ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննությունից։ Հայտնի է, որ նա մարտի 1-ի քրեական գործի շրջանակում երկու անգամ հարցաքննվել է ՀՔԾ-ում:
«Հարցաքննության ժամանակ Սերժ Սարգսյանը բավականին հանգիստ է եղել, գերադասել է որևէ էական բան չխոսել: Ի դեպ, երբ քննիչը Սերժ Սարգսյանին հարցեր է տվել, պատասխանները հիմնականում հուշել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը»մ– գրում է թերթը:
Պարբերականին հասած տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանի տված ցուցմունքները նախաքննական մարմնին այդքան էլ չեն գոհացրել, քանի որ, որպես այդպիսին, նա էական խոսք չի ասել:
Ըստ թերթի` դատելով իրավիճակից` չի բացառվում, որ նախաքննական մարմինը Սերժ Սարգսյանին կրկին հրավիրի հարցաքննության: