00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաղրամյան 26-ում ուրվակա՞ն է հայտնվել, կամ ինչու է պետք պինդ փակել նստավայրի դռները

© Sputnik / Asatur YesayantsРезиденция Президента Армении
Резиденция Президента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում շարունակում են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք դեռ բոլորովին վերջերս անհնար էր պատկերացնել, որ տեղի կունենան մեր երկրում։ Բաղրամյան 26–ի նստավայրից հուշամեդալներ են գողացել։ Սկզբում գողացել են, հետո` վերադարձրել։ Ճիշտ է` արդեն քրեական գործ է հարուցվել, բայց այդ քրգործը դժվար թե պատասխանի հետևյալ հարցին` ինչու՞։

Հուշամեդալներով ցուցափեղկը (մամուլի հրապարակումներից դատելով` այդ հուշամեդալները նյութական մեծ արժեք ունեն) գտնվում է Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքի (նախկինում նախագահական) երրորդ հարկի չօգտագործվող դահլիճում։ Այդ հատվածը, ցավոք, չի տեսանկարահանվում, այդ պատճառով էլ բավականին ուշ են հայտնաբերել, որ մեդալները չկան։ Գողության հստակ օրը չի պարզվել։ Հայտնի է միայն, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-30-ն ընկած ժամանակահատվածում։

Գողության մասին լուրը տարածվելուց հետո հուշամեդալները խորհրդավոր կերպով վերադարձան իրենց տեղը։ Բայց մինչ այդ Քննչական կոմիտեն արդեն քրեական գործ էր հարուցել` նշանակելով մատնադրոշմային և գենետիկական փորձաքննություններ։ Երևի կարգն է այդպիսին։

Наира Арутюнян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հարությունյան. «Բաղրամյան 26–ից գողության փաստով հարցաքննվել են 2 տասնյակից ավելի անձինք»

Անշուշտ, պետք է քննություն անցկացնել, եթե իհարկե այն չկասեցվի` հաշվի առնելով մեդալների բարեհաջող վերադարձը։ Շատ հետաքրքիր է իմանալ` ով է կատարել այդ գողությունը, իսկ ամենակարևորը` ինչու է արել։ Ի՞նչ էր դրանով ուզում ասել, ի՞նչ էր ուզում ցույց տալ կամ բացահայտել, ի՞նչ նպատակներ ուներ։

Դժվար է պատասխանել այս հարցերին և դուրս չգալ տրամաբանության շրջանակից։ Եվ քանի որ նման իրավիճակում ամենաճշմարտանման տարբերակը (գողություն հանուն շահի և հարստացման) հերքվել է մեդալների վերադարձման փաստով, ուրեմն միայն մեկ տարբերակ է մնում։ Մի՞թե ձևական պատճառ էր պետք Բաղրամյան 26-ի դռները կրկին փակելու համար, որը շուտով կփոխի իր տիրոջը, և այնտեղ կտեղափոխվի հայ երեխաների լավագույն բարեկամ, նախագահ Արմեն Սարգսյանը։

Գուցե ավելի լավ, որ դռները փակեն։ Ե՛վ Բաղրամյան 26-ի, և՛ քիչ հեռու գտնվող ԱԺ–ի դարպասների։ Ավելի լավ կլինի պաշտոնյաների և խորհրդականների անվտանգության տեսանկյունից, քանի որ, ինչպես փորձն է ցույց տալիս, մեզ մոտ նաիրիհունանյաններ կան, և նրանց գործողություններից առաջացած ցնցումները թանկ են նստում պետության վրա։

Տեսնենք` ինչով կավարտվի այս պատմությունը, որովհետև չենք կարող համարել, թե Բաղրամյան 26-ում ուրվական է հայտնվել ու չձանձրանալու համար կատակներ է անում։ Ցանկացած գիտակցված գործողություն իր պատճառներն ունի, և նստավայրից մի քանի օրով ցուցանմուշները թռցրած անձը որոշակի արդյունք է ակնկալել։

Резиденция Президента Армении - Sputnik Արմենիա
Բաղրամյան 26-ի տարօրինակ գողությունը. նոր մանրամասներ

Այս միջադեպը կարող է նաև այլ կոնտեքստ ունենալ. ինչ–որ մեկը որոշել է ցույց տալ, թե որքան հեշտությամբ կարելի է մուտք գործել նստավայր, որտեղ կարող են լինել բարձրաստիճան պաշտոնյաներ, ու անել մտքին եկածը։ Գաղտնի այցելուն այս դեպքում մեդալներ է դուրս բերել, իսկ հաջորդ այցելուն կարող է որևէ բան ներս մտցնել։ Օրինակ` այնպիսի մի բան, որը, աստված մի արասցե, կարող է պայթել։

Մեր ոստիկանությանը չես նախանձի. օրը ցերեկով օրական մի քանի անգամ տեղի ունեցող բնակարանային գողություններից ու թալաններից բացի, նրան նոր նվեր են մատուցել։ Եթե տարօրինակ թալանչին ինքն իրեն չբացահայտի, նրան հայտնաբերելը չափազանց դժվար կլինի։

Մնում է հուսալ, որ գոնե ռազմական և պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը ԱԱԾ–ում ու ՊՆ–ում տեսախցիկների տեսադաշտում գտնվող չհրկիզվող պահարաններում են պահվում։

Լրահոս
0