00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ում է կարոտում օրիորդը. Գյումրու Ձիթողցյանների տան գաղտնիքները. լուսանկարներ

© Sputnik / Lilit HarutyunyanТеатральная сцена в гостиной состоятельного горожанина
Театральная сцена в гостиной состоятельного горожанина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի Ձիթողցյանների հայտնի տունը դառնում է 147 տարեկան: Ինչո՞ւ է ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը համարվում քաղաքի այցեքարտը և տարիներ շարունակ համարվում Գյումրու ամենահայտնի վայրերից մեկը, պարզել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Իզուր չէ, որ Գյումրին կրում է Հայաստանի մշակութային մայրաքաղաքի պատվավոր տիտղոսը և նույնիսկ, չնայած սոցիալ-տնտեսական ծանր տարիներին, նա շատ բան ունի ցույց տալու իր հյուրերին։

Յուրահատուկ հետաքրքրություն են ներկայացնում քաղաքային թանգարանները։ Հենց այստեղ են գտնվում այնպիսի ականավոր մարդկանց թանգարանները, ինչպիսիք են Ֆրունզիկ Մկրտչյանը, Ավետիք Իսահակյանը, Սերգեյ Մերկուրովը, Ասլամազյան քույրերը։ Սակայն զբոսաշրջիկների շարքում առավել մեծ համբավ են վայելում Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը կամ Ձիթողցյանների տունը…

© Photo : Gyumri Museum of National Architecture and Urban LifeՃարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի շենքը. Գյումրի
Ում է կարոտում օրիորդը. Գյումրու Ձիթողցյանների տան գաղտնիքները. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի շենքը. Գյումրի

Հայտնի է, որ Նիկոլայ 2-րդի այցից հետո քաղաքը վերանվանվել է Ալեքսանդրապոլ  ի պատիվ նրա կնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնայի։ Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքը կրել է այդ անվանումն ընդհուպ մինչև 1924թ-ը, երբ որոշում է ընդունվել այն Լենինական վերանվանելու մասին։ Հենց Ալեքսանդրապոլն  է ներկայացվել Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում, այսինքն 19-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկիզբը ընկած ժամանակահատվածը, ավելի ճիշտ՝ 1837-1920-ական թթ.։

Аракси Демирчян - Sputnik Արմենիա
Արաքսի տատի «պայմանն» Աստծո հետ, կամ նրա ցանկությունը միայն թուրքերը կարող են իրագործել

Առանձնատունը կառուցել է Պետրոս Ձիթողցյանը 1872թ-ին։ Ընտանիքը Ձիթող գյուղից արտագաղթել է Արևմտյան Հայաստան։ Չորս եղբայրներ մտել են հեղինակավոր առևտրական համքարության մեջ և քաղաքում հայտնի են եղել իրենց հարստությամբ։ Նրանց պատկանել են ավելի քան 15 խանութներ, գարեջրի գործարան, բազմաթիվ գարեջրատներ, բուսական յուղի արտադրության գործարան, բաղնիք և այլն։

Տունը բաժանված է եղել երկու մասի. ունևոր քաղաքացիները հաճախ իրենց տներն այնպես էին կառուցում, որ դրանք եկամուտ ունենան. այսինքն համալիրի մի մասում ապրել են անմիջականորեն տերերը, իսկ մյուսը նրանք վարձով են տվել։

Мариам Симонян - Sputnik Արմենիա
Գեղանկարչուհի, քանդակագործ, տիկնիկագործ. ինչպես է գյումրեցի կինը գրավում զբոսաշրջիկներին

Հայտնի ընտանիքը քաղաքից հեռացել է 1918թ-ին՝ նրան թողնելով համալիրը։ Այդ ժամանակից ի վեր նա շենքը ծառայել է տարբեր նպատակների. այստեղ հիմնել են մանկատուն աղջիկների համար, որոնք ծնողներին կորցրել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության  ժամանակ, խորհրդային շրջանում շենքում տեղակայվել են միլիցիան, կուսակցության շրջանային կոմիտեն, այնուհետև առանձնատանն ապրել է ավելի քան 30 ընտանիք։ 1984թ-ին այստեղ կայացել է թանգարանի բացումը, որն այսօր հայտնի է ինչպես Գյումրու բնակիչներին, այնպես էլ հյուրերին։

