00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ՀՀ քաղաքացիություն ստանալ. 1000 դոլարի մասին ճշմարտությունը

© Sputnik / Aram NersesyanОчередь
Очередь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջերս լուրեր էին տարածվել ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի բարդացման մասին։ Sputnik Արմենիայի թղթակիցը համակարգված ներկայացնում է ընթացակարգը և մանրամասնում ակնկալվող ֆինանսական ծախսերը:

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի քաղաքացիության տրամադրման կարգը չի փոփոխվել։ Պետտուրքի գումարը նույնպես չի փոխվել։

Полиция Армении проводит обыск в офисе Еркрапа (20 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Աղմկահարույց քրգործեր. արդյո՞ք ՄԻԵԴ–ը ՀՀ կառավարության դեմ հայցերի հոսք պիտի ակնկալի

Սրանում կարելի է համոզվել՝ ծանոթանալով այսօր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Facebook–ի էջի հաղորդագրությանը։

Վերջերս սոցցանցերում, նաև սփյուռքի ներկայացուցիչների շրջանում լուրեր էին տարածվել, որ նոր տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը բարդացել է։

Բացի այդ տեղեկություն էր տարածվել, որ այլ երկրների քաղաքացիների համար վճարը մոտ հազար  ԱՄՆ դոլար է կազմելու։

Իրականում սրանք միայն խոսակցություններ են։

Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար օտարերկրյա քաղաքացին կարող է դիմել որևէ երկրում գտնվող ՀՀ դեսպանատուն, իսկ եթե նա Հայաստանում է` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն։

Полиция Армении проводит обыск в офисе Еркрапа (20 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Աղմկահարույց քրգործեր. արդյո՞ք ՄԻԵԴ–ը ՀՀ կառավարության դեմ հայցերի հոսք պիտի ակնկալի

«Նախ անհրաժեշտ է ներկայացնել օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը՝ ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով։ ՀՀ նախագահի կողմից ՀՀ քաղաքացիություն շնորհելու հրամանագրի դեպքում անձը պետք է դիմի ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ ստանալու համար (անձնագիր և (կամ) նույնականացման քարտ)։ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելիս պետական տուրքը 1.000 դրամ է։ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումի քննարկման ժամկետը վեցամսյա ժամկետն է», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ քաղաքացիության շնորհվելուց հետո անձը պետք է դիմի երդման արարողությանը մասնակցելու և ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ ստանալու համար։

Հին նմուշի անձնագրի տուրքը 1.000 դրամ է, տրվում է 5-րդ աշխատանքային օրը, անձնագրում վավերականության նշում կատարելու յուրաքանչյուր տարվա համար գանձվում է 1.000-ական դրամ, նույնականացման քարտի տուրքը 3.000 դրամ է, տրվում է 15-րդ աշխատանքային օրը, բիոմետրիկ անձնագրի տուրքը 25.000 դրամ է, տրվում է 15-րդ աշխատանքային օրը։

«Պետական տուրքը կանխիկ չի վճարվում. ներկայացվում է վճարման անդորրագիր», – նշված է հաղորդագրությունում։

Ո՞վ կարող է Հայաստանի քաղաքացի դառնալ

2008 թվականին երկքաղաքացիության ինստիտուտի հաստատումից հետո հայկական անձնագիր ստանալու համար անհրաժեշտ չէ հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից։

Полицейская баррикада на площади Республики (19 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Թիկնազորով շրջելու և զենք կրելու համար. հատուկ գործողություն է իրականացվել Երևանի սրտում

ՀՀ քաղաքացիություն են տալիս այն անձանց, որոնք վերջին երեք տարիների ընթացքում մշտապես երկրում են ապրում ու բազային մակարդակով տիրապետում են հայերենին։ Այդ կատեգորիայում հայտնվում են նաև մարդիկ, որոնք ամուսնացած են Հայաստանի քաղաքացիների հետ, նրանք, ում ծնողները կամ նրանցից մեկը Հայաստանում են ծնվել կամ ՀՀ քաղաքացի են եղել։

Հանգիստ կարող են հայկական անձնագիր ստանալ ազգությամբ հայերը։ Քաղաքացիություն է տրվում նաև օտարերկրացիներին` Հայաստանի Հանրապետության հանդեպ ունեցած հատուկ վաստակի համար։

Ինչպե՞ս ՀՀ քաղաքացի դառնալ

Առաջին հերթին պետք է անհրաժեշտ փաստաթղթերը հավաքել ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն դիմել։

Резиденция Презиидента Республики Арцах. Город Степанакерт - Sputnik Արմենիա
Փաշինյանն իր խորհրդականին ուղարկել է Արցախ. ո՞րն է խնդիրը

Դրա համար անհրաժեշտ է  բլանկ լրացնել` պատասխանելով կենսագրական բնույթի հարցերին։ Դիմողը պետք է իր հետ վերցնի անձնագիր ու դրա պատճենը, համապատասխան ձևաչափի վեց լուսանկար, առողջական վիճակի մասին տեղեկանք։

Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում բնակվող օտարազգիները պետք է նաև ռեզիդենտ քարտ ներկայացնեն։

Հայաստանի քաղաքացիների հետ ամուսնացած մարդիկ պարտավոր են նաև տրամադրել ամուսնության վկայական ու ամուսնու/կնոջ  հայկական անձնագիրը։

Ազգությամբ հայերը պետք է ծննդյան վկայականն ու դրա պատճենը ներկայացնեն, որտեղ նշված է իրենց ազգությունը։ Եթե փաստաթղթում նման նշում չկա, ապա պետք է ծնողների ծննդյան վկայական ներկայացնել։

Լրահոս
0