00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուխով դեպի 30-ականների Չիկագո. ո՞ւր կհասնի Երևանում թավշյա ամենաթողությունը

© Sputnik / Asatur YesayantsПолиция задерживает активистов акции шествия в округе Нор-Норк (21 апреля 2018). Ереван
Полиция задерживает активистов акции шествия в округе Нор-Норк (21 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որքան էլ պետական ու ոստիկանության պաշտոնյաները փորձեն հանգստացնել հայ հասարակությանը, հանցանքների թվի ակնհայտ կտրուկ աճի իրականությունից չես թաքնվի. միտումն անզեն աչքով է երևում ու այն չի պատրաստվում դադարել։ Երևանը դեռ 1930–ականների Չիկագոն չէ, բայց այլևս առաջվա հանգիստ ու անհոգ քաղաքը չէ։

Այդպիսի օր չի լինում, որ ոստիկանությունն ու սոցցանցերը չհայտնեն թալանի մի քանի դեպքերի մասին. հիմնականում թալանում են խանութները, վարկային կազմակերպությունները, սննդի կետերը, այլ ոչ թե մարդկանց փողոցներում։  Թեև եթե ամեն ինչ այսպես շարունակվի, փողոցում էլ կսկսեն թալանել։

Нубарашен УИУ. Незаселенная камера - Sputnik Արմենիա
Օրենքի՞, թե՞ «անգույն ամբոխի» գերակայություն. «Ենոքյանի» ի հայտ բերած խոցելի կետերը

Հունվարի վերջին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ասել էր, որ ոստիկանությունն ամբողջովին վերահսկում է իրավիճակն ու անհրաժեշտ միջոցառումներ է իրականացնում, ու հասարակությունը դրա ականատեսն է։ Նրա խոսքով` հունվարին տեղի ունեցած թալանի գրեթե բոլոր դեպքերը բացահայտվել են մի քանի օրվա ու նույնիսկ ժամերի ընթացքում։

Ուրիշների անունից չեմ խոսում,  բայց անձամբ ես ականատես եմ եղել` ինչպես է մեր շենքի բակը դատարկվում, այնտեղ այլևս մեքենաներ չկան։ Տարիներով մարդիկ ստիպված էին դրա միջով անցնել` մուտքին հասնելու համար. մարդիկ ալարում էին դրանք 100–200 մետր հեռավորության վրա գտնվող ավտոտնակներում կանգնեցնել։ Երկու–երեք տարին մեկ կարող էին մեկի դրսի հայելին հանել, բայց ոչ ավելի հաճախ և ոչ ուրիշ բան։ Հիմա չեն ալարում, կանգնեցնում են, բակում երկու–երեք «անտուն» մեքենա է մնացել։

Մի կողմից` դա իհարկե վատ չէ, բայց միայն մի կողմից։ Քանի որ առաջվա ապահով ու անհոգ Երևանը հետզհետե հիշողություն է դառնում։

Հանցագործությունների թվի կտրուկ աճը երկու պատճառ ունի, մնացածն ածանցյալ են. համաներումն ու իրավապահ համակարգում առկա խնդիրները։

Իրավապահ մարմինների վետերան, ծառայության 35 տարիների փորձ ունեցող  մասնագետը, որը ցանկացավ Սամվել Ա. հորինված անունով ներկայանալ, Sputnik Արմենիայի եթերում ասաց, որ համաներումից հետո հանցանքների թվի աճ գրանցվում է  ցանկացած երկրում (ցավոք, այս պնդումը մեր վիճակը չի թեթևացնի)։ Համաներումից բացի Սամվելը, որպես պատճառ, նշում է իրավապահ մարմինների մի շարք թույլ տեղեր։