Պատահական չէ. այս յուրահատուկ տուն այցելելով կարելի է տեսնել քաղաքի բարգավաճման շրջանը, ինչպես նաև հիանալի ըմբռնել նրա ստացած անվանումների իմաստը։

Յոթ եկեղեցիների քաղաքը

Էքսկուրսիայի սկզբում կարելի է տեսնել քաղաքի 1900-ականների հիանալի մանրակերտը։ Արևելքից արևմուտք տեսարան է բացվում Ալեքսանդրապոլի վրա։ Հատկանշական է, որ այն վայրում որտեղ հիմա գտնվում է գլխավոր հրապարակը, այդ ժամանակ շուկա է եղել։

«Ասիական քաղաքներին այդ ժամանակ բնորոշ է եղել նման դիրքը։ Շուկաները գտնվել են հենց հրապարակներում», - բացատրում է էքսկուրսավար Անահիտը։

© Photo : Gyumri Museum of National Architecture and Urban LifeՀին Գյումրու մանրակերտը
Ում է կարոտում օրիորդը. Գյումրու Ձիթողցյանների տան գաղտնիքները. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Հին Գյումրու մանրակերտը

Բնականաբար, մակետի վրա կարելի է տեսնել յոթ եկեղեցի, որով հայտնի է եղել քաղաքը։

«Հունական եկեղեցին մասամբ քանդվել է 1926թ-ի երկրաշարժի ժամանակ, այնուհետև լիովին ոչնչացվել կոմունիստների կողմից։ Գրեթե նույնանման ճակատագրի է արժանացել նաև կաթոլիկ տաճարը։ Մյուս կողմում կարելի է տեսնել ռուսական եկեղեցի՝ փայլուն գագաթով. իսկ ահա Սուրբ Աստվածածին կամ «Յոթ վերք» եկեղեցին՝ գլխավոր հրապարակում», - պատմում է Անահիտը։

© Photo : Gyumri Museum of National Architecture and Urban LifeՀին Գյումրու մանրակերտը
Ում է կարոտում օրիորդը. Գյումրու Ձիթողցյանների տան գաղտնիքները. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Հին Գյումրու մանրակերտը

Եվս մի հիասքանչ եկեղեցի, որը գտնվում է Վարդանանց կենտրոնական հրապարակում, կրում է Ամենափրկիչ անվանումը։ Այն կառուցվել էր Անիի տաճարի նմանությամբ և հիմա վերակառուցվում է։

«Ամեն օր ճարտարապետ և շինարար Թադևոս Անտիկյանը նստել է ֆայտոն և գնացել Անիի տաճարի մոտ, չափումներ արել, որպեսզի առավել ստույգ վերստեղծի այն Ալեքսանդրապոլում», - պատմում է աղջիկը։

Մանրակերտի վրա ներկայացված են նաև Սուրբ Նշան և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ գործող եկեղեցիները։

Արհեստների քաղաքը

19-րդ դարում Գյումրիում եղել է ավելի քան 100 արհեստ։ Այստեղ ծաղկել են ոսկերչական գործը, դարբնությունը, դերձակությունը, գորգագործությունը․ ամբողջ քաղաքով մեկ ցրված են եղել պղնձագործների, թիթեղագործների, քարտաշների, գլխարկ կարողների արհեստանոցներ։ Ցույց տալով մեզ անհավանական գեղեցկության արծաթե գոտիները՝ Անահիտը նշում է․ «Գոտին տղամարդու կոստյումի անքակտելի մաս է եղել։ Այն կրել են ոչ միայն հասուն տղամարդիկ, այլ նաև տղաները»։

© Sputnik / Lilit HarutyunyanՏղամարդկանց արծաթե գոտիներ
Ում է կարոտում օրիորդը. Գյումրու Ձիթողցյանների տան գաղտնիքները. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Տղամարդկանց արծաթե գոտիներ

