է իսկական մոր մոտ և աղաչել է փրկել ֆիլմում իր մորը։

«Շատ հուզիչ էր։ Մենք հույս ունենք, որ հանդիսատեսը կգնահատի մեր բոլոր ապրումներն ու ջանքերը», – ասաց դերասանուհին։

Ռեժիսորի կարծիքով` այն հանգամանքը, որ ինքը հայ չէ, օգնել է առավելագույնս օբյեկտիվ նկարել ֆիլմը և ավելի սառնարյուն ու զուսպ լինել։

Режиссеры Александр Котт и Анна Меликян - Sputnik Արմենիա
«Սպիտակ» ֆիլմը Տորոնտոյի Pomegranate փառատոնին երկու մրցանակ է ստացել

Նկարահանման հրապարակում գլխավոր բառը եղել է «լռությունը», որովհետև ֆիլմը հյուսվել է բազմաթիվ պատմություններից, որոնք առանց այդ էլ բավական խոսուն են։

Մի օր երկրաշարժի հետևանքով տուժածներից մեկը ռեժիսորին պատմել է, որ այդ սարսափելի օրերին մարդիկ ժպտացել են միայն այն ժամանակ, երբ գտել են իրենց հարազատների մարմինները։ Կոտն այս մասին պատմեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան–Տալլին տեսակապի ժամանակ ։

«Դա նշանակել է, որ կարելի է գոնե հողին հանձնել հարազատին, և այդ տարօրինակ հակասության մեջ էլ գտել ենք ֆիլմի ինտոնացիան։ Այս ֆիլմը գորգ է` հյուսված իրական պատմություններից։ Այն ֆոն է դարձել հորինված պատմության համար, բայց բացառված չէ, որ դա էլ է իրական», – ասաց ռեժիսորը։

Ֆիլմի պրոդյուսեր Թերեզա Վարժապետյանն էլ նշեց, որ ֆիլմը տարբեր արձագանքներ է ստացել, բայց հատկապես հետաքրքիր է Գյումրու բնակիչների արձագանքը։ Ի տարբերություն քաղաքների և երկրների, որտեղ ֆիլմն ընկալել են ուղղակի որպես կինոնկար, աղետ ապրած այդ քաղաքում ամեն ինչ շատ ավելի ողբերգական է եղել։

«Ողբերգություն ապրած մարդիկ չցանկացան դիտել ֆիլմը։ Նրանք խոստովանեցին, որ իրենց համար դժվար է և պատրաստ չեն կրկին ապրել ողբերգությունը։ Իսկ ահա երիտասարդները մի քանի անգամ դիտեցին ֆիլմը։ Այնտեղ, որտեղ հիշում են, ամեն մեկը չէ, որ կկարողան այդ ցավի միջով կրկին անցնելու ուժ գտնել իր մեջ։ Եվ ես չգնացի Գյումրի, վախեցա», – պատմեց նա։

Փոխարենը Տալլինում նոյեմբերի 29–ին ֆիլմի պրեմիերային է գնացել Հակոբ Ղազարյանը, որը 30 տարի առաջ մեկնել է աղետի գոտի` հայրենակիցներին օգնելու։ Կոտը նրան հրավիրել է որպես հատուկ հյուր։ Ղազարյանը նման ֆիլմերը կարևոր է համարում, համոզված է, որ դրանք օգնում են հիշել ողբերգությունն ու այն մարդկանց, որոնք աշխարհի տարբեր ծագերից հավաքվել են հայ ժողովրդին օգնելու համար։

«Սպիտակ» ֆիլմը, որի կարգախոսն է «Աղետ, որ դիպավ յուրաքանչյուրին», արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Սուրբ Գեորգի» մրցանակին՝ լավագույն ռեժիսուրայի համար: Տորոնտոյում Pomegranate կինոփառատոնում «Սպիտակը» ստացել է 2 մրցանակ՝ հանդիսատեսի համակրանք և Գրան պրի: Ֆիլմը նաև ընդգրկվել է «Օսկար-2019» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկում՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Լրահոս
0