Այդ խնդիրը կապված է կադրերի երիտասարդացման հետ՝ ի վնաս ավագ սերնդի գիտելիքների ու փորձի։ Դա կապված է նաև անթույլատրելի ծանրաբեռնվածության հետ։ Մեր զրուցակիցը պնդում է` կան դեպքեր, երբ քննիչը միաժամանակ 40 գործ է վարում, մինչդեռ նորման 10–11-ն է։

Օպերլիազորների ու հատկապես թաղայինների ինստիտուտն էլ չի արդարացնում իրեն. այդ ծառայողները պարզապես չեն հսկում իրենց վստահված տարածքները մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։

Резиденция Президента Армении - Sputnik Արմենիա
Բաղրամյան 26-ում ուրվակա՞ն է հայտնվել, կամ ինչու է պետք պինդ փակել նստավայրի դռները

Սամվելը կարծում է, որ իրավախախտումների նախականխում է պետք։ Քաղաքում գեղեցիկ ազդանշաններով պարեկային մեքենաների առկայությամբ խնդիրները չեն լուծվի։ Այսօր նաև մեկ այլ սխալ պրակտիկա նորմա է դարձել. դատախազության աշխատակիցները, ոստիկաններն ու քննիչները արդեն տեղի ունեցած հանցագործության վայր են մեկնում ու միայն այնտեղ են միմյանց հետ ծանոթանում։ Դա անթույլատրելի է, քանի որ իրավապահ մարմինների տարբեր օղակներ պետք է մշտապես կապի մեջ լինեն։

Թեև Սամվելը չասաց, թե իրավապահների շարքում կա եթե ոչ շվարածություն, այլ որոշակի թերընկալում, թե ինչ գործընթացներ են շուրջբոլորը ծավալվում, բայց դա էլ է ակնհայտ։ Երբ համաներումով աննախադեպ քանակի դատապարտյալներին են ազատ արձակում, ու դու նախապես գիտես, որ ստիպված ես լինելու նորից բռնել նրանց ու հետ բերել, այդ զգացողությունը չի կարող ոգևորող խթան դառնալ։

Իր հետքն է թողել նաև «թավշյա» իրադարձությունների այն ժամանակահատվածը, երբ ոստիկանությանը հրահանգվել էր չարձագանքել հասարակական կարգի մշտական խախտումներին. հիմա շատ աշխատակիցների մոտ կարող է անորոշ վերաբերմունք ձևավորվել խախտումների որոշ տեսակների նկատմամբ։

«Օդում պտտվող լուրերի» համաձայն, որոնք սկսվել են մեզ մոտ տեղեկության վստահելի աղբյուր համարվել, քննիչները բողոքում են, որ մարդիկ ծանուցումներով իրավապահ մարմիններին չեն ներկայանում` պատճառաբանելով, որ «դրա համար չենք հրապարակում կանգնել ու փողոց փակել»։ Չենք պնդի, որ դա զանգվածային կարգով է տեղի ունենում, բայց լրիվ նման է իրականությանը։

Нововылупленный крокодил - Sputnik Արմենիա
Կոկորդիլոսել եմ և կկոկորդիլոսեմ. Տանզանիայի, ձվերի և մարզպետական անհեթեթության մասին

Ելքն ամենայն հավանականությամբ իրավապահ մարմինների հեղինակության բարձրացումն էլ. մի շարք կողոպուտների ակնհայտ, ցուցադրական լկտիությունը վկայում է հանցավոր աշխարհում տարածված ամենաթողության ու անպատժելիության զգացողության մասին։

Ելքը կարող է լինել նաև այն, որ չեղարկվի երրորդ  կամ չորրորդ անգամ բռնված ջեբկիրներին ստորագրությամբ բաց թողելու արատավոր սովորությունը։ Թե չէ մարդ կա, որին  աստղաբաշխական գրավի դիմաց էլ բաց չեն թողնում, իսկ այլոց պարագայում՝ այստեղ բռնվեցիր, ստորագրեցիր, գնա, շարունակի ավտոբուսներում աշխատողների դրամապանակները քչփորել։

Լրահոս
0