Նրա խոսքով՝ քաղաքի պատմության մեջ մտել է մի ընտանիք, որին կոչել են Քեչակենց։ Ընտանիքն այդքան հարուստ չի եղել, և պապը նրան ժառանգություն է թողել միայն մի գոտի։ Ուստի այն կրել է ընտանիքի միայն այն անդամը, որը բոլորից շուտ է արթնացել։

«Գյումրիի գոտիներն ունեն իր յուրահատկությունը․ դրանք տարբերվում էին մյուսներից նրանով, որ դրանց ճարմանդները պատրաստվում էին թամբի տեսքով», - ասում է էքսկուրսավարը։

Այս սրահում կարելի է հիանալ նաև նրբարվեստ արծաթե պորտսիգարներով, կանանց համար Գյումրու հայտնի ապարանջաններով, որոնք պատրաստվել են ոսկուց, արծաթից և պղնձից։ Հետաքրքիր է, որ ամուսնացած կինն անպայման պետք է լայն ապարանջաններ կրեր երկու դաստակներին։

© Sputnik / Lilit HarutyunyanԿանացի արծաթե պայուսակ և ապարանջաններ
Ում է կարոտում օրիորդը. Գյումրու Ձիթողցյանների տան գաղտնիքները. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Կանացի արծաթե պայուսակ և ապարանջաններ

Իմ ուշադրությունը գրավեց փոքրիկ արծաթագույն պայուսակը, որի վրա փորագրված էր Մայր-Հայաստանը։ Այդ պայուսակը կարելի է համարել ժամանակակից կլատչի նախատիպը։

«Յուրաքանչյուր արհեստ ունեցել է իր սուրբ հովանավորը և դրոշը։ Դրոշները պահվել են արհեստանոցների ներսում, բայց տոնական օրերին դրանք կախել են տեսանելի վայրում», - պատմում է էքսկուրսավարը։

Ժամանակի դիմանկարը

Թանգարանի երկրորդ մասը ներկայացնում է Ալեքսանդրապոլի բնակիչների կենցաղը՝ արհեստավորներից մինչև ունևոր մարդիկ։ Քաղաքի սովորական բնակչի հյուրասենյակի կահույքը տեղի վարպետների ձեռքի աշխատանքի արդյունք է։ Սեղանին կարելի է տեսնել նավթավառ, հնամենի սպասքապահարանում ամանեղենից բացի անպայման դրված է սրճաղաց և մուշուրբա՝  Գյումրու տիպիկ բաժակ, որը քաղաքի խորհրդանիշն է։

Праздник “День города” в Гюмри - Sputnik Արմենիա
Ձիթողցյանի հյուրասիրությունից մինչև քյալլայի համտեսում. Գյումրին զարմացրեց փոխվարչապետին

Անկյունում դրված աթոռի վրա գրված է․ «Որտեղ ուզում ես, նստիր»։ Իսկ փոքր սեղանի վրա բացված նարդին խոսում է այն մասին, որ խաղը շատ տարածված է եղել միջին խավի բնակիչների շարքում։

Հետաքրքիր է արհեստավորի ննջարանը, որտեղ վարագույրները ձեռագործ ստեղծագործություններ են, իսկ երկտեղանի մահճակալն ավելի շատ հիշեցնում է միտեղանի։

«Դա նրա համար էր, որպեսզի ամուսինները սիրո մեջ ապրեին», - ժպիտով բացատրում է Անահիտը։

Հարուստների տան ինտերիերը խիստ տարբերվում է նախորդներից։

Ինչպես նշում է էքսկուրսավարը, քաղաքի ունևոր բնակիչներն այդքան նահապետական չեն եղել և տեղի արտադրության փոխարեն նախընտրել են ավելի նորաձև ներկրվածը։ Կահույքն այստեղ եվրոպական կամ ռուսական է։

«Գրամոֆոնը բերված է Շվեյցարիայից, դաշնամուրը, որը մոտ 130 տարեկան է՝ Ավստրիայից, նկարները՝ Իտալիայից, ժամացույցը՝ Ռուսաստանից։ Ի տարբերություն արհեստավորների՝ ունևոր քաղաքացիները նախընտրել են շախմատ կամ լոտո խաղալ», - պատմում է էքսկուրսավարը։

© Photo : Gyumri Museum of National Architecture and Urban LifeՃարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի շենքը. Գյումրի
Ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի շենքը. Գյումրի - Sputnik Արմենիա
1/8
Ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի շենքը. Գյումրի
© Sputnik / Lilit HarutyunyanՃարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի շենքը. Գյումրի
Ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի շենքը. Գյումրի - Sputnik Արմենիա
2/8

3/8
Ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի շենքը. Գյումրի
© Photo : Gyumri Museum of National Architecture and Urban LifeՃարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի շենքը. Գյումրի
Ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի շենքը. Գյումրի - Sputnik Արմենիա
4/8

5/8

6/8
Ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի շենքը. Գյումրի
© Sputnik / Asatur YesayantsՃարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի շենքը. Գյումրի
Ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի շենքը. Գյումրի - Sputnik Արմենիա
7/8

8/8

Հյուրասենյակում կարելի է տեսնել գեղեցիկ կամար և բեմ, որոնք վկայում են այն մասին, որ ներկայացումները հիմնականում տեղի են ունեցել առանձնատներում, քանի որ թատրոնի շենք չի եղել։

Թանգարանում առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում օրիորդի սենյակը, որտեղ կարելի է տեսնել աղջկա պատկեր՝ դեմքով կանգնած դեպի պատուհաները, մեջքով՝ հյուրերին։ Ըստ լեգենդի, նա սիրահարված է եղել պատանու, որն ապրել է դիմացի տանը։ Երբ աղջկա հայրը իմանում է նրանց սիրո մասին, նա ասում է․ «Աղավնին ցանկանում է թռչել»։ Որպեսզի նա չհեռանա հոր կամքին հակառակ, պատուհաններին վանդակաճաղեր են դնում։

Маленькие музыканты для развития города играют во дворах музеев - Sputnik Արմենիա
Դհոլ ու սանթուր. ինչպես են Գյումրու փոքրիկ երաժիշտներն օգնում զարգացնել զբոսաշրջությունը

«Եվ նա մինչև հիմա սպասում է իր սիրելիին․․․ Այդ ժամանակվա բարքերը խիստ էին, երեխաները չէին կարող առանց ծնողների թույլտվության իրենց կյանքի ուղեկից ընտրել», - ասում է Անահիտը։

Թանգարանի սենյակներում զբոսնելով և լսելով նրա պատմությունները մարդկանց կենցաղի, բարքերի ու սովորությունների մասին՝ թվում է, թե իսկապես հայտնվել ես 19-րդ դարում, կարծես տանտերերը կարճ ժամանակով դուրս են եկել տնից և շուտով կվերադառնան։

Թանգարանի այցելուների թվի մասին հարցին Անահիտը պատասխանեց․ «Սեզոնին, որը տևում է ապրիլ-մայիսից մինչև հոկտեմբեր-նոյեմբեր, հյուրերը շատ են լինում։ Երբմեն 3-4 զբոսավարները հազիվ են հասցնում։ Ձմռանը, իհարկե, ավելի քիչ են»։

Նրա խոսքով՝ վերջին մի քանի տարիներին զբոսաշրջիկները շատացել են, հատկապես շատ են եղել անցած տարի։

Մարդիկ Գյումրի են այցելել աշխարհի տարբեր ծայրերից․ Ռուսաստան, Եվրոպա, Մերձավոր Արևելք։ Հավելենք, որ անցած տարի հայկական քաղաքների մշակութային ժառանգության տեսանկյունից ամենահարուստ քաղաքն անցած տարի եղել է ԱՊՀ երկրների և մերձավոր արևելքի ամենապահանջված ուղղությունների շարքում։ Հետաքրքիր է, որ Գյումրին Օդեսայից պահանջված է եղել։

Լրահոս
0